Մեդիա

Մանիպուլյացիան մարդու մաշկից պատրաստված հագուստի մասին «Ասավալ-դասավալ»-ում և ռուսական լրատվամիջոցներում

27 Հուլիս, 2017

«Ասավալ-դասավալի» թերթի լրագրող Գիորգի Գիգաուրին տարածեց լրատվություն այն մասին, իբր անգլիական Human Leather ֆիրման հագուստ է պատրաստում մարդու մաշկից:

Գիորգի Գիգաուրի.«... Եվ վերջումպատմեմ ևս մեկ «եվրոպական նվաճման» մասին: Անգլիայում գոյություն ունի Human Leather ֆիրման, որը հագուստ կարում է մարդու իսկական մաշկից: Այս «արտադրանքը» հատ-հատ է կարվում և, ինչ խոսք, միայն շատ հարուստ և շռայլ հաճախորդների «բացառիկ հաճույքն է»: Այո, Human Leather-ը աշխարհում միակ ֆիրման է, որը նման «արտադրանք» է ստեղծում և նրա բիզնեսը ծաղկում է: Ինչ խոսք, ծագում է տրամաբանական հարց.«Որտեղի՞ց ունի այս ֆիրման համապատասխան «նյութ»: Ինչպես ֆիրմայի ղեկավարներն են հայտարարում, իրենք կիրառում են միայն այն «նյութը», որը մահվան եզրին գտնվող մարդիկ իրենց են «նվիրում» կտակով: Թերևս եթե հիշենք Սիրիայում, Ուկրաինայում, Իրաքում կամ Լիբանանում անհայտ կորած հազարավոր մարդկանց, հեշտությամբ կարելի է կռահել՝ ով ում համար և ինչի համար է մաշկազերծ անում իր դժբախտ զոհին: Ինչպես երևում է, Անգլիայում լավ են ըմբռնում «երրորդ ռայխի» ժառանգությունը. Ճիշտ հիտլերյան Գերմանիայից է գալիս այսպես «ստեղծագործաբար» մարդկանց զանգվածային ոչնչացումը և նրանց, պարզապես ոչ թե կրեմատորիայում՝ դիակիզարանում այրելը, այլ մարդկանց մարմնի մասերից (մազերից, ոսկորներից, ատամներից, մաշկից և այլն) բազմաթիվ բան պատրաստելը: Եվ ուրեմն նացիզմիդատապարտումը Նյուրենբերգյան գործընթացում, ինչպես երևում է, միանգամայն իզուր էր: Այ, պարոն, սա էլ մեր «եվրոպական դրախտը», որը ավելի ու ավելի է նմանվում եվրոպական դժոխքին:

Ասավալ-դասավալի: #13 (2016), 28 մարտի – 3 ապրիլի, 2016:

Միակ աղբյուրը, ինչը նման ընկերության գոյությունը հաստատում է, 2008 թվականին գրանցված կայք-էջն է, որի վստահելիությունը վերստուգել փորձեցինք մի քանի ճանապարհով:

Առաջին հերթին «Առասպալների դետեկտորը» կայք-էջին ցույց տրված էլեկտրոնային հասցեի միջոցով ձգտում էր կապվել նշված ընկերության հետ, սակայն ապարդյուն, էլեկտրոնային նամակին պատասխան ստանալ չհաջողվեց:

 

Երկրորդ. Նշված կայքի վստահելիությունը ստուգելու համար կիրառեցինքհատուկկայք-ռեսուրս, որը տալիսէկայքի գրանցման մասին տեղեկատվության և դրա վստահելիության վերստուգման հնարավորություն: Human Leather-ի կայքը այստեղ ևս կասկածելի է համարվում: Ինչպես պարզվում է, կայքը գրանցված է ԱՄՆ-ում, թերևս հնարավոր է դրա սեփականատերը գտնվի Հնդկաստանում: Կայքը համարվում է կասկածելի և ռիսկ պարունակող:

Դրա հետ միասին scamadviser.com-ի համաձայն, նշված կայք-էջը հայտարարված է ոչվստահելի և դրա հավաստիությունը չեն ճանաչում նաև այլ կայք-էջեր:

Երրորդ. Լուսանկարը, որը «Ասավալ-դասավալի» թերթը կիրառում է մարդու մաշկով տեքստիլի պատրաստումը պատկերազարդելու համար, ներկայացնում է ֆաբրիկացիա և ոչ թե իրատեսական փաստ: Մասնավորապես, հոդվածում կիրառված լուսանկարի վրա պատկերված է տղամարդ, որը մարդու մաշկի նման նյութից կարված բաճկոն է հագած: Ինչպես պարզվեց, լուսանկարի վրա արտացոլված տեքստիլը ստեղծվել է դիզայներ Օլիվիեր Գուլեի կողմից (Olivier Goulet): Դիզայները տարիների ընթացքում աշխատում էր այնպիսի տեքստիլ ստեղծելու վրա, որը կունենար մարդու մաշկի նմանակություն:

Չորրորդ.Գուլեի կողմից պատրաստված արտադրանքի նկարների մանիպուլյացիային հաճախ դիմում են ռուսալեզուկայք-էջերը: «Ասավալ-դասավալի» նման նյութերը, որոնք վերաբերում են մարդու մաշկից պատրաստված հագուստին/աքսեսուարներին, ռուսալեզու համացանցային տարածքում տարածվեցին 2016 թվականի հունվար-փետրվարին: Այնպես, ինչպես «Ասավալ-դասավալ» թերթում, ռուսալեզու լրատվական միջոցներում նույնպես շեշտադրությունը դրվում է Արևմուտքի բարոյականության վրա, ինչն իր հերթին հենվում է փաստերի ֆաբրիկացիայի վրա: