Այլք

Կոմունիստական կուսակցության և Вечный зов-ից մեջբերումները Geworld.ge –ը « սաղացնում է» որպես «Դալեսի պլան»

20 Հունիս, 2018

Մայիսի 17 –ին, Geworld.ge  պորտալը, այսպես կոչված, «Ալեն Դալեսի  պլանի» մասին հայտնի կոնսպիրացիան վերստին  աշխուժացրեց: Նշված կոնսպիրացիայի համաձայն, Սառը պատերազմի ժամանակ Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) պետ Ալեն Դալեսը, խորհրդային հասարակության բարոյական արժեքների ոչնչացման նպատակով, մշակեց հատուկ պլան՝«Քրիստոսի Երկինք Համբարձման օրը վրացիների համբարձո՞ւմ, թե անկո՞ւմ» վերնագրով: «Քրիստոսի Երկինք Համբարձման օրը վրացիների համբարձո՞ւմ, թե անկո՞ւմ» վերնագրով նյութում ասված է, որ 1947 թվականին Ալեն Դալեսը «Կոնգրեսի թե՞ Սենատի առջև» ներկայացրեց գաղտնի զեկույց:

Նշվածը աննկատելի չմնաց Լավրենտի Բերիայի կողմից և շուտով փաստաթուղթը հայտնվեց Իոսեբ Ստալինի սեղանին: Հեղինակի կարծիքով, Արևմուտքի և ԽՍՀՄ –ի միջև Սառը պատերազմ սկսելու պատճառը, մեծ հավանականությամբ ճիշտ «Դալեսի պլանը» դարձավ, քանզի «Պողպատե գեներալիսիմուսը երկաթի վարագույր իջեցրեց» և այս ճանապարհով խափանեց Խորհրդային Միությունում անբարոյականության տարածումը: Նյութում որպես նկարազարդում  բերված են քաղվածքներ «Դալեսի պլանից» և ասված է, որ Դալեսի մեջբերումները ճշգրտորեն հարմար են Վրաստանի ներկայիս իրավիճակին, այդ պատճառով նշանակություն չունի Դալեսի դոկտրինան առասպե՞լ է, թե իրականությո՞ւն:

«Ալեն Դալեսի պլանը» իրականում գոյություն չունի:Մեջբերումները, որոնք Geworld-ge-ի նյութում են կիրառված, չորսը  Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կայք-էջերի վրա 2015 թվականին հրապարակված հոդվածներից քաղվածքներ են, իսկ մեկը՝ խորհրդային գրող Անատոլի Իվանովի «Հավերժական կանչ» (Вечный зов) վերնագրով վեպից է:

2015 թվականի փետրվարի 26-ին,  Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտ Միխայիլ Չիստը Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության կայք-էջի վրա «Կոմունիստի կարծիք» շարքում հրապարակեց հոդված : Հեղինակը խոսում էր Ռուսաստանի դեմ օտար և ռուսական լիբերալիստական  մեդիայի կողմից հրահրված զանգվածային տեղեկատվական պատերազմի մասին: Նրա խոսքով, լիբերալ-արևմտյան քարոզչությունը առասպելները ճիշտ այն մեթոդով  է տարածում, որոնք 1945 թվականին Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենի, Ալեն Դալեսի կողմից էր դուրս գրվել: Հոդվածում Միխայիլ Չիստը մանրամասնորեն քննարկում է «Դալեսի պլանը»:

"


Քաղվածքներ  Geworld.ge-ի հոդվածից


"

Քաղվածքներ Միխայիլ Չիստի հոդվածից


"

«Գրականությունը, թատրոնը, կինոն հրատարակությունները հրապարակայնորեն,  – ամեն ինչ պետք է արտացոլեն և խոնարհեն մարդու ամենաընկած զգացմունքներին»…

“Литература, театр, кино – все будут изображать и прославлять самые низменные человеческие чувства.”

«Մենք ամեն կերպ կաջակցենք և առաջ կմղենք  այնպիսի արվեստագետների, ովքեր մարդկանց գիտակցության մեջ կարմատավորեն և հիմնովին կմտցնեն սեքսի, բռնության, դավաճանության կուլտը, այսինքն՝ ամեն տեսակ անբարոյականությունը»

“Мы будем всячески поддерживать и поднимать так называемых художников, которые станут насаждать и вдалбливать в человеческое сознание культ секса, насилия, садизма, диссидентства, словом, всякой безнравственности.”

«Պատվախնդրությունը և կարգապահությունը կվերածվի անցյալի մնացորդի, կծաղրվի  և ոչ ոքի հարկավոր չի լինի: Անդաստիարակությունը և լկտիությունը,զրպարտությունը և սուտը, հարբեցողությունը և թմրամոլությունը, դավաճանությունը և անտանելիությունը, ազգերի, դավանանքների, սերունդների միջև թշնամությունը- այս ամենը կարմատավորենք վարպետորեն և աննկատելիորեն

Честность и порядочность будут осмеиваться и никому не станут нужны, превратятся в пережиток прошлого. Хамство и наглость, ложь и обман, пьянство, наркомания, животный страх друг перед другом и беззастенчивость, диссидентство, национализм и противопоставление народов – всё это мы будем насаждать ловко и незаметно…”

«Մենք կպայքարենք մանուկ հասակից սկսած մարդկանց արձագանքի համար»: Միշտ ընտրությունը կկատարենք երիտասարդության վրա, որպեսզի համոզենք և անջատենք նրանց: Նրանցից կստեղծենք բարոյազուրկ, հոգեպես դատարկված լրտեսներ և դավաճաններ»...

Мы будем браться за людей с детских, юношеских лет, будем всегда главную ставку делать на молодежь, станем разлагать, развращать, растлевать её».


Մեկ մեջբերում հանդիպում ենք ինչպես «Կոմունիստի կարծիք» -շարքում հրապարակված հոդվածում, այնպես էլ անձամբ Անատոլի  Իվանովի վեպում: Այս դրվագում SS-ի սպա Լախնովսկին գերի ընկած խորհրդային սպա Պոլիպովին պատմում է Ադոլֆ Հիտլերի գաղտնի պլաններում երիտասարդությանը կիրառելու նշանակության մասին:


" " "

«Մենք կպայքարենք մարդկանց մանուկ հասակից կոտրելու համար: Միշտ ընտրությունը կկատարենք երիտասարդության վրա, որպեսզի համոզենք և բաժանենք, անջատենք նրանց: Նրանցից կստեղծենք բարոյալքված, հոգեպես դատարկված լրտեսներ և դավաճաններ»...

Мы будем браться за людей с детских, юношеских лет, будем всегда главную ставку делать на молодежь, станем разлагать, развращать, растлевать её».

“Мы будем браться за людей с детских, юношеских лет, будем всегда главную ставку делать на молодежь, станем разлагать, развращать, растлевать ее! ….Да, развращать! Растлевать! Мы сделаем из них циников, пошляков, космополитов!”


Կոնսպիրացիայի անցյալը: Առասպելները, այսպես կոչված» «Դալեսի պլանի» մասին սկիզբ են առնում խորհրդային գրող Անատոլի Իվանովի «Հավերժական կանչ» (Вечный зов)վեպից: Վեպի հերոսը՝ խորհրդային սպա Պոլիպովը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ գերի է ընկնում գերմանացիներին և նրան հարցաքննում է SS-ի սպա Լախնովսկին: SS-ի սպան Պոլիպովի հին ծանոթը և արքայի ժանդարմերիայի նախկին անդամ հայտնվեց: Գերի ընկած Պոլիպովին Լախնովսկին անսպասելիորեն Հիտլերի գաղտնի պլաններն է  բացահայտում: (Տես՝ հատված գրքի օնլայն տարբերակից):

Գաղտնի պլանը խորհրդային ժողովրդի ոչնչացումը նախատեսում է հատկապես Ռուսաստանում ստեղծված, այսպես կոչված, հինգերորդ շարասյան միջոցով : Լախնովսկին Պոլիպովին պատմում է, թե ինչպես են ոտնձգություններ անում հասարակության պատմական և հոգևոր արժեքների նկատմամբ և դաստիարակում են այնպիսի մարդիկ, որոնք խախտում են Ռուսաստանի միատարր միասնությունը: «Դալեսի պլանի» մասին  կոնսպիրացիան առաջին անգամ 1993 թվականին միտրոպոլիտ Իոհանեսի կողմից հրապարակված «Պայքար Ռուսաստանի համար» հոդվածում  հայտնվեց և ռուսական արգելված մեդիայում մինչև օրս վայելում է ժողովրդականություն:


Պատրաստեց Դալի Քուրդաձեն