Իրավունք/Հանցանք

«Վրաստանը և աշխարհը» կայք-պորտալի առասպելները Երեխաների օրենսգրքի և Յուվենալ արդարադատության մասին

17 Օգոստոս, 2018

2018 թվականի հունիսի 28-ին «Վրաստանը և աշխարհը» կայք-պորտալը հրապարակե ց նյութ՝, «Ժամանակը, երբ եվրոլիբերալ զոնդերները կմտնեն վրացիների ընտանիքներ զավակներին հափշտակելու համար, այնքան էլ հեռու չէ» վերնագրով: Հոդվածում խոսքը Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի կողմից պատրաստված «Երեխայի օրենսգիրք»  օրենսդրական նախագծի մասին է: Հեղինակի ասելով, փաստաթուղթը հակավրացական և հակապետական է և ուղղված է վրացական ավանդական ընտանիքի դեմ, որպեսզի Յուվենալ արդարադատության միջոցով ծնողներին զրկեն որդու  դաստիարակության բացառիկ իրավունքից:

Վրաստանի խորհրդարանի գրասենյակի պարզաբանմամբ, «Երեխաների օրենսգրքի» նպատակը երեխայի լավագույն շահերի պաշտպանությունն է, նրանց ընտանիքի աջակցությունը և ամրապնդումը: Ինչ վերաբերում է յուվենալ արդարադատությանը, այն անչափահասների կողմից հանցանք գործելու դեպքում, պատժելու փոխարեն առավելությունը շնորհում է նրանց վերասոցիալականացմանը և վերակենդանացման ծրագրերին ընդգրկմանը: Նմանօրինակ մոտեցումը նշանակալիորեն կրճատեց անչափահասների կողմից հանցագործությունների վիճակագրությունը Անգլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Գերմանիայում:

Փաստ #1. «Երեխաների օրենսգրքի» նպատակն է երեխայի լավագույն շահերի պաշտպանությունը, ինչպես նաև նրանց ընտանիքների  աջակցությունը և ամրապնդումը:

«Երեխաների օրենսգրքի» նախագիծը հանրային չէ: Օրինագծի հեղինակը Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեն է: Կոմիտեի պարզաբանմամբ, նախագիծը ինտենսիվ մշակման գործընթացում է, որին ընդգրկված են համապատասխան պետական հիմնարկությունները և շահագրգիռ կողմերը և նրանց նպատակն է երեխայի լավագույն շահերի պաշտպանությունը, ինչպես նաև նրանց ընտանիքների աջակցությունը և ամրապնդումը:

Խորհրդարանի աշխատակազմի գրավոր պարզաբանության մեջ նշված է, որ կոնկրետորեն շահագրգռված խմբերը նպատակաուղղված կատարում են օրենսգրքի գաղափարի վարկաբեկում և այս նպատակով ձգտում են տարբեր ձևով տարածել ապալրատվություն:"

Փաստ #2. Յուվինալ արդարադատության նպատակն է անչափահասի կողմից հանցանք գործելու դեպքում, պատիժը փոխարինել վերականգնողական ծրագրերով և անհատական մոտեցմամբ: Իր հերթին, յուվենալ արդարադատությունը չի ենթադրում ծնողներին զրկել երեխաների դաստիարակության իրավունքից:

Յուվենալ արդարադատության գործարկումը նախատեսում է.

  • Պատժի փոխարինումը կրթությամբ,
  • Հակամարտությունների լուծումը հանցանք կատարողի, զոհի, ընտանիքի և հասարակության միջև երկխոսության միջոցով:
  • Ազատության սահմանափակումը  (կալանավորումը) – որպես ծայրահեղ միջոց:

Յուվենալ արդարադատության նպատակը անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կրճատումն է և ոչ թե որևէ մեկի իրավունքների մեջ անարդարացիորեն ներխուժումը: «Վրաստանը և աշխարհը» նյութի մեջ քննադատված է յուվենալ արդարադատության պրակտիկան Եվրոպայի երկրներում, ի մասնավորի Գերմանիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Շվեդիայում և ասված է, որ նման մոտեցումը զավակին դաստիարակելու բացառիկ իրավունքից ծնողներին զրկելն է, ինչը անհիմն է: Յուվենալ արդարադատությունը հաջողությամբ նվազեցրեց անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվաքանակը Անգլիայում: Մասնավորապես, 2009 թվականից մինչև 2017 թվականն ընկած ժամանակաշրջանում այն կրճատվեց   140 000-ով (տես՝ ինֆոգրաֆիկան).

"

Աղբյուր.  Justitiële Verkenningen, Մարտ 2017

Նշված մոտեցումը  հաջողակ է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և  Գերմանիայում:. Գերմանիայի դեպքում, 2007 թվականից մինչև 2015 թվականը հանցագործությունների թվաքանակը կիսով կրճատվեց:  Քրեագետների կարծիքով, սա պայմանավորված է ճիշտ յուվենալ համակարգի արդյունավետությամբ: Նրանց հարկ եղավ բանտում երկու շենք վերացնել այն պատճառով, որ այդ շինությունները դատարկվեցին:  
"
Աղբյուր. Statistics Canada

"
Աղբյուր.  Justitiële Verkenningen, Մարտ  2017

Ռուսական պլատֆորմները պարբերաբար տարածում են  առասպելներ, իբր յուվենալ օրենսդրությունը Արևմուտքի կողմից ընտանիքը ոչնչացնելու նպատակով գլուխներին փաթաթված համակարգ է:

Փաստ #3.  Վրաստանի՝ «Ընտանիքում բռնության վերացման, ընտանիքում բռնության զոհերի պաշտպանության և օգնության մասին» օրենքում նշված է, որ անչափահասի առանձնացումը բռնակալ ծնողից ծայրահեղ միջոց է, որը միայն այն ժամանակ է կիրառվում, երբ բոլոր այլ նվազ խիստ միջոցները արդեն կիրառվել են և արդյունք չեն ունեցել: Որոշումը բխում է անչափահասի լավագույն շահերից:


Պատրաստեց Սոփիո Գոգիտաձեն
Առասպելների դետեկտորի լաբորատորիա