Պատմություն

«Օբյեկտիվի» հավաստմամբ, ֆաշիզմի պարտության մեջ Ամերիկայի և Բրիտանիայի բաժինը նվազագույն է

6 Հունիս, 2018

2018 թվականի մայիսի 8-ին, «Օբյեկտիվ» ՏՎ-ի թոք-շոու հաղորդման մեջ  «Գիշերվա ստուդիա» հեռախոսային միացման ժամանակ, այս նույն ալիքի վարող և Սոցիալիստական Վրաստանի լիդեր Վալերի Կվարացխելիան հեռուստադիտողին Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին այլընտրական  պատմություն առաջարկեց: «Օբյեկտիվ» ՏՎ վարողի հավաստմամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմում Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի մասնակցությունը եղել է նվազագույն: Այս երկրները ճիշտ իրենք էին խրախուսում և  ֆինանսավորում ֆաշիստական Գերմանիային և որ դաշնակիցներ դարձան միայն այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունը գործնականում պատերազմը շահեց:

Սուտ 1.  ԱՄՆ և Բրիտանիան  նվազ չափով էին մասնակցում պատերազմին

Փաստ 1.  Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմում կրած մարդկային զոհերի թիվը գրեթե մեկ միլիոնի է հավասար,  իսկ ֆաշիստական Գերմանիային պարտության մատնելու համար նրանց կողմից ծախսած գումարը  460  միլիարդին  գերազանցում է:

Պատերազմի ընթացքում 451 հազար բրիտանացի և 419 հազար ամերիկացի է զոհվել:

1940 թվականի հոկտեմբերից մինչև հունիս, երբ Հիտլերը և Ստալինը դեռևս դիտվում էին որպես գործընկերներ, Գերմանիան ինտենսիվ կերպով ռմբակոծում էր Բրիտանիան, հատկապես Լոնդոնը:

""
 1940

1942-1943 թվականներին Բրիտանիան և ԱՄՆ պարտության մատնեցին առանցքային երկրներին Հյուսիսային Աֆրիկայում, Սիցիլիայում, Հարավային Իտալիայում, ինչով խափանեցին վառելիքին և անհրաժեշտ  այլ պաշարներին Գերմանիայի հասանելիությունը: Իսկ Եվրոպայում Արևմուտքի ռազմաճակատի բացումը դարձավ Երկրորդ Համաշխարհային պատերազմի բեկումնային երևույթը: 1944 թվականից Բրիտանիայի և ԱՄՆ-ի ուժերը Հիտլերի վրա հարձակվում էին  Արևմտյան ռազմաճակատում՝ Նորմանդիայից:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմին  պարտության մատնելու համար  ԱՄՆ-ն  ծախսեց 341 միլիարդ դոլար, իսկ Մեծ Բրիտանիան՝ 120 միլիարդ դոլար, ինչը գրեթե 2.5-անգամ գերազանցում է ԽՍՀՄ-ի կողմից հատկացրած ֆինանսական ռեսուրսին:

Դաշնակիցների հաղթանակի գլխավոր գործոններից մեկը ԱՄՆ-ի ռազմական, տեխնիկական և ֆինանսական օգնությունն էր: 1941 թվականի մարտից ԱՄՆ Լենդ-Լիզի պետական ծրագրի շրջանակներում Միացյալ թագավորությանը, Խորհրդային Միությանը, Չինաստանին, Ֆրանսիային  և մյուս  դաշնակից պետություններին մատակարարում էր  մեծ քանակությամբ մարտական նյութ, զենք, պարեն և ռազմավարական  հումք: Ծրագրի շրջանակներում Ամերիկան 50 միլիարդ դոլարի արժողության օգնություն փոխանցեց. այդ թվում  11,3 միլիարդով օգնեց Խորհրդային Միությանը:

Սուտ 2. ԱՄՆ և Բրիտանիան Հիտլերին հրահրում և ֆինանսավորում էին ԽՍՀՄ-ի դեմ

Փաստ 2. 1939 թվականին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան տնտեսական պատերազմ հայտարարեցին Գերմանիային, դադարեցրին նրա հետ առևտրական հարաբերությունները և սահմանեցին ծովային շրջափակում  այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը Գերմանիային  ռազմական սարքավորանք և բնական պաշարներ էր մատակարարում:

«Գերմանիայի և Խորհրդային Միության ժողովուրդների արյունով զոդված բարեկամությունը կլինի տևական և ամուր» - Իոսեբ Ստալինի Ծննդյան  շնորհավորանքը  Ադոլֆ Հիտլերին և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Իոահիմ ֆոն Ռիբենտրոպին,  1939թ.:

"

Սուտ 3. ԽՍՀՄ-ն ստիպեց Բրիտանիային և ԱՄՆ-ին ընդգրկվել Երկրորդ համաշխարհային պատերազմին ԽՍՀՄ-ի կողմում, իսկ ԱՄՆ և Բրիտանիան միայն այն ժամանակ ընդգրկվեցին պատերազմում, երբ Խորհրդային Միությունն արդեն հաղթում էր:  

Փաստ 3. Մեծ Բրիտանիան  Գերմանիային պատերազմ հայտարարեց ԽՍՀՄ-ի պատերազմից շուտ, 1939 թվականի սեպտեմբերի 3-ին, իսկ Խորհրդային Միության պատերազմին միանալուց (1941 թվականի հունիսի 22-ից) մի քանի ամիս հետո  մարտական գործողություններին (1942 թվականի  դեկտեմբերից) ընդգրկվեց նաև ԱՄՆ-ն :  

1939 թվականին ԽՍՀՄ-ն նացիստական Գերմանիայի հետ ձևակերպեց փոխադարձաբար չհարձակվելու Պակտ, այսպես կոչված, Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը: .Այս պակտով բաշխված «Ազդեցության ոլորտների» հիման վրա 1939-ից մինչև 1941 թվականը  ԽՍՀՄ և Նացիստական Գերմանիան  բաժանում էին Արևելյան Եվրոպան:  

"
Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև  չհարձակման Պակտի ստորագրում, 1939թ.

Չհարձակման Պակտի  հիման վրա, Խորհրդային Միությունը նացիստական Գերմանիայի  հետ համագործակցությամբ և տարածքային զավթողական գործունեությամբ՝ զբաղված էր էքսպանսիայով.

  • 1939 թվականի սեպտեմբերի 17-ին ԽՍՀՄ  ներխուժեց Լեհաստան,
  • 1939 թվականի նոյեմբերի 30-ին ԽՍՀՄ ներխուժեց Ֆինլանդիա,
  • 1940 թվականի հունիսի 16-ին ԽՍՀՄ կատարեց Լիտվայի  բռնագրավում,
  • 1940 թվականի հունիսի 17-ին ԽՍՀՄ-ն կատարեց Էստոնիայի և Լատվիայի  բռնազավթում:

Պատմության կեղծում

Ռուսական քարոզչությունը ձգտում է խեղաթյուրել համաշխարհային պատմությունը: Այն Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասին ոչճիշտ մեկնապանության և պատմական փաստերի կեղծման  հիման վրա նպատակադրված է ներկայացնել, իբր ֆաշիզմին պարտության մատնեց միայն ԽՍՀՄ-ն և այս ֆոնի վրա անտեսել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ դաշնակիցների դերը, նրանց կողմից ներդրած մեծ ջանքերը և տրված զոհերը: 


Պատրաստեց՝ Աննա Չիտալաձեն