Քաղաքականություն

Կրեմլի վարկածը Սկրիպալների մասին վրացալեզու լրատվամիջոցներում

24 Սեպտեմբեր, 2018

Պաշտոնական Մոսկվայի և ռուսական կրեմլյան լրատվամիջոցների դիրքորոշումը, իբր բրիտանական հետաքննության կողմից Սկրիպալներին թունավորելու մեջ կասկածվող անձինք իրականում անմեղապարտ  են, տարածվեց նաև վրացալեզու լրատվամիջոցներում:

Sputnik-Վրաստան. «Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, ովքեր Լոնդոնում կասկածվում են «Սկրիպալների գործի մեջ», հերքեցին, որ Մեծ Բրիտանիայում իրենց հետ ունեին որևէ տեսակի թունավոր նյութ, այդ մասին նրանք հայտարարել են RT-ին և  Sputnik-ին տված հարցազրույցում» (13 սեպտեմբերի):

Սաքինֆորմ. «Ռուսաստանի քաղաքացիները կտրականապես հերքում են Սոլսբերում տեղի ունեցած միջադեպին իրենց մասնակցությունը և հույս են հայտնում, որ բրիտանական կողմը կգտնի իսկական մեղավորներին» (14 սեպտեմբերի):

Դավիթ Աքուբարդիա,  Սպեկտր. «Այ, հիմա «Ռաշա Թուդեյը» թողեց այս երկու տիպերին, որպեսզի ցույց տա... Թերեզա Մեյը չի կարող լինել մի փոքր խեղճ և ինչ-որ երկու տիպ ցույց տվեց, ասելով որ՝ Ռուսաստանի ռազմական հետախուզության Գլխավոր վարչության՝ «ԳՐՈւ»-ի գործակալներ են: Այս խեղճերը գործարարներ են և զբոսանքի էին գնացել այնտեղ և այսօր ցույց տվեցին հարցազրույց այս, իբր ԳՐՈւ-ի գործակալների հետ»:

Սկրիպալների թունավորման մասին բրիտանական հետաքննությունը հրապարակեց տեղեկատվություն, որի համաձայն Գործում առկա երկու կասկածյալները  Ռուսաստանի քաղաքացիներ են: Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով անունով կասկածյալները մարտի 2-ին Լոնդոն են մեկնել, իսկ Սկրիպալների թունավորման օրը գտնվում էին Սոլսբերում: Նրանց անձնագրերը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ են կապված: Ռուսական լրատվամիջոցները փորձում են կասկածյալներին ներկայացնել որպես քաղաքացիական անձինք և զբոսաշրջիկներ: Russia Today-ին տված հարցազրույցում կասկածյալների հայտարարությունները, իբր տուրիստական նպատակով են այցելել Սոլսբեր, իսկ իրենք գործարարներ են, չի համընկնում Bellingcat-ի, The Insider-ի լրագրողական հետաքննության և բրիտանական հետաքննական խմբի կողմից հրապարակված տեղեկատվության հետ, որը հիմնավորված կասկած է առաջացնում ռուս քաղաքացիների Սոլսբերում զբոսաշրջության մոտիվով հյուրընկալության և նրանց Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ունեցած կապերի մասին: Հրապարակված տեղեկատվությունը, որը հիմնավորված կասկած է առաջացնում ռուս քաղաքացիների Սոլսբերում զբոսաշրջության մոտիվով հյուրընկալության և նրանց՝ Ռուսաստանի պաշտպանության  նախարարության հետ ունեցած կապերի մասին:

Բրիտանական հետաքննությունը հրապարակեց փաստեր Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի Բրիտանիա կատարած այցի մասին:

  • Զեկույցի համաձայն, կասկածյալները Գաթվիկի օդանավակայան են   ժամանել. ուրբաթ օրը, մարտի 2-ին: Այնուհետև նրանք Լոնդոն են ուղևորվել գնացքով և գնացեն են City stay hotel հյուրանոց, որտեղ հետաքննությունը թունավորող գործակալ «Նովիչոկի»  հետքը հայտնաբերեց: 
  • Պետրովը և Բոշիրովը շաբաթ և կիրակի օրերին երկու անգամ մեկնել են  Սոլսբեր, մի քանի ժամ են անցկացրել Սոլսբերում և այնուհետև ետ են վերադարձել Լոնդոն, իսկ երկրորդ օրը, մարտի 4-ին, կրկին մեկնել են Սոլսբեր: Սկրիպալների տանը շատ մոտ նրանց ամրագրել են տեսախցիկները:     
  • Կասկածյալները իրական անձնագրեր ունեին, որոնք Ռուսլան Բոշիրովի և Ալեքսանդր Պետրովի անունով տրվել են 2016 թվականին: Տարօրինակ է, որ նրանք անձնագրերը գրեթե միաժամանակ են վերցրել և տարբերությունը անձնագրերի  թվերի միջև միայն վերջին թվանշանն է (1294 և 1297):

Այս գործը ուսումնասիրեցին Bellingcat-ը և The Insider-ը և սեպտեմբերի 14-ին համապատասխան զեկույց հրապարակեցին.

  • Նյութում հրապարակված  փաստաթղթերի,համաձայն, Ալեքսանդր Պետրովը Դաշնային միգրացիայի  ծառայության (FMS) անդամ է: Նրա փաստաթղթերն ունեն " Տեղեկատվություն չի տրվում". նշում: Իսկ չափանիշային քաղաքացիական անձնագրի թղթապանակում նման կնիք պարզապես գոյություն չունի:   

"

  • Այն  թղթապանակը, որի վրա գրված է «Տեղեկատվություն չի տրվում», Պետրովին շնորհված է 195-79-66 թիվը: ABC News-ի լրագրող Պատրիկ Ռիվելը և անկախ ռեպորտյոր Օլիվեր Կարոլը միաժամանակ զանգահարեցին նշված համարի վրա: Նրանց երկուսին էլ  հաստատեցին, որ թիվը պատկանում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:

"

Սեպտեմբերի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սկրիպալների Գործի հետաքննության արդյունքների կապակցությամբ պաշտոնական հայտարարություն  արեց. Ինչպես նա է ասում, կասկածյալ անձինք Ռուսաստանի պետական հետախուզական վարչության աշխատակիցներ են:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գործի հետ Ռուսաստանի և կասկածյալ անձանց հետ որևէ կապը բացառում է:  

Վլադիմիր Պուտին. «Մենք, ինչ խոսք, ստուգեցինք ովքեր են այս մարդիկ: Մենք գիտենք ովքեր են նրանք, մենք նրանց գտանք: Նրանք, ինչ խոսք, քաղաքացիական անձինք են...հույս ենք տալիս, նրանք կհայտնվեն և անձամբ կասեն ամեն ինչ: Այսպես ավելի լավ է բոլորի համար»:

Երկրորդ օրն ևեթ, սեպտեմբերի 13-ին, Գործի մեջ կասկածվող անձինք հարցազրույցտվեցին Russia Today-ին, որտեղ հայտարարեցին, որ ընկերների խորհրդով Սոլսբեր մեկնել են տեսնելու համար՝ զբոսաշրջային նպատակով: Նրանց խոսքերով, ճանապարհորդությունը պլանավորում էին երկար ժամանակ, սակայն տոմսեր ձեռք են բերել  մեկնելուց մեկ օր առաջ:

Հարցազրույցում նաև հայտարարում են, որ Սոլսբեր գնացել են  Մայր տաճարը տեսնելու համար, բայց վատ եղանակի պատճառով չեն կարողացել հաջողացնել: Թերևս նրանց այցի ժամանակ Սոլսբերում ջերմաստիճանը բավականին լավն էր և ձյունն էլ լրիվությամբ չորացել էր: Հատկանշական է նաև այն, որ նրանք ոչ թե Մայր տաճարի, այլ Սկրիպալների տան ուղղությամբ են գնացել, ինչը քաղաքի տարբեր կողմերում է:  


Հարցազրույցում ասում են, որ ընկերների խորհրդով երկար ժամանակ պլանավորում էին ճանապարհորդությունը Սոլսբեր՝ նրա գոթական ճարտարապետությունը տեսնելու համար:

Ռ. Նրանք թռիչքը մարտի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին, այսինքն՝ ուղևորվելու նախորդ գիշերն են պատվիրել և լրացուցիչ մարտի 4-ին, նույնպես Մոսկվա ետ վերադառնալու երկու տոմս են  գնել:

Կասկածյալները հայտարարում են, որ Սոլսբերի Մայր տաճարը տեսնելու համար են մեկնել, քաղաքում զբոսնելու ժամանակ հնարավոր էր հասել են նաև Սկրիպալների տուն, սակայն չգիտեին որտեղ էր այն գտնվում:

Սոլսբերի Մայր տաճարը գտնվում է տեղական երկաթգծի կայարանից հյուսիս-արևմտյան ուղղությամբ սոսկ 15 րոպե անցնելու հեռավորությամբ: Թերևս նրանք երկուսն էլ ճիշտ հակառակ երթուղով, հարավային ուղղությամբ ուղիղ Սերգեյ Սկրիպալի հարևանությամբ են գնացել: Տեսախցիկները նրանց ամրագրել են բենզինալցման կայանի մոտ, ինչը  Սկրիպալների տնից գտնվում է մեկ րոպեի հեռավորության վրա:

Ի. Բոշիրովը և Պետրովը իրենց կարճատև այցը Սոլսբեր բացատրում են վատ, ցեխոտ և ձյունոտ եղանակի պատճառով:

Շաբաթ օրը ջերմաստիկանը Սոլսբերում 5 աստիճան էր: Իսկ մարտի 4-ին  ձյունը լրիվությամբ ամենուրեք չորացել էր, ինչը երևում է նաև CCTV լուսանկարների վրա:

 

Նրանք նաև հայտարարեցին, որ ցանկանում էին տեսնել աշխարհում հայտնի քարե դարի՝ Stonehenge հուշարձանը, սակայն վատ եղանակի պատճառով չհաջողեցրին:

Եղանակը Սոլսբերում շատ ավելի լավ էր կիրակի օրը և  զբոսաշրջային արժեքները դիտողների համար բաց էին:

Պետրովը և Բոշիրովը իրենց ներկայացնում են որպես սննդային հավելումների, ֆիթնեսի և առողջ կենսակերպի բիզնեսմեններ:

Սոցիալական ցանցերում և համացանցում որոնելիս նրանց անունները այս արդյունաբերությունների հետ չեն զուգորդվում:


 

  • Նշված տեղեկության մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդագրությունները մի քանի անգամ փոխվեցին սեպտեմբերի 9-ին հրապարակված  Newsland-ի  հոդվածի համաձայն, Բրիտանիայի հետախուզության կողմից հրապարակված լուսանկարի վրա դրոշմված ռուս քաղաքացիները բրիտանացի դերասաններ էին:
  • Ավելի ուշ անձամբ լուսանկարները հայտարարվեցին մանիպուլյացիա: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան  հայտարարեց, որ լուսանկարները կեղծված են և դրանց վրա փոխադրվածը նկարահանման ժամանակ  փոփոխվել է:
  • Հետագա հաղորդագրությունները აհաստատում են, որ լուսանկարի վրա իրավամբ ռուս քաղաքացիներ են եղել, թերևս նրանք Մեծ Բրիտանիա են մեկնել  միայն զբոսաշրջության նպատակով: