Մեդիա

Ինչպես ռուսական լրատվամիջոցները, The New-York Times-ի անունով, կեղծեցին Ջորջ Բուշ Ավագի ինտերվյուն

8 Օգոստոս, 2018

Հունիսի 27 –ին, Ֆեյսբուկյան սոցիալական ցանցում տարածվեց ռուսալեզու վիդեո  պոստ, «Սկանդալային ինտերվյու. Նյու-Յորք թայմսի հետ ինտերվյուում Ջորջ Բուշ Ավագը ափսոսում է Խորհրդային Միության փլուզումը» վերնագրով: Տեսանյութում խոսվում է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի՝ ամերիկյան The New-York Times հրատարակությանը տված ինտերվյուի մասին և բերված են նրա խոսքերը, որոնց համաձայն, իբր Ջորջ Բուշ Ավագը Խորհրդային Միության փլուզումն անվանում էր ամենամեծ պարտություն և ավելացնում, որ ապագայում Ռուսաստանը համեմատաբար ավելի կատաղի և հզոր պետություն կլինի, որը լավ կհիշի բոլորին, ով նրան վնաս է հասցրել:  

Տեսանյութը մինչև 9.9 հազար դիտում և  146 կիսում (15/07/2018-ի տվյալներով) ունի:  

Լուրը, իբր ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Ավագը, The New-York Times-ի հետ ինտերվյուում ափսոսում է ԽՍՀՄ-ի փլուզումը, հորինված է և սկիզբ է առնում ռուսական պորտալներից: Մտացածին նյութում ինտերվյու տալու միաժամանակ երկու ամսաթիվ է անվանվում. 1992 թվականի հոկտեմբերի 21 և 1992 թվականի դեկտեմբեր: The New-York Times թերթի արխիվի տվյալներով, իրականում 1992 թվականի հոկտեմբերի 21-ի համարում նման ինտերվյու Ջորջ Բուշ Ավագի հետ չի որոնվում:  

Տեսանյութի կադրերից մեկում ցույց է տրված հոդված, որտեղ երևում է գրություն «Ավագ Բուշի ինտերվյուն 1992 թվականին» և  ԱՄՆ-ի նախկին նախագահի լուսանկարը: Կադրի միջոցով աղբյուրը նույնականացնել չի հաջողվում, թերևս «Ավագ Բուշի ինտերվյուն 1992 թվականին» վերնագրով ռուսալեզու պորտալների, համաժողովների, բլոգերների և «Օդնոկլասնիկներ» սոցիալական ցանցում տասնյակ նյութ է որոնվում, նման բովանդակություն ունեցող տեսանյութեր տեղադրված են նաև Youtube-ի վրա:  

"

Facebook-ի վրա տարածված տեսանյութում որպես սկզբնաղբյուր մատնանշված է միայն The New -York  Times թերթի անվանումը, թերևս կայք-պորտալների վրա տարածված նյութերում նույնպես անվանված է The New -York  Times–ի կոնկրետ համարը, ինչը վերստուգելու հնարավորություն է տալիս:

Օրինակ, ռուսական սոցիալական ցանց  МирТесен և Politikus.ru պորտալի վրա տեղադրված հոդվածների վերջում որպես սկզբնաղբյուր նշված է The New -York  Times-ի հոկտեմբերի 21-ի համարը: Թերևս երկու հոդվածների սկզբում որպես աղբյուր անվանվում է 1992 թվականի դեկտեմբերին Ջորջ Բուշ Ավագի ինտերվյուն: Ստացվում է, որ ինտերվյուի հրապարակման ամսաթիվը հոդվածի սկզբից մինչև ավարտը 2 ամսով «ետ է քաշվել»:

"
Լուսանկար.  Ռուսական սոցիալական ցանց MirTesen.ru –ում տեղադրված նյութը 2015 թվականի մարտի 19-ն է: "
Լուսանկար.  Politikus.ru-   պորտալինը՝ մարտի 16-ի նյութը

Իր հերթին The New-York Times  թերթի արխիվում, 1992 թվականի հոկտեմբերի 21-ի համարում ինտերվյու Ջորջ Բուշ Ավագի հետ, որտեղ նա խոսում է ԽՍՀՄ-ի փլուզման մասին, չի որոնվում (տես՝ Ցանկը:)

"


Պատրաստեց՝ Թակո Մեզվրիշվիլին  

Առասպելների դետեկտորի լաբորատորիա