Քաղաքականություն

«Տրոլերի գործարանը» սպառնում է անվավեր ճանաչել Ալյասկան Ամերիկային փոխանցելու պայմանագիրը

15 Նոյեմբեր, 2018

ФАН ռուսական լրատվական գործակալությունը, որը Պետերբուրգի տրոլերի գործարանի նախագծերից մեկն է, տարածեց ռուս հրապարակախոս Նիկոլայ Ստարիկովի հայտարարությունը,որի համաձայն, Ռուսաստանը հնարավոր է Ալյասկան ԱՄՆ-ին փոխանցելու մասին համաձայնությունը դադարեցնի: Հայտարարությունում նշված է, որ սա կլինի պատասխան քայլ Վաշինգտոնին, որը մտադիր է դուրս գալ  միջին և փոքր շառավիղի միջուկային և կոնվենցիոն հրթիռների մասին պայմանագրից (INF)  այն փաստարկով, որ այս համաձայնագիրը խախտում է Ռուսաստանը:

Ռուս հրապարակախոսի խոսքով, Ռուսաստանը որպես ԽՍՀՄ-ի ժառանգորդ, պատրաստ է  վերադարձնել Միացյալ Նահանգներին 7 միլիոն 200 հազար դոլարը և այս կերպ Ալյասկայի հողը վերադարձնել սեփական իրավասությունում, քանզի Ռուսաստանը դրա իրավական հիմքն ունի:

Նիկոլայ Ստարիկով. «Այն լեզվով պետք է խոսենք ամերիկացի հեղինակությունների հետ, ինչ լեզվով էլ իրենք են խոսում մեզ հետ: Ռուսաստանը սուր պատասխան կունենա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներին, որ Ռուսաստանը խախտում է միջին և փոքր շառավիղի միջուկային և կոնվենցիոն  հրթիռների մասին պայմանագիրը (INF) և այդ պատճառով են իրենք հրաժարվում ստանձնած պարտականությունների կատարումից: Սպիտակ տանը պետք է հիշեցնենք, որ Ռուսաստանը նույնպես ունի նման հնարավորություն Ալյասկայի մասին  ձևակերպած համաձայնության վերաբերյալ»:


"

Ստարիկովի հավաստմամբ.

  • Ալյասկայի մասին ձևակերպված պայմանագիրը արդեն հնացած է, քանզի այն բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակում է  ստորագրվել:
  • Ռուսաստանը այս պայմանագիրը կխախտի իր երկրի առևտրական հնարավորությունները ընդարձակելու նպատակով, քանզի Մոսկվայի համար այսպես ավելի հարմար կլինի Ասիայի հետ առևտրական հարաբերություններ վարել:
  • 1867 թվականի փաստաթղթում ոչ մի տեղ նշված չէ, որ սա կլինի մշտական համաձայնություն, համապատասխանաբար Ռուսաստանը պատրաստ է Ամերիկային վերադարձնել վճարած 7.2 մլն. դոլարը և չեղարկել պայմանագիրը:

Ալյասկան վաճառելու մասին Ռուսաստանում գոյություն ունի տարբերակ, իբր Ռուսաստանը Ալյասկան ոչ թե վաճառել է, այլ ԱՄՆ-ին փոխանցել է 99-ամյա վարձակալությամբ, իսկ ժամկետը լրանալուց հետո ԽՍՀՄ-ն այն ետ չվերադարձրեց:  Իրականում 1859 թվականին Ալյասկան վաճառելու առաջարկությունը Ռուսաստանն անձամբ է արել ԱՄՆ-ին: Դրանով Ռուսաստանը ցանկանում էր թուլացնել իր գլխավոր մրցակցին, Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին Ալյասկան վաճառելով, մտածում էր, որ ԱՄՆ կհավասարակշռեր. Բրիտանիային: ԱՄՆ –ի քաղաքացիական պատերազմը վաճառքի գործընթացը հետաձգեց, թերևս պատերազմի ավարտից հետո, 1867 թվականի մարտի 30-ին Ռուսաստանը և ԱՄՆ համաձայնեցին վաճառքի պայմանների մասին: Ալյասկայի փոխարեն Ռուսաստանը  ստացավ  $7.2 միլիոն:

"
$7.2 միլիոնանոց ստացականը, որը Ռուսաստանը ստացավ Ալյասկայի
"
Ռուսաստանի միապետ Ալեքսանդր  II-ի կողմից Ալյասկան վաճառելու համաձայնության վավերացում է


Նիկոլայ Ստարիկովի մասին

Ստարիկովը երկու անգամ եղել է ապալրատվության աղբյուր «Առասպելների դետեկտորի» նյութերում: Նիկոլայ Ստարիկովը „ Անտիմայդան " շարժման լիդերներից մեկն է և պարբերաբար հրապարակում է հոդվածներ, որոնցում կրկնում է Կրեմլի պատմությունները և կիսում է  Պուտինի գաղափարները: