Գաղթականներ

Ուլտրաազգայնամոլական էջերի կրկնակի սուտը «Իրանի փողոցի» մասին

5 Դեկտեմբեր, 2018

2018 թվականի հոկտեմբերի 26-ին, Facebook տարածքում մեկ անգամ կրկին հայտնվեց լուսանկար, որի վրա պատկերված է«Իրանի փողոց»  ցուցանակը և գրություն: Այս անգամ լուսանկարը տարածեց «Ազգային ուժը»՝ գրությամբ. «Ռուսաստանի և Օսմանյան փողոց ե՞րբ կունենանք: Ամոթ է»: «Ազգային ուժի» պոստը կիսվեցին նաև «Սաքարթվելոս պատրիոտի»(Վրաստանի հայրենասեր) և «Նացիստական Վրաստան» էջերը:

"

"

"

«Ազգային ուժի» պոստի տակը ֆեյսբուկի շատ օգտատերեր թողեցին մեկնաբանություն, որ լուսանկարը իրական չէ և այն ֆոտոշոպում է  մշակված: Չնայած դրան, էջի ադմինիստրատորը նրանց պատասխանում էր, որ «Իրանի փողոց»-ը գտնվում է Սաբուրթալոյում և նախանշում էր նաև տեսանյութը:

"

«Ազգային ուժի» կողմից հրապարակված լուսանկարը մանիպուլյացիոն է, քանզի Իրանի փողոց Թբիլիսիում  ճարտարապետական ծառայության ինտերակտիվ   քարտեզի վրա չի  հայտնաբերվում և  Թբիլիսիի Սակրեբուլոյի անվանումների և սիմվոլիկայի  հանձնաժողովում նույնպես հաստատում են նման փողոցի գոյություն չունենալը:

Առաջին անգամ ֆոտոմանիպուլյացիան մարտի 29-ին հրապարակեց ,, Կմեռնեմ հանուն Վրաստանի ”, էջը, թերևս այսօր լուսանկարը էջի վրա  չի որոնվում:

"

Այդ ժամանակ արդեն այդ հարցի մասին Թբիլիսիի Սակրեբուլոյի անվանումների և խորհրդանիշների հանձնաժողովի նախագահ Թինաթին Նիբլոշվիլին «Նետգազետային»  հավաստեց, որ Անծուխելիձեի անվան փողոցը գտնվում է Իսանիում, իսկ լուսանկարը, որը նոր, իբր թե «Իրանի փողոց» նշանակող ցուցանակն է արտացոլում, մոնտաժված է:

Ապալրատվության երկրորդ ալիքը 5 ամիս հետո, օգոստոսին գլորվեց և տարածեց «Իմաստուն մտքեր» էջը:"