Նույնականություն

Ipress-ի ապալրատվությունը, իբր Սալոնիկի քաղաքապետին ծեծել են ԼԳԲՏ համայնքին աջակցության պատճառով

4 Հունիս, 2018

2018 թվականի մայիսի 22-ին “Ipress” լրատվական պորտալը տարածեց տեղեկատվություն այն մասին, որ Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսի վրա իրականացվել է ֆիզիկական հարձակում գեյ-շքերթ անցկացնելու թույլտվություն տալու պատճառով:

"

Ipress-ի տեղեկատվությունը ապալրատվություն է: Դրանում կեղծված են փաստերը, քանզի Սալոնիկի քաղաքապետի վրա իրականացված ֆիզիկական հարձակումը կապ չի ունի ԼԳԲՏ թեմատիկայի հետ: Հույն ուլտրանացիոնալիստների կողմից հարձակման պատճառը ցեղասպանության կապակցությամբ միջոցառմանը քաղաքապետի ներկայությունն էր: Ipress-ի նյութը ընթերցողին սխալմունքի մեջ է մտցնում, իբր ԼԳԲՏ համայնքի նկատմամբ քաղաքագետների աջակցությանը արևմտյան հասարակությունը պատասխանում է բռնությամբ:

Իրականում, Սալոնիկի 75-ամյա քաղաքապետին ֆիզիկապես հաշվեհարդար են տեսել մայիսի 19-ի հավաքի ժամանակ, որը նվիրված էր 1913-1922 թվականների հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառմանը Բուտարիսի հայտնվելը զայրացրեց հույն ուլտրանացիոնալիստական խմբերին, քանզի Բուտարիսը աչքի է ընկնում Մակեդոնիայի և Թուրքիայի հաշտեցման, ժամանակակից Թուրքիայի պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքի գովքի և այլ հականացիոնալիստական օրակարգով : Ցեղասպանության հիշատակի միջոցառմանը հակա-նացիոնալիստ քաղաքապետի հայտնվելը դարձավ ուլտրանացիոնալիստական խմբերի կողմից բռնության պատճառ և այն ԼԳԲՏ համայնքի աջակցության հետ կապ չունի:"

Հայտնի բրիտանական հրատարակություն Guardian-ի տեղեկատվությամբ, հարձակվողները կապված են Հունաստանի նեո-ֆաշիստական քաղաքական կուսակցություն «Ոսկու լուսաբաց»-ի հետ: «Ոսկու լուսաբացը» երկրում երրորդ, ամենախոշոր քաղաքական կուսակցությունն է:

Հունաստանի վարչապետը և այլ քաղաքագետներ դատապարտեցին Սալոնիկի քաղաքապետի վրա հարձակումը և այն գնահատեցին որպես «Ժողովրդավարության և հասարակության վրա ուղիղ սպառնալիք» :