Տնտեսություն

«42-րդ զուգահեռականը» Հունաստանի տնտեսական ճգնաժամի համար մեղադրում է եվրոպական ինստիտուտներին

17 Մայիս, 2018

2018 թվականի մայիսի 5-ին, Հանրային հաղորդիչի «42-րդ զուգահեռական» թողարկման եթերում հաղորդվեց վերլուծաբան Մաթե Գաբիցինաշվիլիի սյուժեն, որը վերաբերում էր Եվրոպայի միաբանության գաղափարի և Եվրամիության «համակարգային ճգնաժամի անատոմիային»: Սյուժեում նշանակալից բաժին հատկացվեց Հունաստանի տնտեսական ճգնաժամին, ինչը սյուժեի հեղինակը ներկայացրեց, այսպես կոչված «Տրոյկայի» (Եվրահանձնաժողով, Եվրոպայի Կենտրոնական բանկ, Միջազգային տարադրամային հիմնադրամ) քաղաքականության արդյունք: Գաբիցինաշվիլիի խոսքով, այս ինստիտուտների քաղաքականությունը առաջ բերեց Հունաստանի տնտեսական համակարգի փլուզում:

«42-րդ զուգահեռականը» Հունաստանի տնտեսական ճգնաժամն ամբողջությամբ ներկայացնում է որպես Եվրամիության և եվրոպական ինստիտուտների քաղաքականության արդյունք: Սյուժեի հեղինակը ընթերցողին չի մատուցում լրատվություն Հունաստանի մեծ չափերով բյուջետային ծախսերի, հովանավորչական տնտեսության, հարկերի քողարկման և այլ կառուցվածքային հիմնախնդիրների մասին, ինչը Հունաստանին իրատեսորեն հասցրեց տնտեսական ճգնաժամի:

1990-ական թվականներ. Եվրամիություն

  • 1994 թվականին Հունաստանի բանկը քաղաքական վերահսկողությունից ազատվեց: Եթե 1994 թվականին բյուջետային հաշվեկշռի դեֆիցիտը կազմում էր ՀՆԱ-ի 5.1%-ը, 1994 թվականին արդեն առատությունը 4.2 %  էր:.
  • 2000 թվականի մայիսի 3-ին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Հունաստանի ֆիսկալային դեֆիցիտը կազմում էր ՀՆԱ-ի սոսկ 1.6 %-ը, արժեզրկումը միայն 2 % էր: Հունաստանը բավարարում էր Մաաստրիխտի բոլոր պահանջները, բացի պետական պարտքի մասից: Թերևս պետական պարտքի սահմանված չափը Եվրամիության անդամ այլ երկրներում նույնպես գերազանցում էր: 2001 թվականի հունվարի 1-ին Հունաստանը դարձավ Եվրագոտու անդամ, ինչին աջակցեց Հունաստանի բնակչության 70 % -ը:

Վիճակագրության կեղծում

  • 2004 թվականին «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից վարչապետ Կոնստանտինոս Կարամանլիսը Ազգային վիճակագրական սերվիսին հանձնարարեց «Պասոկի» կողմից դեֆիցիտի վիճակագրության աուդիտ: Աուդիտի  եզրակացության համաձայն, բյուջեի դեֆիցիտը շատ ավելի բարձր էր, քան դա երևում էր «Պասոկի» ժամանակի վիճակագրությունից: Եվրահանձնաժողովի համաձայն, Եվրագոտուն անդամագրվելուց հետո, Հունաստանը երբեք չի տեղավորվել դեֆիցիտի ՀՆԱ-ի 3 %-անոց լիմիտում:

Հիմնախնդիրներ հանրային սեկտորում

Չնայած այն բանին, որ 2001-2008 թվականներին Հունաստանի տնտեսական աճը միջին հաշվով կազմեց 3.9%, այնուամենայնիվ տնտեսական հիմնախնդիրները ակնհայտ էին: Ամենապարզ կերպով դա արտահայտվում էր հանրային սեկտորի դեֆիցիտում: 2000 թվականին հանրային սեկտորի դեֆիցիտը գերազանցեց Մաաստրիխտով հաստատված սահմանը և կազմեց 3.7%: Այս ցուցանիշը 2008 թվականին մոտավորապես 10% էր, իսկ 2009 թվականին  աճեց մինչև 15%:

  • Եվս մեկ մարտահրավեր էին ներկայացնում թոշակները: Հարվարդի բիզնես դպրոցի 2011 թվականի հետազոտության համաձայն, մինչև 2007 թվականը հույները թոշակի էին անցնում 58 տարեկան հասակում և ստանում էին մինչև թոշակի անցնելը գոյություն ունեցող եկամտի 96%, դա այն դեպքում, երբ OECD-ի երկրներում թոշակի միջին հասակը 63 տարեկան էր և թոշակի տեսքով ստանում էին մինչ այդ գոյություն ունեցող եկամտի միայն 61%-ը: 2007 թվականին հունական թոշակները կազմեցին ՀՆԱ-ի 12%, մի փոքր բարձր Եվրամիության միջին ցուցանիշից (10%): Թերևս կանխագուշակության համաձայն, առկա տեմպերով 2060 թվականին Հունաստանը թոշակների վրա կծախսեր ՀՆԱ-ի 24%-ը:

Հարկերի հետ կապված հիմնախնդիրներ

  • Չնայած այն բանին, որ բնակչության մեկ շնչի հաշվով (երեխաների և գործազուրկների հաշվառումով) եկամուտը 20 000 եվրոյից ավելի էր, զբաղված անձանց միայն երկու երրորդն էր կատարում 12 000 եվրոյի հռչակագրում, այդպիսով խուսափելով հարկերը վճարելուց: Աշխատանքով զբաղվածների միայն 6% էր կատարում 30 000 եվրոյից ավելի եկամտի հռչակագրում:

2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամ

2008 թվականի Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հունաստանի տնտեսության վրա նույնպես ազդեցություն գործեց: Կրճատվեց զբոսաշրջությունը և համաշխարհային առևտուրը, համապատասխանաբար կրճատվեցին Հունաստանի բյուջետային եկամուտները:

  • Ընտրություններից հետո շուտով պարզվեց, որ բյուջեի դեֆիցիտը կլինի ՀՆԱ-ի 12.5 %-ը, ինչը նախորդ իշխանության  կանխագուշակումից եռակի անգամ ավելի էր:
  • Բրյուսելում Եվրամիության առաջնորդների հետ հանդիպելիս՝ վարչապետը Հունաստանի հիմնախնդիրների մասին  զրուցում էր բացահայտ: Նրա խոսքով, իրատեսորեն բյուջեի դեֆիցիտը շատ ավելի բարձր ցուցանիշի է հասնում, ֆիսկալային ընթացակարգերը կարգավորված չեն, հարկերի քողարկումը՝ համաճարակային, իսկ կաշառակերությունը՝ բացահայտ տարածված:
  • 2010 թվականին պետական պարտքի ծավալը հասնում էր ՀՆԱ-ի 150%-ին, իսկ ընթացիկ վարկային պարտականությունները հնարավոր էր մարել միայն հավելյալ վարկեր վերցնելով: Հունաստանը ամբողջությամբ հայտնվեց միջազգային ֆինանսական ինստիտուտներից կախվածության մեջ:

Այսպես կոչված «Տրոյկա»

  • Հունաստանին օգնություն ցուցաբերեցին Եվրահանձնաժողովը, Եվրոպայի Կենտրոնական բանկը և Միջազգային տարադրամային հիմնադրամը: Օգնության դիմաց, Հունաստանը պետք է անցկացներ ոչժողովրդական, թերևս տնտեսության բարելավման համար անհրաժեշտ բարեփոխումներ, ինչպիսիք էին Հանրային աշխատակազմի և սոցիալական ծախսերի կրճատումը, բյուջեի հավասարակշռումը, պետական գույքի սեփականաշնորհումը և այլն:
  • Հունաստանն անցկացրեց կառուցվածքային բարեփոխումներ, թեթևացրեց կարգավորումները, թերևս ճգնաժամը հաղթահարելու համար այս քայլերը բավարար չէին: Կրկին օրակարգում կանգնած էր կաշառակերությունը: Դրա հետ միասին, այսպես կոչված, «գոտիները սեղմելու» պահանջին ի պատասխան, Հունսատանը ոչ թե կրճատեց բյուջետային ծախսերը, այլ հանրային սեկտորում զբաղվածների թիվը ավելացրեց 70 000-ով:

«Սիրիզա» և Ցիպրաս

Ի տարբերություն պարտքերով ծանրաբեռնված Եվրամիության այլ երկրների, Հունաստանը ճգնաժամից դուրս գալ չկարողացավ և նրան հարկավոր էր հավելյալ ֆինանսական օգնություն, մոտավորապես 80 միլիարդ եվրո: 2015 թվականի հունվարին ստատուս-քվոից դժգոհ ընտրողը խորհրդարանային ընտրություններում ձայն տվեց ձախ արմատական կոալիցիա «Սիրիզային», որը երկրում սոցիալական իրավիճակի վատթարացման համար մեղադրեց Տրոյկայի խիստ պահանջները և բնակչությանը խոստանում էր հրաժարվել դրանք կատարելուց: Նոր կառավարությունը դիմեց Տրոյկայի պարտքերը չեղարկելու և նախորդ տարիներին սկսած բարեփոխումների մեծ մասը դադարեցնելու պահանջով:

  • Դրախմայի հնարավոր վերադարձից վախեցած հույները սկսեցին շտապ կարգով բանկերից դեպոզիտներ դուրս բերել: Կառավարության որոշմամբ բանկերը փակվեցին: Կապիտալի զանգվածային արտահոսքի և ֆինանսական համակարգի կաթվածահարությունից խուսափելու նպատակով նույնպես սահմանափակվեցին բանկոմատներից կանխիկ փողի դուրս բերումը և միջազգային փոխանցումները: Բավական կարճ ժամանակում առաջացավ սննդի և դեղորայքի դեֆիցիտի իրատեսական վտանգ, քանզի ներկրողները չէին կարողանում մատակարարողների հետ հաշվարկ անել: Հունաստանը կանգնեց մարդասիրական աղետի առջև:
  • Վերջնականապես Աթենքը համաձայնեց Տրոյկայի բոլոր այն պայմաններին, որոնց մինչ այդ հակադրվում էր: Վարկատուների հետ երկարատև հակասությունը Հունաստանի տնտեսությունը գցեց էլ ավելի ծանր վիճակի մեջ: 2014 թվականին ձեռք բերած փոքր չափի աճը, 2015-ին փոխարինվեց կրկին ետընթացով: Զբոսաշրջային սեզոնն անկում ապրեց, սակայն կապիտալի շարժման վրա հաստատված սահմանափակումներից բոլորից շատ տուժեց բանկային համակարգը:

Ի՞նչ տեղի կունենար, եթե Հունաստանը թողներ եվրագոտին:

Տարբեր քաղաքագետների կարծիքով և տնտեսագետների կանխագուշակումների համաձայն, Հունաստանի կողմից Եվրագոտին թողնելը երկրի տնտեսության և բնակելի պայմանների վրա բացասական ազդեցություն կգործեր: Մասնավորապես.

  • Հունաստանի նախկին վարչապետի, Անտոն Սամարիսի կարծիքով, Եվրագոտին թողնելու դեպքում հույների բնակելի պայմանները մի քանի շաբաթվա ընթացքում 80 %-ով կվատթարանային:
  • Հունաստանը ոչ մեկից չէր կարողանա փող պարտք վերցնել, համապատասխանաբար, կառավարությունը ստիպված կլիներ ավելի շատ և արագ կերպով ծախսերը կրճատել, քան դա պահանջում էր Տրոյկան:
  • Դրախման չէր լինի աշխարհում ժողովրդականացված արժույթ, ինչի հետևանքով այն կարժեզրկվեր առնվազն 50%-ով: Իսկ դա առաջ կբերեր ինֆլյացիա:
  • 2011 թվականին վարկը մարելու ժամանակաշրջանը ավելացավ մինչև 15 տարի, իսկ տոկոսային դրույթը իջավ մինչև 3.5%:
  • Մեծ հավանականությամբ, կվերանար Հունաստանի բանկային համակարգը: Իպոթեկի վրա տոկոսային բռնումը կկրկնապատկվեր, բիզնես և այլ տիպի վարկերը շատ ավելի կթանկանային:
  • Կբարձրանային սննդի և էներգիայի գները: Հնարավոր է առաջանար ամենօրյա օգտագործման իրերի, սննդի և դեղերի դեֆիցիտ:
  • Կառավարությունը հարկադրված կլիներ սառեցնել բնակչության կողմից բանկերից դրամի դուրս բերումը: Դա կառաջացներ հերթեր բանկոմատների մոտ այնքան ժամանակ, մինչև կառավարությունը կկատարեր եվրոն դրախմայի փոխանակում:
  • Կստեղծվեր քաոսի և անկարգության իրատեսական վտանգ: