Մեդիա

Ինչպես է փորձում ռուսական քարոզչությունը օգոստոսյան պատերազմն արտացոլող լուսանկարները կասկածի տակ դնել

16 Հուլիս, 2018

Հակամարտություններն արտացոլող իրատեսական լուսանկարների իսկականությունը կասկածի տակ դնելը, կեղծ լուսանկարների տարածումը և մանիպուլյացիաները Կրեմլի քարոզչության կողմից լավ փորձարկված մեթոդ է, որը կիրառվում է Ռուսաստանի Դաշնության կողմից տարբեր երկրներում իրականացված ռազմական ներխուժումները արդարացնելու նպատակով:

2008 թվականի օգոստոսին, Վրաստանի դեմ վարած ռազմական ագրեսիան արդարացնելու նպատակով, ռուսական լրատվամիջոցներում տարածվում էին նյութեր, որտեղ կասկածի տակ էին  դրված միջազգային լրատվական գործակալություն The Reuters-ի կողմից հրապարակված Գորիի ռմբակոծումն արտացոլող լուսանկարները: Նպատակաուղղված ապալրատվական ընթացակարգը սկսվեց օգոստոսի 10-ին: Ռուսական լրատվամիջոցները՝ Комсомольская Правда, Правда.ru, Вести.ru  հրապարակեցին նյութեր, որտեղ ասված է, որ ռուսական սոցիալական ցանց LiveJournal-ի բլոգերների հավաստմամբ, Գորիի ռմբակոծման կադրերը արհեստական են, իսկ  The Reuters-ը  կեղծ լուսանկարներ է տարածում:

Հորինված ինտերվյու, որը «ապացուցում» է The Reuters-ի կողմից լուսանկարների կեղծումը

Ստորև բերված լուսանկարը, որի վրա Գորիում բնակվող տուժվածը պատկերված է մահացած եղբոր հետ միասին, նկարահանել է The Reuters-ի լրագրող Գլեբ Կարանիչը: Լուսանկարը միջազգային մրցանակ ձեռք բերեց, թերևս 2008 թվականի օգոստոսին ռուսական սոցիալական ցանցի  օգտատերերը և լրատվամիջոցները  ապացուցում էին, որ այն կեղծված է: Նրանց հավաստմամբ, լուսանկարի վավերականությունը կասկածի տակ է դնում, երկրորդ լուսանկարը որի վրա առաջին լուսանկարի վրա պատկերված մահացածը գտնվում է այլ տեղում, իսկ նրա իրավիճակը  փոփոխված է:

"

"

Լուսանկարների կեղծ լինելը հաստատելու համար, օգոստոսի 13-ին  Newsland պորտալը  “Эхо Москвы”-ի լրագրող Ալեքսեյ Բենեդիկտովի կողմից լուսանկարների հեղինակ Գլեբ Կարանիչի հետ «Ձայնագրած ինտերվյուն» հրապարակեց, որտեղ The Reuters-ի լրագրողն ասում է, որ լուսանկարները արհեստական են, իսկ անձամբ ինքը մեկնեց Գորի՝ «Պատերազմի սարսափելի դեմքեր»  ֆոտոսեսիա նկարահանելու համար: Նույն օրը,  Ալեքսեյ Բենեդիկտովը,  Գլեբ Կարանիչի հետ ինտերվյու ձայնագրելու փաստը  հերքեց դրա տարբեր տարբերակները:

"

"

Կրեմլի «փաստարկները», որոնք լուսանկարների կեղծումն են հաստատում

Հաջորդ 2 լուսանկարները, LiveJournal-ի բլոգերների հավաստմամբ, նույնպես ֆաբրիկացիա են ներկայացնում, քանզի տնային տնտեսուհին, որը առաջին լուսանկարի վրա մերձավորին է սգում, երկրորդ լուսանկարի վրա հանգիստ տեսք ունի:  Հավելյալ «փաստարկ», որը ռուս բլոգերների կարծիքով, լուսանկարների վրա դրոշմված երևույթների կեղծ լինելը ակներև է դարձնում, դա երկրորդ լուսանկարի վրա պատկերված տղայի դեմքի արտահայտությունն է, որը չափից ավելի «սառնասիրտ է» և կասկածի տակ է  առնում այն փաստը, որ նա վիրավորված է:

"

"

Վերևում թվարկած «փաստարկների» այսպիսի ապացույցները՝ Կրեմլի քարոզչության նման, Ռուսաստանի կողմից աշխարհի տարբեր տարածաշրջաններում վարած ռազմական գործողությունները արդարացնելու համար, կիրառում է անձամբ Ռուսաստանի իշխանությունը և չի ամաչում անգամ  լուսանկարները կեղծելուց: 2017 թվականի նոյեմբերին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսլամական Պետության մարտական ստորաբաժանումների միջև համագործակցությունը հաստատող «հավաստի ապացույցներ» արտացոլող ֆոտոնյութ հրապարակեց, որը ոչ ավելի, ոչ պակաս սմարտֆոններին պատկանող խաղի՝ AC-130 Gunship Simulator-ի պրոմո-վիդեոյի կադր  հայտնվեց:

"


Պատրաստեցին Դալի Քուրդաձեն և Իրակլի Իագորաշվիլին
 Առասպելների դետեկտորի լաբորատորիա