Գաղթականներ

Կոնստանտինե Գամսախուրդիայի պնդումն այն մասին, որ կառուցվող բնակարանների մեծամասնությունը իրանցիներին և արաբներին է պատկանում, անհիմն է

25 Հոկտեմբեր, 2018

«Ալիա» լրագրի 2018 թվականի հուլիսի 9-15 հրատարակությունում հրապարակվեց Կոնստանտինե Գամսախուրդիայի սոցիալական ցանցում կատարված հայտարարությունն, այն մասին, որ կառուցվող շենքերում բնակարանների մեծամասնությունը պատկանում է իրանցիներին, ինչպես նաև արաբական երկրներից ժամանած անձանց և որ Վրաստանում ապրելու իրավունք տրվում է բոլորին, ով 35 հազար դոլարի ներդրում կկատարի:

Կոնստանտինե Գամսախուրդիա. «Կառուցվում են շենքեր, որտեղ բնակարանների մեծամասնությունը պատկանում է Իրանից, ինչպես նաև արաբական երկրներից ժամանակավոր կամ համեմատաբար երկարատև ժամկետով Վրաստան ժամանած անձանց: Նրանցից բոլորն ունեն Վրաստանում ապրելու իրավունք կամ քաղաքացիություն: Ինչու՞մն է գործը: Գործը նրանում է, որ սահմանված կարգի համաձայն, Վրաստանում ապրելու իրավունք  տրվում է բոլորին, ով 35 000 դոլարի ներդրում կկատարի:

Պատկերացրեք այն երկրի քաղաքացիներին, ովքեր 35 000 դոլար մեքենայի ձեռքի իրերի պահման խցիկում ունեն  դրված: Օրինակ, Գերմանիան ի՞նչ կարգավորում ունի օտարերկրացիների նկատմամբ: Ի՞նչ է, եթե ցանկանում ես այնտեղ ապրելու իրավունք ձեռք բերել, 35 000 եվրոանոց ներդրո՞ւմ պետք է  կատարես: Հետն էլ, որպես օտարերկրյա ներդրող պետք է աշխատանքի տեղավորես առնվազն 10 Գերմանիայի քաղաքացու: Իսկ մեզ մոտ նման օտարերկրացիները մեծավ մասամբ գիշերային ակումբերի, հյուրանոցների և էկզոտիկ ռեստորանների  բիզնեսում են կատարում ներդրումներ: (35 000 և ավելի) ոչ էլ Վրաստանի քաղաքացիներին են աշխատանքի տեղավորում, իրենց կադրերին են բերում»:

1. Հայտարարությունն այն մասին, իբր կառուցվող շենքերում բնակարանների մեծամասնությունը իրանցիներին և արաբական երկրների ներկայացուցիչներին  են պատկանում, սխալմունքի մեջ մտցնող է, քանզի Հանրային ռեեստրի տվյալներով, ամենաշատ բնակարան 2012-2016 թվականներին Ռուսաստանի քաղաքացիներին է վաճառվել (51%), իսկ Իրանի քաղաքացիների բաժինը սոսկ 2.6%, իրաքցիներինը 1,5% կազմեց:

Օտար երկրի քաղաքացիների կողմից Վրաստանում անշարժ գույք ձեռք բերելու  մասին տեղեկատվությունը մատուցում է Վրաստանի միգրացիայի հարցերի կառավարական հանձնաժողովի կողմից մշակված Վրաստանի 2017 թվականի միգրացիայի  պրոֆիլը  որը հենվում է 2012-2016 թվականներին Հանրային ռեեստրի տվյալների վրա:

Նշված տվյալների համաձայն, 2012-2016 թվականներին օտար երկրի քաղաքացիները Վրաստանում, սեփականության իրավունքով, 15 317 բնակարան/տուն գրանցեցին այն ժամանակ, երբ այս նույն ժամանակաշրջանում Վրաստանում ընդամենը 2 691 313 անշարժ գույքի  գրանցում կատարվեց: Այս ժամանակաշրջանում օտարերկրյա քաղաքացիների կողմից Վրաստանում գնված անշարժ գույքը (բնակարաններ/տներ, գյուղատնտեսական և ոչգյուղատնտեսական հողեր) 34024 է, ինչը Վրաստանում վաճառված անշարժ գույքի ընդհանուր քանակի 1.3%-ը չի գերազանցում:


"

2012-2016 թվականներին օտարերկրյա քաղաքացիների շրջանում Վրաստանում բնակարաններ/տներ ամենամեծ քանակությամբ գնել են Ռուսաստանի քաղաքացիները (51%): Իրանի (2.6%) և Իրաքի (1.5%) քաղաքացիները այս ժամանակաշրջանում 399 և 236 միավոր անշարժ գույք են ձեռք բերել և համապատասխանաբար 9-րդ և 10-րդ տեղերն են զբաղեցնում այն օտարերկրացիների շրջանում, ում սեփականությունում գրանցվեց Վրաստանում գոյություն ունեցող անշարժ գույքը: Այլ արաբական երկրների ներկայացուցիչների կողմից գնված տների/բնակարանների քանակությունը այնքան փոքր է, որ տասնյակում չկարողացան ընկնել:
"

2012-2016 թվականներին Վրաստանում օտարերկրյա քաղաքացիները  գնել են 15 317 բնակարան/տուն:

"

2. Մանիպուլյացիոն է  նաև այն ապացույցը, իբր 35 000 դոլարի դիմաց Վրաստանում ապրելու իրավունք տրվում է բոլորին, քանզի Վրաստանի կառավարության որոշմամբ երկրում ներդրումային կեցության թույլտվություն կարող է ստանալ օտարերկրյա քաղաքացին, եթե նրա կողմից իրականացված ներդրումը կազմում է 300 000 լարի, իսկ 35 000 դոլարի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում (բացի գյուղատնտեսական նշանակության հողից) միայն ժամանակավորապես, 1 տարվա ժամկետով կարող է ձեռք բերել կեցության իրավունք:

Վրաստանի կառավարության №520 որոշման  11-րդ հոդվածի համաձայն, Վրաստանում ապրելու իրավունք  օտարերկրացին կարող է ստանալ ներդրումային կեցության թույլտվության հիման վրա, թերևս նշված որոշումը սահմանում է, որ դրա համար անհրաժեշտ է 300 000 լարիի   և ոչ թե՝  $35 000 –ի ներդրում իրականացնել:  

Վրաստան կառավարության 2014 թվականի №520 որոշման համաձայն, օտարերկրյա քաղաքացուն Վրաստանում կեցության իրավունք շնորհելու տարբեր հիմք գոյություն ունի. Աշխատանքային կեցության թույլտվություն, ուսումնական կեցության թույլտվություն, կեցության թույլտվություն ընտանիքի միավորման նպատակով, Վրաստանի նախկին քաղաքացու կեցության թույլտվություն, քաղաքացիություն չունեցող անձի կեցության թույլտվություն, հատուկ կեցության թույլտվություն, մշտական բնակության թույլտվություն, ներդրումային կեցության թույլտվություն, ժամանակավոր կեցության թույլտվություն, կարճատև կեցության թույլտվություն:

Հատկանշական է, որ Վրաստանում կեցության իրավունք ձեռքբերելու համար ֆինանսական չափանիշը ներդրումային կեցության թույլտվությունից բացի, նույնպես կարճաժամկետ կեցության թույլտվություն է  նախատեսում: 2015 թվականից կարճաժամկետ կեցության թույլտվություն տրվում է արտասահմանցի այն քաղաքացիներին, ովքեր Վրաստանի տարածքի վրա, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ունեն անշարժ գույքի սեփականության իրավունք (բացի գյուղատնտեսական նշանակության հողից), որի շուկայական արժեքը գերազանցում է 35 000 ԱՄՆ դոլարին համարժեք լարիով, նշված կեցության թույլտվություն տալը կատարվում է միայն 1 տարվա ժամկետով:

Ներդրումային կեցության իրավունքի և կարճատև կեցության թույլտվության միջև մեծ տարբերություն է, բացի նրանից, որ առաջինը նախատեսում է  ներդրման իրականացում, իսկ երկրորդը՝ սեփականություն ունենալ: Կարճաժամկետ կեցության թույլտվություն տալը հնարավոր է 6 ամսից մինչև 1 տարի, ներդրումային կեցության թույլտվություն տալը անժամկետ և դա ունեցողին  շնորհվում է Վրաստանում մշտապես ապրելու իրավունք:

Դրա հետ միասին փոքր է այն օտարերկրյա քաղաքացիների  քանակը, ովքեր Վրաստանում կարճաժամկետ կամ ներդրումային կեցության  թույլտվություն ունեն:

Պետական սերվիսների զարգացման գործակալության համաձայն, 2012-2016 թվականներին կարճաժամկետ կեցության թույլտվություն տրվել է 690 մարդու, իսկ ներդրումային կեցության թույլտվություն՝ 363 մարդու վրա: Կարճաժամկետ կամ ներդրումային կեցության թույլտվությունը Վրաստանում կազմում է տրված բնակության թույլտվությունների միայն 1,5%-ը:

"

"

3. Նույնպես, պետք է  ի նկատի առնել այն հանգամանքը, որ վերջին 6 տարվա ընթացքում Վրաստանի քաղաքացիություն շնորհվել է շատ  քիչ իրանցի կամ արաբական երկրների ներկայացուցիչների (ընդամենը 265 անձ), դրանք բոլորը բնակարան/տուն եթե գնեին, նրանց կողմից  գնված անշարժ գույքը Վրաստանի շուկայում միանգամայն աննշան կլիներ:
"

2012-2017 թվականների  տվյալներով, ամենամեծ թվաքանակով Վրաստանի քաղաքացիություն ստացել են Ռուսաստանի նախկին քաղաքացիները: Իրանից և արաբական երկրներից ժամանածներին քաղաքացիություն շնորհելու վիճակագրությունը 2012-2017 թվականներին, այլ երկրների համեմատությամբ բավականին ցածր է և ընդհանուր առմամբ կազմում է 265 դեպք. Իրան՝ 192, Եգիպտոս՝ 18, Իրաք՝ 3, Եմեն՝ 4, Հորդանան՝ 21, Լիբանան՝ 8, Մարոկկո՝ 3, Սիրիա՝ 14, Թունիս՝ 2:

Ինչպես տեսաք, Վրաստանում գրանցված անշարժ գույքի թվաքանակում Իրանի և արաբական երկրների ներկայացուցիչների կողմից գնված բնակարանների/տների բաժինը 1%-ից զգալիորեն պակաս է, ինչը արտացոլված է  օտար երկրի քաղաքացիների կողմից ձեռք բերված անշարժ ունեցվածքի վիճակագրությունում: Պետք է ի նկատի առնել այն, որ շատ  փոքրաքանակ են նաև Իրանի կամ արաբական երկրների քաղաքացիներին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու դեպքերը, ինչը բացառում է այն հնարավորությունը, որ նրանք, ինչպես Վրաստանի քաղաքացիները, կարող էին  ձեռք բերել անշարժ ունեցվածքի նշանակալից մասը: Համապատասխանաբար Կոնստանտինե Գամսախուրդիայի պնդումը, իբր կառուցվող շենքերում բնակարանների մեծամասնությունը պատկանում է Իրանից և արաբական երկրներից եկած անձանց, հիմքից զուրկ է:


Պատրաստեց Մարիամ Սիսաուրին
Առասպելների դետեկտորի  լաբորատորիա