Կրթություն

Օտար լեզուների կամավոր ուսուցիչների թիվը վերջին տարիներին կրճատվեց 98%-ով

24 Հուլիս, 2017

Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցիացման մասին համաձայնագրի համաձայն,կրթության և վարժանքների ոլորտում համագործակցության կարևոր մասերից մեկըաջակցությունն էօտար լեզուների ուսուցմանը (Ասոցիացման մասին համաձայնագիր: Հոդված 359e): 2010 թվականից առ այսօր «Սովորեցրու և սովորիր Վրաստանի հետ միասին» ծրագրին ընդգրկված ուսուցիչների շեշետակի նվազման միտում է նկատվում այն դեպքում,երբ ասոցիացման օրակարգնայս տեսակետից առավել ակտիվորեն գործելու հնարավորություն է ընձեռում:

Կրթության և գիտության նախարարության ՀԻԻԱ Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը 2010 թվականին սկսեց իրականացնել «Սովորեցրու և սովորիր Վրաստանի հետ միասին» ծրագիրը: Նախագիծը նախատեսում է աջակցությունՎրաստանում անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների զարգացմանը:

«Սովորեցրու և սովորիր Վրաստանի հետ միասին» նախագծի հիմնական նպատակը Վրաստանի սովորող-երիտասարդությանը արևմտյան և եվրոպական մշակույթի, արժեքների և ավանդույթների մասին տեղեկատվության մատուցումն է այս մշակույթի ներկայացուցիչների հետ անմիջական փոխհարաբերության ճանապարհով»:

ՀԻԻԱ Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնից պահանջված տեղեկատվության համաձայն, 2016 թվականին «Սովորեցրու և սովորիր Վրաստանի հետ միասին» ծրագրին մասնակցում է 31 օտարալեզու կամավոր ուսուցիչ. 3 –ը՝Կանադայից, 1-ը՝ Ֆրանսիայից, 2-ը՝ Մեծ Բրիտանիայից և 25-ը՝ԱՄՆ-ից: Կամավոր ուսուցիչները բաշխվեցին Վրաստանի տարբեր տարածաշրջաններ հետևյալ թվաքանակով. Աճարա՝ 5, Գուրիա՝ 2, Թբիլիսի՝ 1, Իմերեթի՝ 4, Կախեթի՝ 5, Ռաճա-Լեչխումի՝ 1, Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 7, Քվեմո Քարթլի՝ 2, Շիդա Քարթլի՝ 4: Վրաստանի մասշտաբով կամավոր ուսուցիչները բաշխված են 40 հանրային դպրոցում: Որոշ կամավոր ուսուցիչ համագործակցում է երկու դպրոցի հետ:

Ինչ վերաբերում է նախորդ տարիների վիճակագրությանը, ՀԻԻԱ Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնից մատուցած տվյալները ցույց են տալիս շեշտակի անկում: Եթե 2010-2011 թվականներին ծրագրին մասնակցում էր 1500 կամավոր, 2014 թվականին այս ցուցանիշը կրճատվեց 132-ի, 2015 թվականին՝ 94-ի, իսկ 2016 թվականին 31 –ի:

""

Երիտասարդների շրջանում հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն, որը 2015 թվականի սեպտեմբերին անցկացրեց զանգվածային լրատվամիջոցների զարգացման հիմնադրամը (MDF), հարցում արված երիտասարդների ինքնագնահատմամբ անգլերեն լեզուն շատ լավ գիտի 11, 2%-ը, լավ գիտի 20, 4%-ը, միջին չափով գիտի 22%-ը, վատ գիտի 28,4%-ը, ընդհանրապես չգիտի 18%-ը:

Ինֆոգրաֆիկան դիտեք հղումին. «Սովորեցրու և սովորիր Վրաստանի հետ միասին» ծրագրին ընդգրկված կամավոր ուսուցիչների վիճակագրություն, 2010-2016

 

* 2013թվականից «Սովորեցրու և սովորիր Վրաստանի հետ միասին» ծրագրին մասնակցում են միայն անգլերեն լեզվի կամավոր ուսուցիչներ