Գաղթականներ

Իբերիական միասնության մանիպուլյացիա մուսուլմանների խաղաղ ցույցի մասին

25 Հունիս, 2018

2018 թվականի մայիսի 29-ին  «Իբերիական միասնություն» ուլտրանացիոնալիստական ֆեյսբուկյան էջը տարածեց տեսանյութ՝  «Օկուպացիա» վերնագրով, որը արտացոլում էր մուսուլմանների երթը և որին կցված էր այլատյացության տեքստ: «Իբերիական միասնությունը» Լոնդոնում մուսուլմանների երթը «Անզեն օկուպացիա» անվանեց և վրաց օգտատիրոջը հորդորում էր  արտասահմանցիների դեմ արմատական ձևեր ընդունել:: Տեսանյութը 15 հազար դիտում և 270 կիսում ունի, սոցիալական ցանցում դրան հետևեցին օգտատերերի կողմից այլատյացության և ատելության լեզու պարունակող մեկնաբանություններ:

"

Իրականում, տեսանյութում արտացոլված է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին մուսուլմանների կողմից Լոնդոնում անցկացված քայլերթը, որը ուղղված էր ահաբեկչական կազմակերպության, այսպես կոչված, «Իսլամական պետության» դեմ:  Ահաբեկչության դեմ անցկացված խաղաղ ցույցը մուսուլմանների կողմից որպես «Օկուպացիա» և «Վտանգ» ներկայացնելը մանիպուլացիոն է և ծառայում է ընթերցողի մոտ մուսուլմանների դեմ ատելության տրամադրությունների հրահրմանը:

Քայլերթի մասնակիցները բարձրացրել էին բաներներ «Ահաբեկիչներ, Ալլահի և մարդկության թշնամիներ», «Իսլամը հարգում է բոլոր կրոնները» գրություններով: Քայլերթին մասնակցում էր նաև Դեվիդ Հեյնսի եղբայրը: Հեյնսը հումանիտար աշխատող էր, որին 2014 թվականի սեպտեմբերին «Ջիհադ Ջոնի» անունով հայտնի  ISIS-ի ահաբեկիչը գլխատեց:  

"

"

«Իբերիական միասնության» մասին

«Իբերիական միասնությունը» ուլտրա-նացիոնալիստական և այլատյաց խումբ է, որը սոցիալական ցանցում մուսուլմանական համայնքի  և ԼԳԲՏ համայնքի դեմ ատելության լեզվով և բռնության կոչերով է աչքի ընկնում: « Իբերիական միասնությունը» մասնակցում էր 2018 թվականի մայիսի 13-ին, այսպես կոչված «կոնտրակցիային», որը խորհրդարանի նախկին  շենքի առջև բողոքի ակցիա էր ուղղված «Ազատության համար» մասնակիցների դեմ:


Պատրաստեց Իրակլի Թակալանձեն,
Առասպելների դետեկտորի լաբորատորիա