Այլք

Սոցիալական ցանցում ապրիլմեկյան կատակի իրացումը որպես իրատեսություն

15 Ապրիլ, 2016

Ապրիլի 14-ին, „Politicano"- համացանցային պորտալի Ֆեյսբուքյան էջում կիսված էր „Конт" ռուսալեզու օնլայն հրատարակության հետևյալ տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, ապրիլի 17-ից Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա ուղևորվել առանց մուտքի արտոնագրի:

Ռուսալեզու պորտալի տեղեկատվությամբ, այս հարցով համաձայնությունը Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միջև ստորագրվել է 2016 թվականի մարտի 25-ին: Իսկ «Politicano»"-ի ֆեյսբուքյան էջում կիսված այս ռուսալեզու հոդվածին կցված էր հետևյալ բովանդակության վրացալեզու մեկաբանություն.

Չնայած «Վրաստանի և Եվրամիության ասոցիացման պայմանագրի վավերացմանը, չնայած որոշ եվրոպական երկրների կողմից սահմանված հակառուսական սանկցիաներին, Ռուսաստանը այնուամենանիվ առաջ անցավ և 2016 թվականի ապրիլի 17-ից կկարողանան առանց մուտքի արտոնագրի ուղևորվել Եվրոպա: Եզրակացություններ ինքներդ կայացրեք...»:

 

„Конт" – ի տեղեկատվության աղբյուրը Gorabbit.ru – կայք-էջն է, որն էլ հոդվածի ավարտին կցել էր գրություն այն մասին, որ նշված հրապարակումը ներկայացնում է ապրիլմեկյան կատակ, ինչը ոչ „Конт" – ը և ոչ էլ „Politicano"-ն չեն մատնանշում և ընթերցողին այն հաղորդում են որպես իրատեսական նորություն:

Եվրամիության և Ռուսաստանի միջև առանց մուտքի արտոնագրի տեղաշարժվելու մասին երկխոսությունը այցեհրավիրային ռեժիմի պարզեցման գործընթացի հետ միասին, դադարեցվեց 2014 թվականին Ղրիմի բռնազավթման արդյունքում: