Գաղթականներ

Հաստատումն այն մասին, իբր Թբիլիսիում բնակարանների 70%-ը գնում են իրանցիները, անհիմն է

14 Օգոստոս, 2018

«Ասավալ-դասավալ» թերթի հունիսի 16-22 հրատարակությունում, «Իրավապաշտպանների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Նիկոլոզ Մժավանաձեն հայտարարեց, որ Թբիլիսիում բնակարանների  70%-ը գնում են իրանցիները և որ Վրաստանում ընթանում է իրանցիների զանգվածային վերաբնակեցում:

Նիկոլոզ Մժավանաձեի հայտարարությունը, իբր Թբիլիսիում բնակարանների 70%-ը գնում են իրանցիները, ճշմարտությանը չի համապատասխանում, իրանցիները 2012-2016 թվականներին ամբողջ Վրաստանի մասշտաբով  վաճառված անշարժ գույքի սոսկ 0.01 % են ձեռք բերել:

Իրանցիների և ընդհանրապես օտարերկրյա քաղաքացիների կողմից Վրաստանում անշարժ գույք ձեռքբերելու մասին տեղեկատվությունը փոխանցում է Վրաստանի Գաղթի հարցերով կառավարական հանձնաժողովի կողմից մշակված Վրաստանի 2017 թվականի Գաղթի Պրոֆիլը: Նշված փաստաթղթում արտացոլված են 2012-2016 թվականների տվյալները՝ հենված Հանրային Ռեեստրի վրա:

Վրաստանի 2017 թվականի Գաղթի Պրոֆիլը և դրա տվյալների հիման վրա «Ֆորսետ»-ի կողմից պատրաստված ինֆո-գրաֆիկը ցույց է տալիս, որ 2012-2016 թվականներին օտարերկրյա քաղաքացիների շրջանում Վրաստանում բնակարաններ/տներ բոլորից մեծ քանակություն ձեռք են բերել (53%) Ռուսաստանի քաղաքացիները, իսկ Իրանի քաղաքացիները այս ժամանակաշրջանում գնել են 399 միավոր անշարժ գույք և համապատասխանաբար զբաղեցնում են 9-րդ տեղը այն արտասահմանցիների շրջանում, ում սեփականությունում գրանցվել է Վրաստանում գոյություն ունեցող անշարժ գույք: Իրանցիների նման  2% է կազմում Իրաքի և Թուրքիայի քաղաքացիների կողմից ձեռք բերված անշարժ գույքի մասը:

5

85

Աղբյուր: Forset

Հանրային Ռեեստրի Ազգային Գործակալության տվյալներով, 2012-2016 թվականներին Վրաստանում ընդամենը 2 691 313  անշարժ գույք է վաճառվել: Վրաստանում վաճառված անշարժ գույքի շրջանում Իրանի քաղաքացիների կողմից ձեռքբերված բնակարան/տների մասը 0,01%-ը չի գերազանցում:  Եվ չի գերազանցում օտարերկրյա քաղաքացիների կողմից Վրաստանում սեփականաշնորհված անշարժ գույքի ընդհանուր քանակության  1.3%-ը: Այն բանի հաշվառումով, որ իրանցիների կողմից ձեռքբերված անշարժ գույքը Վրաստանի մասշտաբով 0.01%-ը չի գերազանցում, իսկ Թբիլիսին անշարժ գույքի ամենամեծ  շուկան է Վրաստանում, Նիկոլոզ Մժավանաձեի հայտարարությունը, իբր Թբիլիսիում բնակարանների 70%-ը  գնում են իրանցիները, սուտ է:


Պատրաստեց Նինո Ցաավան

Առասպելների դետեկտորի լաբորատորիա