Տնտեսություն

Ապալրատվություն այն մասին, իբր Գերմանիան տնտեսական քայքայումից փրկեց Ստալինը

8 Օգոստոս, 2018

2018 թվականի հուլիսի 2-ին, TV Օբյեկտիվի  «Գիշերվա ստուդիա» հաղորդման եթերում, հրապարակախոս Լազարե Զաքարիաձեն Երկրորդ Համաշխարհային պատերազմի և նացիզմի մասին խոսեց, որտեղ ընդգծեց ԱՄՆ-ի պլանները Գերմանիայի թուլացման մեջ և Ստալինի դրական դերը այս պետության փլուզումը կասեցնելու գործում:

Ետպատերազմյան Գերմանիայի ճակատագիրը Պոտսդամի կոնֆերանսում միասնաբար վճռեցին երեք դաշնակիցները և Խորհրդային Միությունը: Նրանք թուլացրեցին Գերմանիայի ռազմական արդյունաբերությունը,  ինչը չէր բովանդակում բազիսային տնտեսական կարիքների սահմանափակում: Ետպատերազմյան տարիներին, Արևմուտքի վերահսկողության ներքո գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը տնտեսական տեսանկյունից համեմատաբար զարգացած էր, քան ԽՍՀՄ –ին ենթակա Գերմանական Ժողովրդավարական Հանրապետությունը: ԱՄՆ-ի Մարշալի պլանով, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը նշանակալից օգնություն ստացավ: Գերմանիայի արևելյան մասի տնտեսական օգնությունը մինչև օրս շարունակվում է:

Փաստ #1: Ետպատերազմյան Գերմանիայի տնտեսության ճակատագիրը որոշում էին բոլոր դաշնակից պետությունները, այդ թվում նաև Խորհրդային Միությունը: Հաղթանակած պետությունները Պոտսդամի կոնֆերանսում համաձայնեցին վերացնել միայն այն ձեռնարկությունները , որոնք կարող էին կիրառվել Գերմանիայի ռազմականացման համար:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիայում  մոլեգնում էր . տնտեսական ճգնաժամը: Մեծ էր Արևելյան նահանգներից տարհանվածների թիվը: Կասեցված էր տրանսպորտային համակարգի գործունեությունը, չէին աշխատում գործարանները:

Պոտսդամի կոնֆերանսում, որը վճռեց ետպատերազմյան Գերմանիայի ճակատագիրը, դաշնակիցները (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԽՍՀՄ) երկրի տարածքը բաժանեցին 4 մասի: Նույն կոնֆերանսում որոշվեց Գերմանիան թուլացնել ռազմական տեսանկյունից, որպեսզի տեղի չունենար նրա բանակի ուժեղացում, որը ընդհանուր անվտանգության համար մարտահրավեր էր: Դաշնակից պետությունները որոշեցին վերացնել միայն այն գործարանները, որոնք կարող էին կիրառվել երկրի հետագա ռազմականացման համար: Նշվածը նվազագույն տնտեսական կարիքների վերացում չէր բովանդակում և վերաբերում էր միայն ռազմական արդյունաբերության ոլորտին: Դրա հետ միասին հատկանշական է նաև  այն, որ որոշումը Գերմանիայի ռազմականացման տեսակետից թուլացման մասին ընդունվեց բոլոր 4 դաշնակից պետությունների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի Խորհրդային Միության կողմից և միանձնաբար:

"
Լուսանկարի վրա.  Պոտսդամի կոնֆերանս, Իոսեբ Ստալին (ԽՍՀՄ), Հարի Տրուման (ԱՄՆ), Անդրեյ Գրոմիկո (Խորհրդային Միության դեսպան Ամերիկայի Միացյալ Նահանգներում), Բիրնս Ջեյմս Ֆրենսիս՝ (Պետական քարտուղար ԱՄՆ), Վյաչեսլավ Մոլոտով (Խորհրդային Միության արտաքին գործերի նախարար):

Փաստ #2: Ետպատերազմյան տարիներին Արևմտյան Գերմանիան, որին վերահսկում էին ԱՄՆ, Բրիտանիան և Ֆրանսիան, համեմատաբար ուժեղ տնտեսություն ուներ, քան ԽՍՀՄ-ի հսկողության ներքո գտնվող Արևելյան Գերմանիան:

Գերմանիայի տարածքի արևմտյան մասը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) տեսքով, որը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ազդեցության ոլորտն էր, ետպատերազմյան տարիներին տնտեսապես համեմատաբար ուժեղ էր, քան Խորհրդային Միության հսկողության ներքո գտնվող Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունը (ԳԺՀ): 1961 թվականին, Խորհրդային իշխանության կողմից Բեռլինի պատը կառուցելուց հետո, հազարավոր մարդիկ ձգտում էին Սոցիալիստական Արևելյան Բեռլինից անցնել քաղաքի արևմտյան մաս:

Հատկանշական է նաև այն, որ քանի որ և որովհետև ԽՍՀՄ չէր կարողանում Արևելյան Գերմանիային մատակարարել պարեն, դա ստանձնեցին Արևմուտքի դաշնակիցները և Արևելյան Գերմանիայի բնակչությանը նույնպես նրանք օգնում էին  պարենով, ինչպես նաև ձգտում էին զարգացնել ծանր արդյունաբերությունը: Այս քայլին հակադրվում էր Խորհրդային Միությունը:

"
1947  թվականի հուլիսին ԱՄՆ ներկայացրեց Եվրոպայի վերակառուցման ծրագիրը

այսպես կոչված, Մարշալի պլանը, որը նպատակաուղղված էր Եվրոպայի երկրների տնտեսության աջակցությանը: Վերակառուցման պլանը մշակվեց մասնակից եվրոպական պետությունների հանդիպմանը, որին, չնայած հրավերին, ԽՍՀՄ չէր ներկայացված, քանզի նա պլանը համարեց սպառնալիք պարունակող:

"
Գրություն. «Այստեղ օգնում է Մարշալի պլանը»

Արևելյան մասի տնտեսական օգնությունը Գերմանիայում առ այսօր  շարունակվում է:

"