Եվրամիություն

Տեղեկատվությունն այն մասին, իբր Եվրամիությունը Թուրքիային 3 միլիարդ եվրո վճարեց ռուսական ռազմական ինքնաթիռը գցելու համար, սուտ է

13 Հուլիս, 2017

Աղբյուր.

Առնո Խիդիրբեգաշվիլի, «Սաքինֆորմ»-ի խմբագիր. «Պոռնիկ Եվրամիությունը պարգևատրեց թուրքերին գցած ռուսական ինքնաթիռի համար, որը թռչում էր Փարիզի համար«Իսլամական պետությունը» ռմբակոծելու.Եվրամիությունը Թուրքիայիննվիրեց 3 միլիարդ եվրո և առանց մուտքի արտոնագրի ազատ ռեժիմ Շենգենի գոտու 26 երկրների հետ:» Սաքինֆորմ, 1 դեկտեմբերի,2015:

Օդային տարածությունը խախտելու պատրվակով Թուրքիանգցեցռուսական SU-24 ռազմական ինքնաթիռը, որի արդյունքում զոհվեց մեկ ռուս ռազմական օդաչու: Դեպքը տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին, իսկ Եվրամիության և Թուրքիայի միջև բանակցությունները գաղթի կառավարման հարցով (Ընդհանուր գործնական պլան) EU-Turkey joint action plan) սկսվել էին մեկ ամիս շուտ՝ հոկտեմբերի 15-ին:

Պլանի համաձայն, փախստականների և ապաստարան որոնողների համար օգնության միջոցառումներ անցկացնելու նպատակով ԹուրքիանԵվրամիությունից կստանար3 միլիարդ եվրոյի օգնություն:

Վերջնականապես կողմերը համաձայնվեցին Բրյուսելում, նոյեմբերի 29-ին: Դա բանակցությունների այն գործընթացի ավարտն էր, որը սկսվել էր ռուսական ռազմական ինքնաթիռը գցելուց մեկ ամիս առաջ:

Իր աշխարհագրական դիրքի պատճառով Թուրքիան առաջին երկիրն է, որը հանդիպում էսիրիացի փախստականներին և գաղթականներին: Վերջին տվյալներով, Թուրքիան շուրջ 2 միլիոն փախստական և ապաստարան որոնող է ընդունել: Ինքը՝ Թուրքիան փախստականների ճամբարներ ստեղծելու, փախստականներին մարդասիրական և բժշկական օգնություն ցուցաբերելու համար սեփական պահուստներից ծախսելէ մինչև 7 միլիարդ եվրո: