Այլք

«Ռեզոնանսը» կենդանացրեց առասպելն այն մասին, որ Սաուդյան Արաբիայում ամուսինների կողմից կանանց ուտելը թույլատրված է

11 Սեպտեմբեր, 2018

Օգոստոսի 22-ին «Ռեզոնանս» լրագրում հրապարակվեց տեղեկատվություն, «Եթե ամուսինը  սովածություն զգաց և ուտելիք  չգտավ, նա իրավունք ունի կնոջ որևէ մասը կտրել և ուտել» վերնագրով:  «Ռեզոնանսի» հոդվածի համաձայն, Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆթի (գերագույն հոգևոր դեմքը) Աբդուլ-Ազիզ ալ Աշ-Շեյխը հայտարարել է, որ քաղցած լինելու դեպքում, ամուսինն իրավունք ունի ուտել սեփական կնոջը: «Ռեզոնանսի» հավաստմամբ,  այս հայտարարությանը արդեն հետևեց սկանդալ Սաուդյան Արաբիայում և սոցիալական ցանցերում: Լրագիրը որպես աղբյուր մատնանշում է անձամբ մուֆթի հայտարարությունը, թերևս չի ճշգրտում, որտեղ և երբ է մուֆթին արել նման հայտարարություն:

«Ռեզոնանս» լրագրի տարածած նյութը ապալրատվություն է, որը 2015 թվականին Ռուսթավի 2-ի եթերում «Հերակլ Երկրորդի ընկերության» նախագահ Արչիլ Ճղոիձեն բարձրաձայնեց:  Սաուդյան Արաբիայի մուֆթի Աբդուլ-Ազիզ ալ Աշ-Շեյխը իրանամետ լրատվամիջոցների կողմից տարածված լրատվությունն այն մասին, իբր իր կողմից ընդունած ֆաթվան քաղցած լինելու ժամանակ տղամարդին կնոջը ուտելու իրավունք էր տալիս. 2015 թվականին ևեթ հերքեց: 

"

Տեղեկատվությունն այն մասին, իբր Սաուդյան Արաբիայի մուֆթի Աբդուլ-Ազիզ ալ Աշ-Շեյխը ընդունեց  կրոնական օրենք (ֆաթվա), որի համաձայն էլ քաղցած տղամարդն իրավունք ունի սեփական կնոջը, կամ կնոջ մարմնի մասը ուտել, 2015 թվականի ապրիլի սկզբին տարածեցին իրանամետ լրատվամիջոցը  (օնլայն հարթակ Al Alam և լիբանանյան Tayyar.org) կայք-էջը:  

Նման ապալրատվություն վրացական լրատվամիջոցներում առաջին անգամ հայտնվեց 2015 թվականի նոյեմբերին: Նրա կողմից այս ապալրատվության տարածման նպատակ էր ներկայացնում  ԱՄՆ-ի վարկաբեկումը: 2015 թվականին առասպելների դետեկտորը նշված ապալրատվության մասին նյութ   պատրաստեց: