Այլք

«Օբյեկտիվը» Russia Today-ի 5 տարվա վաղեմության առասպելը՝ Ամերիկայի ազդեցությամբ Աֆղանստանում թմրանյութերի արտադրության աճի մասին, «վերակենդանացրեց»

20 Հունիս, 2018

2018 թվականի մայիսի 26-ին «Օբյեկտիվ ՏՎ»-ի վարող և «Չեզոք/Սոցիալիստական Վրաստան» կուսակցության լիդեր Վալերի Կվարացխելիան «Ոսկու կտրում» հաղորդման մեջ  հայտարարեց, որ Աֆղանստան ԱՄՆ-ի զորքերի մտնելուց հետո այստեղ թմրամոլային  միջոցների թողարկումն աճեց 40-անգամ: Նրա խոսքով, Ամերիկան Աֆղանստանը վերածեց համաշխարհային հերոինի ֆաբրիկայի, իսկ թմրանյութը՝ աշխարհաքաղաքականության հզոր գործիքի:

Վալերի Կվարացխելիայի հայտարարությունը սուտ է և նրա տվյալները Աֆղանստանում խաշխաշի (օփիումի) մշակման և արտադրության վիճակագրությանը չեն համապատասխանում: Առասպելը, իբր ԱՄՆ-ի զորքի մտնեուց հետո Աֆղանստանում օփիումի արտադրությունը 40-անգամ աճեց, արդեն հաշվվում է 5  տարի, իսկ դրա առաջին աղբյուրը Ռուսաստանի իշխանության քարոզչական մեդիա Russia Today-ն է:

Աֆղանստանում խաշխաշի, այսինքն՝ օփիումի կակաչի մշակման և օփիումի թողարկման մասին վիճակագրական տվյալները վարում է ՄԱԿ-ի թմրամոլության և հանցագործության դեմ պայքարի բյուրոն (UNODC):  2015 թվականի տվյալներով,  նախորդ տարվա համեմատությամբ խաշխաշի  մշակման լրիվ ծավալը ամբողջ երկրի մասշտաբով 19%-ով կրճատվեց, ինչին հետևեց խաշխաշի էրադիկացիայի (ոչնչացման) 40 %-ի աճ:

Ինչ վերաբերում է  օփիումի արտադրությանը, 2014 թվականի համեմատությամբ, արտադրությունը 48 %-ով կրճատվել  է. եթե 2014 թվականին պոտենցիալ արտադրությունը 6,400 տոննա էր, 2015 թվականին այս տվյալը իջավ մինչև  3,300 տոննայի: UNODC-ի վիճակագրության  համաձայն,  2001 թվականի համեմատությամբ,  2002 թվականին արտադրությունը իրավամբ զգալիորեն  աճեց՝ 2001-ին 185 տոննա միայն օփիում արտադրվեց, իսկ  2002-ին՝ 3,400 տոննա: Թերևս հատկանշական է, որ նախորդ տարիների համեմատությամբ,  ճիշտ 2001 թվականին էր արտադրությունում շեշտակի անկում, իսկ 2002 թվականին արտադրության թվաքանակը կրկին վերադարձավ 1994-2000 թվականների միջին քանակությանը: Աֆղանստանում օփիումի արտադրությունը 1994-2002 թվականներին (տոննաներով)

1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002
3 400 2 300 2 200 2 800 4 700 4 600 3 300 185 3 400

Առասպելի սկզբնաղբյուրը Ռուսաստանի թմրամոլության դեմ պայքարի ծառայությունն է և RT-ը

Լրատվությունը Աֆղանստան ԱՄՆ-ի զորքի մտնելուց հետո թմրանյութերի արտադրությունը 40-ագամ աճելու մասին, 2013 թվականի ապրիլին տարածում էր Ռուսաստանի իշխանության լրատվական գործակալություն RT (Russia Today) –ը: RT –ն իր հերթին հենվում էր «Ռուսաստանի թմրադեղերի դեմ պայքարի Դաշնային ծառայության» ղեկավար Վիկտոր Իվանովի  հայտարարության վրա: