Մալազիական Boeing 777-ի հետաքննության թղթապանակները BBC-ի վավերագրական ֆիլմի համաձայն

26 Հուլիս, 2017

Ապրիլի 27-ին, «Վրաստանը և աշխարհը» համացանցային-պորտալը, իսկ մայիսի 5-ին «Սաքինֆորմը» տարածեցին տեղեկատվություն այն մասին, իբր BBC-ի վավերագրական ֆիլմի համաձայն, 2014թվականի հուլիսի 17-ին,Ուկրաինայի տարածքում մալազիական ինքնաթիռի (Boeing 777, այսուհետև MH17) ավիավթարառաջանալու պատճառը ներկայացված է պաշտոնականից տարբերվող տարբերակով և ինքնաթիռը գցելու մեղադրանքը դրվում է ուկրաինական կողմի վրա:

Տեղեկատվությունն այն մասին, իբրև BBC կասկածի տակ է դնում Հոլանդիայի կառավարության հետաքննական եզրակացությունը և մեղադրում է ուկրաինական կողմին,տարածվեց ոչ միայն ռուսական (Sputnik,TACC)լրատվամիջոցում և Կրեմլին համախոհ վրացական հրատարակություններում (Սաքինֆորմ, Վրաստանը և աշխարհը), այլև՝ արևմտյան լրատվամիջոցներում (Daily MailSunday Express): Նման մեկնաբանության պատճառով BBC-ն քննադատեց բրիտանական լրատվական միջոց Sunday Express-ինև հայտարարեց, որ հրատարակությունը ստում էր, երբ հաստատում էր, որ BBC –ի վավերագրական ֆիլմի համաձայն, ինքնաթիռը գցել են ուկրաինացիները: Ընդհակառակն, վավերագրական ֆիլմը ճիշտ որ կասկածելի է դարձնում այս մեկնակերպը:

Իրականում ֆիլմում տեսաբանված են, մի կողմից, MH17ավիավթարի մասին Հոլանդիայի պետական անվտանգության խորհրդի պաշտոնական հետաքննական եզրակացությունը և մյուս կողմից, միջադեպի կապակցությամբ գոյություն ունեցող դավադրության տեսությունները: Ճիշտ այս դավադրության տեսության մասը, ինչը հենվում է ռուսական աղբյուրների և ոչ թե քարոզչական լրատվական միջոցների և առանձին հրապարակումներում ներկայացված բազմակողմանի տեսությունների վրա, չի արտացոլում փաստերին հենվելով հասարակությանը լիարժեք պատկերներկայացնելու BBC-ի փորձը:

Ստորև տրված է ամբողջական տեղեկատվություն BBC-ի ֆիլմում արտացոլված հետաքննության պաշտոնական և 2 այլընտրական ռուսական մեկնակերպի մասին.

Ավիավթար առաջացնող պատճառների պաշտոնական հետաքննական եզրակացություն

Հոլանդիայի Անվտանգության խորհրդի հետաքննության եզրակացությանհամաձայն, ավիավթար առաջացրեց Արևելյան Ուկրաինայում, Ռուսաստան-Ուկրաինայի սահմանին մոտ ռուսական արտադրության հրթիռա-զենիթային համալիրБук-М1-ից արձակված 9М38М1տիպի հրթիռը: Այն պայթեցօդաչուի խցիկին մոտ, ինչի արդյունքում էլ Բոյինգը մասնատվեց մի քանի մեծ մասերի: Այն մասին, թե ով կրակեց հզհ Бук-М1-ից, հոլանդական կողմը երկու ենթադրություն ունի. անմիջականորեն ռուս զինվորականները կամ ռուսամետ խռովարարները, որոնք ընտրել էին ոչճիշտ նշանակետ: Այս մեկնակերպը ամրապնդում են Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հայթայթված հեռախոսազրույցները, որտեղ խռովարարներից մեկը Ռուսաստանի հետախուզության ներկայացուցչին տեղեկացնում է, որ խռովարարները սխալմամբ գցել են «այն, ինչը կարծել են ուկրաինական ինքնաթիռ»: Ռուսական կողմինմեղադրում են ճիշտ այս տիպի զենքով խռովարարներին զինելու մեջ:

Բացի պաշտոնական, հոլանդական եզրակացությունից, BBC վավերագրական ֆիլմում բերված են MH17ավիավթարի առաջացման երկու ռուսական մեկնակերպ և հակափաստարկներ, որոնք չեզոքացնում են ռուսական կողմի դիրքորոշումները:

Ռուսական մեկնակերպ N1 և հակափաստարկներ

Այս մեկնակերպի համաձայն, մալազիական բոյինգ 777-ը(չվերթ՝ Ամստերդամ-Կուալա Լումպուր, MH17) գցեցին Ուկրաինայի ռազմա-օդային ուժերը :

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների 2014 թվականի հուլիսի 21-ի հայտարարությամբ, ուղևորական ինքնաթիռը ոչնչացրեց ուկրաինական կոծանիչ Су-25-ը, ինչը ապացուցելու համար բերված են ռուսական ռազմական ռադարի տվյալները, որի վրա ուղևորական ինքնաթիռից բացի երևում է նաև այլ թռչող օբյեկտ:

Նշված մեկնակերպին որպես հակակշիռ ֆիլմում ներկայացված են հետևյալ հակափաստարկները.

Ռադարի վրա պատկերված անծանոթ օբյեկտի կապակցությամբ ավիա դեպքերի նախկին հետաքննող Դեվիդ Գլիվը (David Gleave)գտնում է, որ երբ ինքնաթիռը երկնքում մասերի է բաժանվում, մինչև ընկնելը այն շարունակում է ռադարներին ազդանշան հաղորդելը և եթե ինքնաթիռից նրածայրը՝ պոչը անջատվում է, հնարավոր է ռադարի վրա արտացոլվի նաև այլ օբյեկտ:

Ռուսական մեկնակերպը անտեսում է նաև Հոլանդիայի անվտանգության խորհրդի հետաքննական եզրակացությունը,որտեղ նշված է, որ MH17-ին վնաս հասցրեց Бук-М1-ի70կգ. մարտագլխիկ կրող 9М38М1 տիպի հրթիռը:

Ավիավթարից 4 ամիս հետո Ռուսաստանի Առաջին ալիքը, սատելիտի կողմից նկարահանված նկար հրապարակեց: Ռուսական մեկնակերպը այս անգամ մի փոքր փոխեց բովանդակությունը. ավիավթարի մեջ մեղադրվում էր ոչ թե Су-25-ը,այլМиГ-29: Օնլայն հետաքննական ռեսուրս Bellingcat.com-ի ստեղծող Էլիոտ Հիգինսը(Eliot Higgins), (Bellingcat) կամավոր հետաքննիչների հետ միասին կատարեց այս նկարի վերլուծություն: Նրանց ապացույցներով, նկարի վրա պատկերվածռազմական ինքնաթիռը ոչ թե МиГ-29 է, այլ Су-27:

Ռուսական մեկնակերպ N2 և հակափաստարկներ.

Երկրորդ ռուսական մեկնակերպի համաձայն, ուղևորական ինքնաթիռը ոչնչացրեց ուկրաինական կողմը հզհБук-М1-ի կիրառմամբ:

Ռուսաստանի առաջին ալիքը տարածեց Սատելիտից նկարահանած նկարը, որտեղ ուկրաինական հզհ Бук-М1 կանգնած է ռազմական հենակայանում, իսկ ավիավթարի օրը այն ամրագրված է Զարոշենկոյե գյուղի մոտ, ռազմաճակատի գծին մոտ:

Ինֆոգրաֆիկան դիտեք հղումին.

"

Այս կարծիքը չեզոքացնում է երկու հակափաստարկ.

  1. Ամերիկյան Digital Globe ֆիրման նույնպես ունի նկարահանած սատելիտային լուսանկար,որի վրա պարզ երևում է, որ հուլիսի 17-ի օրը, ուկրաինական հզհ Бук-ըկրկին կանգնած էր հենակայանում:
  2. Հուլիսի 17-ին Զարոշենկոե գյուղը ուկաինական զինվորականների փոխարեն վերահսկում էին ռուսամետ խռովարարները:

ՀզհБукարտադրող «Концерн ВКО „Алма́з-Анте́й» ռուսական բաժնետիրական ընկերության հայտարարությամբ, հզհ Бук-М1-ի9М38М1 տիպի հրթիռը ռուսական բանակում չի կիրառվում: Այն 1999 թվականից արտադրությունից հանված է և այս պահին թողարկված բոլոր հրթիռները փոխանցվել են օտար պատվիրատուներին: Նրանց հաստատմամբ, այս հրթիռները կրկին կիրառվում են ուկրաինական բանակի զինանոցում:

Այս կարծիքների վերստուգման համար Bellingcat-ը անցկացրեց օնլայն հետաքննություն: Սոցիալական ցանցերում հրապարակված տեսագրությունների, լուսանկարների միջոցով նրանք եզրակացրեցին, որ 2014թվականի հունիսի 23-25-ը, մալազիական բոյինգի վթարից 1 ամիս շուտ, Ռուսաստանի 53-րդ հակա-օդային հրթիռային բրիգադի շարասյունը Կուրսկ քաղաքից շարժվեց Ուկրաինայի սահմանի ուղղությամբ: Շարասյան մեջ ամրագրված հզհБук-М1 սարքավորված էր ճիշտ հին 9М38М1 մոդելի հրթիռներով: Այն, որ Ռուսաստանի զինված ուժերը1999 թվականից հետո տիրապետում են 9М38М1տիպի հրթիռների, հաստատվում է նաև այլ փաստերով.

  1. 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելեց Հայաստանում տեղակայված Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան: Այցի ժամանակ նկարահանված նկարիվրա նաճիշտ9М38М1տիպի հրթիռով սարքավորված հզհ Бук-М1-ի ֆոնի վրա է կանգնած:
  2. 2015 թվականի մայիսի 9-ին, Սիբիրում, Չիտայում Հաղթանակի տոնին նվիրված ռազմական շքերթի ժամանակ կիրառվել էր ճիշտ հզհБук-М1,նույն 9М38М1 հրթիռներով սարքավորված: Շքերթի ժամանակ այս ռազմական տեխնիկայի վրա կրակ բռնկվեց, որը արտացոլող լուսանկարը և տեսանյութը արագ կերպով տարածվեցհամացանցում:

2014 թվականի ամռանն ընթացող ռազմական գործողությունների ժամանակ ռուսամետ խռովարարները չունեին ռազմա-օդային ուժեր, փոխարենը նրանք ունեին արդյունավետ օդային պաշտպանության համակարգ: 2014 թվականի հուլիսի 14-ին, (MH17 ողբերգություից 3 օր շուտ) նրանք 6 500 մետր բարձրության վրա թռչող ուկրաինական ռազմական տրանսպորտային Antonov-26-ը ոչնչացրեցին:

BBC վավերագրական ֆիլմում Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանը խոսում է ռուսական քարոզչության ձևի մասին: Նրա խոսքով, ռուսական լրատվամիջոցները Կրեմլի զենքն են, իսկ նրանց տակտիկան ոչ թե մեկ, այլ մի քանի մեկնակերպի ստեղծումը և տարածումն է: Դա մարդկանց մոտ ստեղծում է ցրվածության ապրումներ, որպեսզի նրանք չկարողանան հասկանալ ճշմարտությունը: Բացի դրանից, քարոզչության ձևերից մեկը՝ կիսով արդարացի տեղեկատվության մասնակի լուսաբանումը, շահարկման արդյունավետ միջոց է, որի շնորհիվ էլ տեղեկատվություն ստացող մարդու մոտ հեշտությամբ ստեղծվում են փաստերից զուրկ, միակողմանի պատկերացումներ:

Նյութը պատրաստվել է BBC-իConspiracy Files: Who shot down MH1 հոդվածի և նույնանուն վավերագրական ֆիլմի համաձայն: