Այլք

Մոսկվայում ռուս-վրացական երիտասարդական համաժողովին մասնակցում է Ջոնդո Բաղաթուրիան

3 Դեկտեմբեր, 2018

Մոսկվայում ընթացող ռուս-վրացական երիտասարդական համաժողովին Վրաստանից մասնակցում է «Քարթուլի դասի» լիդեր Ջոնդի Բաղաթուրիան՝ «Պետական անվտանգության և ազգային շահերի կենտրոնի» («Центр государственной безовпасности и национальных интересов») ղեկավարի կարգավիճակով:

Նոյեմբերի 12-ին  խոսքով ելույթի ժամանակ Բաղաթուրիան նշեց, որ աշխարհում դժվար է գտնել այնպիսի երկիր, որը հակամարտություն չունենա, սակայն վրացական և ռուսական մշակույթը և աշխարհայացքը նույնական են և միմյանց լրացնում են: Նա հույս հայտնեց, որ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների կարգավորման գործում իր ավանդը կմտցնի երիտասարդությունը:

"

Համաժողովի կազմակերպիչներից մեկի, «Երիտասարդների ռուսական միության»  կայք-էջի վրա կարդում ենք, որ յոթնօրյա համաժողովի շրջանակներում քննարկվում է մի քանի նախաձեռնություն՝ ամեն տարի  ռուս-վրացական երիտասարդական համաժողովի անցկացում, երիտասարդ առաջնորդների մշտական ռուս-վրացական ակումբի հիմնում, որը պետք է դառնա դիվանագիտական հարթակ երկու երկրների երիտասարդների համար և առաջին ռուսալեզու երիտասարդական բիզնես ինկուբատորի բացում:

Ռուսալեզու Սպուտնիկ-Վրաստանի  տեղեկությամբ, համաժողովին, որը նոյեմբերի 11-18-ը տեղի է ունենում Մոսկվայում և Պյատիգորսկում, վրաց պատվիրակությունը մասնակցում է 30 հոգիանոց կազմով: Մասնակիցների շրջանում են փորձագետներ, լրագրողներ, բլոգերներ, համայնքային լիդերներ, երիտասարդ ձեռներեցներ և ուսանողներ: Սպուտնիկի համաձայն, միջոցառմանը մասնակցում են «ԱՊՀ»-ի և Եվրոպայի բարձրագույն հաստատությունների շրջանավարտների  վրացական ասոցիացիայի» ղեկավար Նեստան Չիտաիան, «Դաշնային վրացական ազգային-մշակութային ինքնավարություն Ռուսաստանում» կազմակերպության ղեկավար Գիորգի Ծուրծումիան և «Ռուս և վրացի ժողովուրդների միասնության հիմնադրամի» ղեկավար Վլադիմիր Խոմերիկին:

Վլադիմիր Խոմերիկին «Ռուս և վրացի ժողովուրդների միասնության հիմնադրամի» նախագահն է, ով  գտնում է, որ Ռուսաստանը Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի բռնագրավում չի կատարել: Նա համարում է, որ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի տարածքի վրա ռուս խաղաղարարների գտնվելը առաջ բերեցին մեր իշխանության քայլերը, իսկ Ռուսաստանն էլ բռնագրավված է վրացիների կողմից, քանզի Ռուսաստանում այժմ 1 միլիոնից ավելի վրացի է բնակվում:

Համաժողովի կազմակերպիչներն են «Երիտասարդների ռուսական միությունը» («Российский Союз Молодежи»), Միջազգային իրավունքի ինստիտուտը, Պյատիգորսկի պետական համալսարանը, ԱՊՀ-ի և Եվրոպայի բարձրագույն ուսումնարանների շրջանավարտների վրացական ասոցիացիան: Համաժողովն իրականանում է Եվգենի Պրիմակովի անվան վրաց-ռուսական հասարակական կենտրոնի աջակցությամբ:

"
Российско-Грузинский молодёжный форум