Իրավունք/Հանցանք

Կվիցիանին Եվրոպայի անունով պահանջում է պատժել սրբապղծությունը

31 Մայիս, 2018

«Հայրենասերների դաշինքի» անդամ Էմզար Կվիցիանիի կողմից Վրաստանի խորհրդարանում նախաձեռնած օրինագիծը, որը կրոնական զգացմունքների անպատվության համար նախատեսում է տուգանք կամ ազատազրկում, ներկայումս Վրաստանի խորհրդարանում քննարկման փուլում է և իրավաբանական դեպարտամենտի կողմից արժանացել է հավանության:
Պարզաբանման քարտում այսպիսի օրենք ընդունելու նպատակահարմարությունը Էմզար Կվիցիանին հիմնավորում է եվրոպական երկրների պրակտիկայով և օրինակ է բերում Եվրոպայի 16 երկրներ, որտեղ, նրա հավաստմամբ, կրոնական անպատվությունը «խստորեն պատժվում է»:

Էմզար Կվիցիանիի հավաստումն անհեթեթ է, քանզի պարզաբանման քարտում մատնացույց արված 16 երկրներից 9-ում սրբապղծության մասին օրենքներ ընդհանրապես գոյություն չունեն, իսկ 7-ում, չնայած օրենքի գոյությանը, պրակտիկայում գործնականորեն դրանք չեն գործում: Համապատասխանաբար, հայտարարությունն այն մասին, որ այս երկրներում կրոնական անպատվությունը «խատորեն պատժվում է» անհեթեթություն է:
Կրոնական անպատվության կապակցությամբ օրենքները, որոնք Եվրոպայում հիշատակվում են որպես Blasphemy Laws (Սրբապղծության օրենքներ), Եվրոպայի առավելագույն երկրներում գոյություն չունեն: Սրբապղծության և կրոնական զգացմունքների անպատվության մասին օրենքները գործում են ավտորիտար երկրներում, որտեղ օրենքը պաշտպանում է դոմինանտ պետական կրոնին և այդ օրրենքը նրան այլ կրոնական խմբերից առաջ է դասում: Այսպիսի երկրներում սրբապղծության մասին օրենքները ներկայացնում են քննադատական և աշխարհիկ խմբերին խեղդելու գործիք:

1. Սրբապղծությունը (blasphemy) Եվրոպայի առավելագույն երկրներում պատժելի չէ

ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի 2017 թվականի զեկույցում տեսաբանվեց աշխարհի երկրներում սրբապղծության մասին օրենսդրությունը: Հետազոտության համաձայն, սրբապղծության մասին օրենքներ գոյություն ունեն 71 երկրներում: Հետազոտությունը ոչ միայն օրենքի նույնականացում, այլև երկրների համաձայն օրենքը պրակտիկայում կիրառելը որակապես գնահատում է հետևյալ չափորոշիչներով. արտահայտվելու ազատություն, օրենքի անորոշություն, խոսքի և հավաքների սահմանափակում, խմբերի նկատմամբ խտրականություն, պետական կրոնի պաշտպանություն:

Այս չափորոշիչների վերլուծության արդյունքում, կոմիտեն անվանեց 10 ամենաբարձր միավոր ունեցող պետությունը, որտեղ սրբապղծության օրենքի գոյությունը հակադրվում է միջազգային իրավունքի սկզբունքներին: Դրանք են.Իրանը, Պակիստանը, Եմենը, Սոմալին, Կատարը, Եգիպտոսը, Իտալիան, Ալժիրը, Կոմորյան կղզիները, Մալտան, Լիբիան:

Ինչպես երևում է արդյունքներից, պրակտիկայում սրբապղծության օրենքի կիրառումը հակասության մեջ է արտահայտվելու ազատության և միջազգային չափանիշների հետ միայն Եվրոպայի երկու երկրներում, դա տեղի է ունենում Իտալիայում և Մալտայում:Այստեղ հատկանշական է նաև այն, որ հետազոտությունը ներառում է 2016 թվականի տվյալները: 2016 թվականի հուլիսին Մալտան, իսկ 2017 թվականի հունիսին Դանիան սրբապղծության մասին օրենքը չեղարկեց:

"

Որակապես ամենածանր տոպ ունի 5 երկրների պաշտոնական պետական կրոնը: Այս երկրներում սրբապղծության դեմ օրենքը գործում է պետական կրոնի պաշտպանության տեսանկյունից: Եվրոպայի երկրներում, որտեղ սրբապղծության օրենքի պրակտիկա գրեթե գոյություն չունի, օրենքը տարբեր դավանանքների նկատմամբ խտրականություն չի անում և այն հավասարապես տարածվում է տարբեր կրոնական խմբերի վրա:

2. Եվրոպայի երկրների մեծ մասում, որտեղ սրբապղծության մասին օրենք գոյություն ունի, դրա կիրառման պրակտիկան նվազագույն է

3. Ավտորիտար երկրներում սրբապղծության մասին օրենքը փոքրամասնությունների խմբերի դեմ է կիրառվում:

Սրբապղծության մասին օրենքը ավտորիտար երկրներում կառավարություններին ներկայացնում է որպես արդարության և «կրոնական ճշմարտության» միջնորդ դատավոր: Այն երկրներում, որտեղ ավտորիտար կառավարությունները աջակցում են դոմինանտ կրոնին, սրբապղծության և կրոնական զգացմունքների անպատվության մեղադրանքները հաճախ կիրառվում են ժողովրդավարական և քննադատական խմբերին խեղդելու համար:

Ավտորիտար երկրներում սրբապղծության համար կալանք, իսկ որոշ դեպքերում մահապատիժ է նախատեսված: Սրբապղծության և կրոնական զգացմունքների անպատվության հիման վրա Ռուսաստանում աշխարհիկ բողոքը փաստորեն խեղդված է: Կրոնական զգացմունքների անպատվության մեղադրանքով ձերբակալվեց 21 տարեկան բլոգերը, ով Յութուբի վրա բեռնեց տեսանյութ, որտեղ ինքը եկեղեցում հայտնի խաղ՝ Pokemon GO էր խաղում:

Ինչ է նկատառում կրոնական զգացմունքների անպատվության մասին հոդվածը

Եթե խորհրդարանը ընդունի օրինագիծը, կրոնական սրբությունների, կրոնական կազմակերպությունների, հոգևոր ծառայության և հավատացյալի նկատմամբ ատելության հրապարակավ արտահայտությունը, ինչպես նաև այնպիսի նյութի հրապարակումը կամ ցուցադրումը, որի նպատակը հավատացյալների զգացմունքների անպատվությունն է, կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ մինչև մեկ տարի: Նաև կրոնական շենք-շինությունների պղծումը և վնասումը պատժելի կդառնա քրեական օրենսգրքով և կնախատեսի ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով:


Պատրաստեցին Սոփո Գելավան և Ռիչարդ Բարամիան
Առասպելների դետեկտորի լաբորատորիա