Քաղաքականություն

«Օբյեկտիվ» հեռուստաընկերության վարողի հավաստմամբ, նեոֆաշիստներին ոչ թե Ռուսաստանը, այլ ԱՄՆ է խրախուսում

4 Հունիս, 2018

«Ասավալ-դասավալ» թերթի 2018 թվականի մայիսի 14-20 համարում հրապարակվեց «Օբյեկտիվ» հեռուստաընկերության վարող և «Չեզոք/սոցիալիստական Վրաստան» կուսակցության լիդեր Վալերի Կվարացխելիայի հարցազրույցը, որտեղ նա Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրում է ֆաշիզմի խրախուսման մեջ:

Վալերի Կվարացխելիայի հավաստումն անհեթեթություն է, քանզի Եվրոպայում ուլտրանացիոնալիստական, նեոֆաշիստական քաղաքական կուսակցությունները և խմբերը ուղիղ կապեր ունեն ճիշտ Ռուսաստանի հետ: Նրանց օրակարգը աչքի է ընկնում հակա-իսլամական, այլատյացության, իսկ մի շարք դեպքերում հակասեմիտական հայտարարություններով: Նրանք աջակցում են խտրականությանը և բռնապետությանը, քարոզում են ատելություն և ազգայնամոլություն և հրահրում են պատմական տրավմաներ:

       1. Կապեր Ռուսաստանի հետ

«Իոբիկի» անդամ և Եվրախորհրդարանային Բելա Կովաչին մեղադրում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Մեղադրանքը ներառում է ֆինանսական խարդախություն և փաստաթղթերի կեղծում, ինչը առաջ է բերել է Եվրախորհրդարանի ինստիտուտների ֆինանսական վնաս:

2014 թվականին Ազգային ճակատը և Մարին լե-Պենը Ռուսաստանից 11 միլիոն եվրո վարկ ստացավ: Այստեղից 9 միլիոն եվրոյի տրանսֆերը կատարվեց փոքր բանկի, «Առաջին չեխ-ռուսական բանկի» միջոցով, որը կապված է Կրեմլի հետ:

Golden Dawn-ը (Ոսկե լուսաբաց) սերտ կապեր ունի Ռուսաստանի նեոնացիստական "Русский Образ" խմբի հետ, որն իր հերթին քողարկված կապեր ունի Ռուսաստանի գաղտնի ծառայությունների և Պուտինի «Միասնական Ռուսաստան» քաղաքական կուսակցության հետ: Ռուսաստանի գլխավոր գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը բացահայտ աջակցում էր «Ոսկե լուսաբացին»:

2016 թվականի ապրիլի 19-ին Ավստրիայի Ազատություն կուսակցությունը Ռուսաստանի կառավարող կուսակցության (Միասնական Ռուսաստան) հետ ստորագրեց համագործակցության հնգամյա համաձայնագիր: Համաձայնագիրը նպատակաուղղված է Վիեննայի և Մոսկվայի միջև քաղաքական և տնտեսական կապերի, բարեկամության և երիտասարդ սերունդների կրթության ամրապնդմանը: Կուսակցությունն ուղիղ կապ ունի Ուղղափառ օլիգարխ Կոնստանտին Մալոֆեևի հետ, ով Եվրոպայում ֆինանսավորում է ծայրահեղական ցանցերը:

2017 թվականի մարտին Իտալիայի «Հյուսիսային լիգա» կուսակցությունը ստորագրեց «Համագործակցության համաձայնագիր» այն ժամանակի Ռուսաստանի Դումայի խոսնակ Սերգեյ Ժելեզնյակի հետ, ով ներկայացնում է Ռուսաստանի կառավարող կուսակցությունը:

«Զմիանայի» առաջնորդ Մաթեուշ Պիսկորսկին ռուսամետ անջատայիններին աջակցողներից մեկն էր և Ղրիմում և Արևելյան Ուկրաինայում մասնակցում էր անօրեն ընտրությունների դիտորդական առաքելություններին, 2012-2014 թվականներին նրան ֆինանսավորում էր Կրեմլը: Պիսկորսկին ներկայումս պատիժ է կրում Ռուսաստանին լրտեսության համար:

"

      2. Ռուսաստանի քաղաքական օրինականացում

  • 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի ժամանակ Հունգարիայի, Սլովակիայի և Բուլղարիայի նեոֆաշիստական կուսակցությունները  աջակցեցին Ռուսաստանի ինտերվենցիան Վրաստան:
  • Ուլտրանացիոնալիստական կուսակցությունները 2014 թվականին անկախության մասին Ղրիմում անցկացված հանրաքվեին  ներկա էին դիտորդների կարգավիճակով:
  • 2014 թվականի մայիսին Վիեննա քաղաքում Ալեքսանդր Դուգինը  անցկացրեց գաղտնի հանդիպում Եվրոպայի ուլտրա նացիոնալիստական և նեոֆաշիստական քաղաքական ձախ կուսակցություն Սիրիզի հետ: Հանդիպումը ֆինանսավորում էր արևմտյան սանկցիաների սև ցուցակի մեջ մտած և Պուտինի հետ մտերմացած բիզնեսմեն Կոնստանտին Մալոֆեևը, ով միաժամանակ Արևելյան Ուկրաինայում ֆինանսավորում է ռուսամետ անջատայիններին:

Նույն կուսակցությունները հակադրվում են 2014 թվականին Ղրիմի բռնագրավման պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաներին:

  • Չեխիայի ուլտրանացիոնալիստական «Ազատություն և ուղղակի ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները Ռուսաստանի քաղաքականության օրինականացումը իրականացնում են տարբեր մեթոդներով:Կազմում են օրակարգ, որ Ռուսաստանը ագրեսոր չէ, Ռուսաստանի միջով ճանապարհորդում են բռնագրավված Ղրիմում, պարբերաբար անց են կացնում ռուսամետ կոնֆերանսներ:

    3. Եվրոպայում Ռուսաստանի հետ կապված ուլտրանացիոնալիստական կուսակցությունները.