ՆԱՏՕ

Իրմա Ինաշվիլիի մանիպուլյացիան NATO-Ռուսաստան հարաբերությունների մասին

21 Մայիս, 2018

Ապրիլի 25-ին, «Սաքինֆորմ» լրատվական գործակալությունը հրապարակեց նյութ, որտեղ խոսվում է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության կապակցությամբ Հայրենասերների դաշինքի առաջնորդի հայտարարության մասին: Իրմա Ինաշվիլիի խոսքով, NATO –ի Գլխավոր քարտուղարի հայտարարությամբ, NATO –ն մտադիր չէ Ռուսաստանին մեկուսացնել, այլ ընդհակառակն, նրա հետ շարունակում է բանակցությունները:

Իրմա Ինաշվիլի, Հայրենասերների դաշինք. «Քաղաքական սպեկտրը ձևավորվեց որպես քաղաքական աղանդ, որտեղ խոսվում է այն մասին, որ Ռուսաստանի հետ հարկավոր է սկսել երկխոսություն, երկիրը ընկալվում է որպես թշնամի, Ռուսաստանը՝ գործակալությամբ: Այս անհեթեթ տրամաբանությամբ, ամենամեծ գործակալը NATO –ի գլխավոր քարտուղարն է, ով երկու օր առաջ հայտարարեց, որ NATO –ն մտադիր չէ Ռուսաստանին մեկուսացնել, NATO-ն մտադիր է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակել»:
Սաքինֆորմ, 25 ապրիլի, 2018

Իրմա Ինաշվիլիի պնդումը, իբրև NATO-ն մտադիր է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակել, մանիպուլյացիոն է և ենթատեքստից կտրված: Ապրիլի 4-ին Կանադայում, Օտտավայի համալսարանում ելույթի ժամանակ, NATO-ի Գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս նշեց, որ NATO –ի դաշնակից պետությունների և գործընկերների կողմից ռուս դիվանագետների վտարումը Ուկրաինայից և Սիրիայից, ներկայացնում է Ռուսաստանի կողմից իրականացված գործողությունների, կիբեր հարձակումների և այլ երկրների ներքին ժողովրդավարական գործընթացներին միջամտւթյան պատասխանը: Գլխավոր քարտուղարը պարզաբանեց նաև, որ չնայած դրան, NATO-ն մտադիր չէ Ռուսաստանին մեկուսացնել:

Իրատեսական փաստեր.

Ապրիլի 4-ին Կանադայում, Օտտավայի համալսարանում ուսանողների հետ համդիպմանը NATO –ի Գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը ելույթ ունենալու ժամանակ խոսեց Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Նրա խոսքով, Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրեն բռնազավթման, Արևելյան Ուկրաինայի ապակայունացման գործընթացին մասնակցության, Բաշար ալ Ասադի ռեժիմին աջակցության, կիբեր հարձակումների և այլ երկրների ներքին ժողովրդավարական գործընթացներին միջամտության, Սալիսբուրի հարձակման պատասխանն է NATO –ի դաշնակիցների և գործընկերների սուր արձագանքի պատճառը: Ստոլտենբերգի խոսքով, NATO –ի դաշնակից երկրներից ռուս դիվանագետների վտարումը Ռուսաստանի գործողություններին Դաշինքի միասնական պատասխան արձագանքն է, քանզի Սալիսբուրի հարձակումը Ռուսաստանի կողմից կատարված ագրեսիվ քայլերի միակ դեպք չի ներկայացնում: Գլխավոր քարտուղարը նշեց նաև, որ չնայած դրան, NATO-ն մտադիր չէ Ռուսաստանին մեկուսացնել, քանզի այն հարևան պետություն է:
"

NATO – Ռուսաստան հարաբերություններ

Հայրենասերների դաշինքի կողմից ապատեղեկատվական հաղորդագրություննների տարածումն այն մասին, իբրև NATO-ն Ռուսաստանի հետ երկխոսություն է սկսում, առաջին դեպքը չէ: Հաղորդագրությունների նպատակը հասարակությունում այն կարծիքի արմատավորումն է, իբր NATO –ն հարմարվում է Ռուսաստանի ագրեսիվ արտաքին քաղաքականությանը և անձամբ մտադիր է նրա հետ հարաբերությունները բարելավել:

Հյուսիս-ատլանտյան դաշինքի պաշտոնական կայք-էջի վրա, Ռուսաստանի հետ հարաբերությունների բաժնում նշված է, որ երկու տասնյակ տարուց ավելի NATO-ն ձգտում է Ռուսաստանի հետ ընդհանուր հետաքրքրությունների ոլորտում գործընկերային հարաբերության, երկխոսության և գործնական համագործակցության զարգացման, թերևս Դաշինքի և Ռուսաստանի միջև ամեն տեսակ քաղաքացիական և ռազմական համագործակցությունը 2014 թվականին Ղրիմի անօրեն բռնազավթումից հետո դադարեցված է: Դաշինքի դիրքորոշումը Ռուսաստանի հետ այնպիսի հարցերի մասին, ինչպիսիք են Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրեն բռնազավթումը կամ Ուկրաինային և Վրաստանին քաղաքական աջակցությունը՝ անփոփոխ է:

"


Պատրաստեց Աննա Փերաձեն
Առասպելների դետեկտորի լաբորատորիա