2018 թվականի մայիսի 24-ին «Վրաստանը և աշխարհը» կայք-էջի վրա հրապարակվեց «Օբյեկտիվ» հեռուստաընկերության վարող և «Չեզոք/Սոցիալիստական Վրաստան» կուսակցության առաջնորդ Վալերի Կվարացխելիայի ինտերվյուն, որտեղ նա Վրաստանի այսօրվա իրավիճակը համեմատում է Խորհրդային Միության հետ և նշում է, որ խորհրդային ժամանակաշրջանում Վրաստանում ծաղկում էին գիտությունը, արվեստը և սպորտը: Նույն պատմությունը «Ասավալ-Դասավալ» թերթի մայիսի 14-20 համարում բարձրաձայնեց նաև ֆոտոարվեստագետ Յուրի Մեչիթովը և նշեց, որ խորհրդային դարաշրջանը «հանճարեղ ֆիլմեր» և «գիտական դպրոցներ» ստեղծեց, ինչը գերության մեջ գտնվելիս չէր կարող հնարավոր լինել:
Յուրի Մեչիթով. «Վրաստանը, որպես երկիր գոյություն ուներ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տեսքով և ճիշտ այդ դարաշրջանը բերեց 5-միլիոնուկեսանոց բնակչություն, բազմաթիվ գիտական դպրոցներ և հանճարեղ ֆիլմեր: Եթե այս ամեն ինչը արվեց գերության մեջ, ապա կեցցե այդպիսի «գերությունը»:
Հաստատումն այն մասին, իբր վրացական արվեստի նվաճումները Խորհրդային Միության վաստակն է, սուտ է և ծառայում է խորհրդային կարոտախտի հրահրմանը: Իրականում, արվեստի գլուխգործոցները ստեղծվում էին ճիշտ խորհրդային իշխանությանը ի պատասխան, բռնատիրական համակարգի դիմակազերծման համար: Այսօր արդեն հանճարեղ համարվող արվեստի նմուշները իր ժամանակին խորհրդային իշխանությունը, ինչպես նաև դրանց հեղինակներին, չէր ճանաչում և հետապնդում էր: Գրեթե 70 –ամյա գրաքննության պայմաններում, բազում արվեստագետի համար իր խոսքի և արտահայտության ազատությունը կյանքի գին նստեց:
Պատժամիջոցներ արվեստագետների դեմ
Իոսեբ Ստալինի իշխանություն գալուց հետո, 30-ական թվականներին խորհրդային համակարգը սկսեց տարբերվող կարծիք ունեցող մարդկանց, այդ թվում արվեստի ներկայացուցիչների զանգվածային ոչնչացումը: Լրատվության ազատության զարգացման ինստիտուտի տվյալներով, 1937-1938 թվականներին, «Մեծ տեռորի» ժամանակաշրջանում «Ստալինյան ցուցակների միջոցով», որը Ստալինի հետ միասին ստորագրում էին նաև քաղբյուրոյի այլ անդամներ, Վրաստանից շուրջ 3 700 մարդու դատապարտեցին: Դրանց բացարձակ մեծամասնությանը, 3 100 մարդու խորհրդային իշխանությունը որպես խափանման միջոց դատապարտեց պատժի բարձրագույն չափի՝ մահապատժի:
Արգելված գրականություն
1922 թվականին գլավլիտի ստեղծմամբ խորհրդային իշխանությունը սկսեց գրականության տոտալիտար վերահսկողությունը: Միայն 1927-1947 թվականներին գլավլիտի աշխատակիցների թվաքանակը 86-ից աճեց մինչև 6453-ի: Գլավլիտի գրախոսությունները վճռում էին ինչպես խորհրդային, այնպես էլ արտասահմանյան գրքերի տպագրության, տարածման կամ արգելման հարցը:
10 գիրք, որոնք ԽՍՀՄ-ում արգելեցին
Գրախոսության պայմաններում խորհրդային քաղաքացիները դասական դարձած գրականություն ընթերցել չէին կարող: Օրինակի համար, Խորհրդային Միությունում արգելվեցին հետևյալ գրքերը և պիեսները.
Արգելված ֆիլմեր
Խորհրդային կինեմատոգրաֆիայի նմանությամբ, գրախոսությունը օտար չէր նաև վրացական կինոյի համար: Վրացական կինոյի գլուխգործոցների մի մասը Խորհրդային գրախոսությունը արգելեց ֆորմալիզմի մեղադրանքով: Արգելված ֆիլմերի շրջանում էին. Նիկոլոզ Շենգելաիայի «Էլիսո», Միխեիլ Կալատոզիշվիլիի «Աղ Սվանեթիին», Կոտե Միքաբերիձեի «Իմ տատը», Միխեիլ Կալատոզիշվիլիի « Մեխ երկարաճիտ կոշիկում», Օթար Իոսելիանիի «Ապրիլ» դեբյուտային ֆիլմերը:
Ռեժիսորների մի մասը ստիպված եղավ դադարեցնել կինոյի նկարահանումները: Դրանց թվում հայտնվեց նաև Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի դափնեկիր ռեժիսոր Միխեիլ Կոբախիձեն, ում ռեժիմի պայմանները հնարավորություն չտվեցին անկախորեն կինո նկարահանել:
Որպես օրինակ պատժեցին նաև Սերգո Փարաջանովին, ում «Նռան գույնը» նկարահանելուց հետո հոմոսեքսուալության մեղադրանքով , հնգամյա բանտարկություն սահմանեցին: Ավելի ուշ, բազում տարիների ընթացքում ռեժիսորին արգելվեց կինո նկարահանել:
Գրախոսությունը գթասիրտ չէր նաև նրանց նկատմամբ, ովքեր քարոզչության ծառայությունում հարկադրաբար կանգնեցին: Չնայած նրան, որ Սերգեյ Էյզենշտեյնը նկարահանեց հեղափոխության գլխավոր ֆիլմը՝ «Պոտյոմկին զրահանավ»-ը, ավելի ուշ խորհրդային գրախոսությունները նրա «Բեժայի մարգագետին» ֆիլմը այնպես ոչնչացրեցին, որ դիտողը այն կինոէկրանների վրա չտեսավ: Իսկ «Իվանե Մրիսխանե»-ի երկրորդ մասը անմիջականորեն Ստալինի հրամանով արգելվեց: Կինոէկրանների վրա ֆիլմը դուրս եկավ Ստալինի մահից միայն 5 տարի հետո:
Գրախոսությունը խիստ էր նաև խորհրդային կինոյի դասական Ալեքսանդր Դովժենկոյի նկատմամբ: Դովժենկոյի «Հող» ֆիլմի դեմ գրախոսների հետ միասին հարձակվեցին նաև խորհրդային կինոքննադատները և բարձր ատյանների ներկայացուցիչները: Ռեժիսորը հարկադրված եղավ պատսպարվել Արևմտյան Եվրոպայում: