Հակամարտություններ

НТВ-ի կեղծված կադրերը. Ռուսական ավիացիայի կողմից ռմբակոծված Գորին իրացվում է որպես Ցխինվալի

18 Հոկտեմբեր, 2018

Օգոստոսի 8-ին ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակեց լրագրող Սերգեյ Խոլոշևսկիի հեղինակային վավերագրական ֆիլմը  “Օգոստոս  2008. Հարկադրում դեպի ճշմարտություն”.  Նույն օրը հեռուստաալիքի պաշտոնական Facebook էջի վրա վավերագրական ֆիլմի մասին տեսագրություն տեղադրվեց, որի նկարագրության մեջ ասված է, որ օգոստոսի 8-ին Վրաստանը հարձակվեց Հարավային Օսեթիայի վրա:  НТВ-ի համաձայն, նույն օրը մարտական գործողությունների հետ միասին  սկսվեց նաև տեղեկատվական պատերազմ:

Տեսանյութում Ցխինվալի հացաբուլկեղենի կոմբինատի տնօրեն Վադիմ Ցխովրեբովը պատմում է, որ վրացի զինվորականները Ցխինվալում բնակելի տներն էին մտնում և նկուղներում նռնակներ էին թողնում: Դրանից հետո տեսագրությունում երևում է կադր, որի վրա արտացոլված է 2008 թվականի օգոստոսի 9-ին ռուսական ավիացիայի կողմից քաղաք Գորիում բնակելի շենքի ռմբակոծման ժամանակ այս նույն շենքի բնակիչ վիրավոր Սոփիո Մուրադովան: НТВ-ն նշված կադրը վրացական կողմի կողմից քաղաք Ցխինվալի վրա իրականացված հարձակումը պատկերազարդելու համար  է կիրառել:

"

Գորիում ռուսական ռումբերի կողմից բնակելի շենքի ավերումը և բոցավառված տան ֆոնի վրա վիրավորված Վրաստանի քաղաքացի Սոփիո Մուրադովայի լուսանկարը նույն օրը  հայտնվեց միջազգային մեդիայի  ուշադրության կենտրոնում և Ռուսաստանի կողմից Վրաստանում իրականացված ագրեսիայի խորհրդանիշ դարձավ: Ռուսական ականի բեկորները վնասեցին Սոփիո Մուրադովայի երկու վերջավորությունները և 7 տարվա ընթացքում անհրաժեշտ եղավ  13 վիրահատություն կատարել: Օգոստոսի 9-ին Գորիում Ռուսաստանի կողմից բնակելի շենքի ռմբակոծման արդյունքում վախճանվեց 15 մարդ:  

"

Ռուսական մեդիայի կողմից ապալրատվության նպատակով քաղաք Գորիի ռմբակոծման կադրերի կիրառումը առաջին դեպքը չէ:  2008 թվականի օգոստոսի 10-ին ռուսական  Комсомольская Правда, Правда.ru, Вести.ru  լրատվամիջոցները տարածեցին նյութեր, որոնք հավաստում են, իբր Գորիի ռմբակոծման կադրերը արհեստական են: Ապալրատվական ընթացակարգի շրջանակներում լրատվամիջոցներից մեկը անգամ կեղծ ինտերվյու հորինեց: Սկսվեց 2008 թվականի օգոստոսի 8-ի պատերազմը սկսելու մեջ անմիջականորեն վրացական կողմի մեղադրումը:

НТВ, Russia Today,  Аргументы и Факты, Комсомольская Правда--ի հետ միասին տարածում էր նյութեր, որտեղ պատմվում էր, թե ինչպես Վրաստանը հարձակվեց, այսպես կոչված, Հարավային Օսեթիայի վրա, հողին հավասարեցրեց բնակավայրերը և Ցխինվալի քաղաքը: Իրականում, Ռուսաստանի Դաշնության կանոնավոր միավորումները Ռոկի թունելի միջով օգոստոսի 7-ին, Վրաստան, Ցխինվալի տարածաշրջան մտան: Նշվածին նախորդեց վրացական գյուղերի ռմբակոծումը և 2 վրացի խաղաղարարների զոհվելը: Նույն օրը, օգոստոսի 7-ին Վրաստանի նախագահը ռուսական ուժերը կանգնեցնելու հրաման տվեց:

Հեղինակի մասին.  Սերգեյ Խոլոշևսկին 1996 թվականից  НТВ-ի թղթակիցն է: Հեռուստաալիքի կայք-էջի վրա տեղադրված  լրատվության համաձայն, նա 1992 թվականին  ավարտեց Լվովի բարձրագույն ռազմա-քաղաքական ուսումնարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որից հետո էլ ծառայության անցավ խորհրդային բանակի Ձերժինսկու անվան դիվիզիայում: Տարբեր ժամանակաշրջաններում հրապարակում էր նյութեր  «На боевом посту», «Комсомольская правда», «Собеседник» լրագրերում, ինչպես նաև լուսաբանում էր Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմի երևույթները, մարտական գործողությունները Հարավսլավիայում, հակամարտությունը Իսրայելում: 2014 թվականին Սերգեյ Խոլոշևսկիին Ղրիմի իրադարձությունները լուսաբանելու համար «Վաստակ հանուն հայրենիքի»մեդալ փոխանցվեց:


Պատրաստեցին Դալի Քուրդաձեն և Աննա Չիտալաձեն