Առողջապահություն/Կենսաանվտանգություն

Գիորգաձեի պնդումն այն մասին, իբր C հեպատիտի բուժման ծրագիրը մարդու մահ է առաջացնում, անհեթեթություն է

26 Սեպտեմբեր, 2018

2018 թվականի սեպտեմբերի 11-ին, Մոսկվայում կայացած   մամլո-ասուլիսի ժամանակ Վրաստանի Անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն հայտարարեց, իբր Թբիլիսիում գտնվող «Լուգարի լաբորատորիայում» մարդկանց վրա փորձաքննություններ են անցկացնում և կենսաբանական զենք են ստեղծում: Նշված հայտարարությունը Կրեմլի ռուսալեզու  (1 Սլիք, Ռոսիա-24, РЕН ТВ, «Զվեզդա» НТВ , Սպուտնիկ-Վրաստան ռուսալեզու կայք-էջ) և վրացալեզու հրատարակությունում (Սաքինֆորմ)  լայնորեն լուսաբանվեց: Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  ԱՄՆ-ի պետական դեպարտամենտից բացատրություն պահանջեց Իգոր Գիորգաձեի կողմից տարածված տեղեկատվության մասին:

Գիորգաձեի կողմից ներկայացված փաստաթղթերի վրա հենված, НТВ-ի կողմից պատրաստված  սյուժեում ասված է, որ Լուգարի լաբորատորիան պաշտոնապես զբաղված է C հեպատիտի դեղի փորձարկմամբ, որը 80 հազար դոլար արժի: Իսկ Վրաստանի քաղաքացիներն այն ստանում են անվճար:  

Անվտանգության նախկին նախարարի հայտարարությունները անհեթեթություն են, քանզի Լուգարի լաբորատորիան C հեպատիտի էլիմինացիայի ծրագրի միայն ախտորոշման մասում է մասնակցում և ոչ բուժման գործընթացին: Ապացույցն այն մասին, իբր հիվանդների մահվան պատճառը սովալդիա դեղամիջոցն է և այն Վրաստանում կիրառում են որպես փորձարկում, ամեն տեսակ գիտական հիմքից  զուրկ է, որովհետև սովալդիան, նույն սոֆոսբուվիրը, ինչպես նաև երկրորդ փուլում կիրառվող հարվոնը փորձարկման կարիք չունեն. երկու դեղամիջոցն էլ եվրոպական և ամերիկյան որակի հավաստման փաստաթղթեր ունեն և լայնորեն կիրառվում են ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Հատկանշական է, որ 2015-2017 թվականներին այս ծրագրին ընդգրկված 36 012  հիվանդներից 24 481 բուժվեց:

Փաստ 1. Լուգարի լաբորատորիան C հեպատիտի էլիմինացիայի ծրագրին մասնակցում է միայն ախտորոշման մասում և հիվանդներին համապատասխան անալիզներ է  անցկացնում:

Փաստ 2. Իգոր Գիորգաձեի կողմից ներկայացված փաստաթղթերը ամսեկան հաշվետվություններ են և ընդգրկում են հոկտեմբերի 31-ից առ նոյեմբերի 30-ը ներառյալ ժամանակաշրջանը: Մարդիկ, ում մասին խոսում է Գիորգաձեն, մեկ ամսվա ընթացքում, մահացել են նոյեմբերին   և ոչ թե մեկ օրում: Դեկտեմբերի 30-ը ներկայացնում է հաշվետվության պատրաստման և ոչ թե մահվան ամսաթիվը:

Հատկանշական է, որ աշխարհում ամենամյա C հեպատիտի հետ կապված լյարդի հիվանդություններով մահանում է 399 000 մարդ, ինչը կապված է բուժումը ուշ սկսելու  և այլևայլ պատճառների հետ: Իսկ Վրաստանում խրոնիկական C հեպատիտով հիվանդների թիվը մոտավորապես 150 000 մարդ է: Դրա հետ միասին, 2015-2017 թվականներին հիվանդության էլիմինացիայի կառավարական ծրագրով Վրաստանում 24 481 հիվանդ է  բուժվել:

"

"

"

"

Փաստ 3. Գիորգաձեի կողմից հրապարակված 11 փաստաթղթերից, որոնք 2015 թվականի դեկտեմբերին վախճանված մարդկանց հաշվետվությանն են վերաբերում, 6-ում մահված պատճառը նշված է և սուտ է նրա հայտարարությունն այն մասին, իբր մահվան պատճառները անհայտ են:
"
Փաստ 4. Հավաստումն այն մասին, իբր մահվան պատճառը սովալդիա դեղամիջոցն է և այն Վրաստանում կիրառում են որպես փորձարկում, ամեն տեսակ գիտական հիմնավորումից զուրկ է, քանզի սովալդիան, նույն սոֆոսբուվիրը, ինչպես նաև երկրորդ փուլում  կիրառվող հարվոնը փորձարկման կարիք չունեն. Երկու դեղորայքն էլ որակը հաստատող եվրոպական և ամերիկյան փաստաթղթեր ունեն: Իսկ հարվոնի արդյունավետությունը հաստատված է բազում կլինիկական հետազոտությունների արդյունքով: Դրանցից երկուսն էլ աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ և կողային երևույթների սակավությամբ:

 

  • Սովալդիան (Սոփոսբուվեր) օժտված է  ԱՄՆ-ի սննդի և վարչության  (Food & Drug Administration – FDA), ինչպես նաև Եվրոպայի բժշկական գործակալության (Medicinal Agency – EMA ) կողմից տրված, միջազգային և վրացական շուկաներում ճանաչված որակի հավաստման փաստաթղթերով: Երկու դեղամիջոցները Վրաստանին միանգամայն անվճար փոխանցեց «Գիլեադ» ընկերությունը: 

"

C հեպատիտի էլիմինացիայի ծրագիր

C հեպատիտի էլիմինացիայի ծրագիրը գործում է 2015 թվականից: Դրա անհրաժեշտությունը պայմանավորեց երկրում գոյություն ունեցող վիճակագրությունը, որի համաձայն  չափահասների 5.4 % հայտնվեց C հեպատիտով հիվանդ: 2013 թվականին Վրաստանը դիմեց ԱՄՆ-ի հիվանդությունների կենտրոնին իրեն օգնություն ցուցաբերելու համար, որի արդյունքում «Գիլեադ» ընկերությունը ստանձնեց պարտավորություն՝ Վրաստանին մատուցել C հեպատիտի բուժման դեղորայքներ:  2015-2017 թվականներին, պետական ծրագրով բուժում անցկացվեց  36 012 հիվանդի, բուժման ցուցանիշը 98%-ի հասավ և կազմեց 24 481 հիվանդ:  

Էլիմինացիայի ծրագրի շրջանակներում Վրաստանը շարունակում է նորացման սկրինինգի, ախտորոշման, կանխարգելման և բուժման ռազմավարությունների զարգացումը: Վրաստանի օրինակով նման անվճար ծրագիր սկսվեց նաև Իսլանդիայում:  Առկա հաջողակ փորձը  մտադիր են փոխանակել նաև Բելգիան և Հունաստանը:  


Քարոզչության մեթոդ

Գաղտնիքի և կեղծ գիտության թիրախը լսարանի վրա բարձր ազդեցություն ունի: Այս մեթոդների կիրառմամբ տեղի է ունենում  բնակչության շրջանում կասկածի և վախի սերմանում:


Լուգարի լաբորատորիային նշանակալից դեր է շնորհվում  C հեպատիտի էլիմինացիայի ծրագրում

Սենատոր Ռիչարդ Լուգարի անվան հասարակական առողջապահության կենտրոնական ուղղորդման լաբորատորիան 1997 թվականին ստորագրված շրջանակային պայմանագրի և 2002 թվականին ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ձևակերպված  «Կենսաբանական զենքի զարգացման հետ կապված տեխոլոգիաների, պաթոգեների և փորձի տարածումից խուսափելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնության շրջանակներում բացվեց 2011 թվականին:

Լաբորատորիայի շինարարության և տեխնիկական հագեցվածության գումարային ներդրումը կազմեց 350 միլիոն ԱՄն դոլար: Լաբորատորիան 2013 թվականին անցավ հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնի ենթակայության ներքո, իսկ 2018 թվականից Լուգարի կենտրոնի և լաբորատորային ցանցի լրիվ ֆինանսավորումը և գործունեության  պատասխանատվությունը ստանձնեց Վրաստանի կառավարությունը: Լուգարի լաբորատորիան ամբողջ տարածաշրջանում աչքի է ընկնում իր հնարավորություններով և հագեցվածությամբ: Այն նշանակալից դեր է կատարում Ց հեպատիտի ախտորոշման մեջ էլիմինացիայի ծրագրի շրջանակներում:

Իգոր Գիորգաձեի մասին

Իգոր Գիորգաձեն 1973-1995թթ. Խորհրդային անվտանգության ծառայությունում տարբեր պաշտոններ էր զբաղեցնում և 1980-1981թթ. մասնակցում էր Աֆղանստանում ԽՍՀՄ Պետական Անվտանգության կոմիտեի «Կասկադ» հատուկ նշանակության ջոկատի մարտական գործողություններին: 1993-1995թթ. եղել է Վրաստանի Անվտանգության նախարար, 1995 թվականին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի վրա իրականացված հարձակումից հետո նա թողեց երկիրը: Նախագահի դեմ ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեղադրանքով 1995 թվականին Ինտերպոլի Կարմիր շրջաբերականով Իգոր Գիորգաձեի նկատմամբ հետախուզում հայտարարվեց: Ինտերպոլը Գիորգաձեի հետախուզումը դադարեցրեց 2016 թվականին, քանզի նա ուներ Ռուսաստանի կողմից շնորհված փախստականի կարգավիճակ: Հետախուզման մեջ գտնվելիս Գիորգաձեն Ռուսաստանում  հիմնադրեց «Արդարադատություն» կուսակցությունը և «Անտիսորոս» կազմակերպությունը:

 


Պատրաստեցին Սոփո Գոգիտաձեն և Աննա Չիտալաձեն