Տնտեսություն

Geworld.ge-ն երրորդ անգամ է հրապարակում Ճաճիայի կեղծած վիճակագրությունը և սուտ «կանխագուշակությունը»

3 Դեկտեմբեր, 2018

Նոյեմբերի 15-ին «Վրաստանը և աշխարհը» (Geworld) կայք-հարթակը  հրապարակեց  հոդված, «Հայտնի քաղաքագետի կանխագուշակությունները և գնահատականները, որոնք հանգամանորեն կատարվեցին» վերնագրով: Նյութում տրված են հատվածներ Մոսկվայում գործող վրացի քաղաքագետ Ալեքսանդրե Ճաճիայի ինտերվյուից: Մեջբերումներից մեկում, որը 2013 թվականի սեպտեմբերի 18-24 –ով է նշված, Ճաճիան նշում է, որ Արևմուտքը Վրաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ չի կատարի, որի հետևանքով երկրին հարկ կլինի պարտք վերցնել, ինչը արդեն 13-14 միլիարդ դոլար կկազմի:

Geworld.ge-ի ապացույցն այն մասին, որ Ճաճիայի կանխագուշակումն արդարացավ և Արևմուտքը գյուղատնտեսության սեկտորում մինչև օրս ներդրումներ չի կատարել, ճշմարտությանը չի համապատասխանում: Միայն ENPARD-ի ծրագրով, 2013-22 թվականներին Վրաստանի գյուղատնտեսության զարգացման համար ծախսվում է 179.5 միլիոն եվրո: Դրա հետ միասին, սուտ է նաև այն հաղորդագրությունը, իբր Վրաստանի արտաքին պարտքը կազմում է 13-14 միլիարդ դոլար: 2013 թվականին պարտքը կազմում էր մինչև 4.3 միլիոն դոլար, իսկ 2017 թվականին այս տվյալը մինչև 5.2 միլիոն դոլար էր:

Փաստ1. Եվրամիության ENPARD ծրագիրը Վրաստանի գյուղատնտեսության զարգացման համար, 2013-2022 թվականներին ծախսում է 179.5 միլիոն եվրո:

Եվրոպայի ENPARD դրացիության ծրագիրը Վրաստանում իրականացվում է 2013 թվականից: Ծրագիրը  նպատակամղված է զարգացնելու  Վրաստանի գյուղատնտեսությունը և աշխուժացնելու գյուղատնտեսության սեկտորը,  դրա բյուջեն Վրաստանում 2013-2022 թվականներին կազմում էր 179.5 միլիոն եվրո: Նախագծի պաշտոնական էջի հաղորդագրությամբ, նախագծի երրորդ փուլը (2018-2022) իրականացնելու համար հավելյալ հատկացված է 222 միլիոն լարի:

"
Աղբյուր Եվրամիությունը Վրաստանի համար

ENPARD-ի աջակցությամբ ստեղծվեց «Գյուղատնտեսական համայնատիրությունների զարգացման  գործակալություն “. Գործակալության նպատակն էր ներկայացնում գյուղատնտեսական համայնատիրությունների զարգացման ճանապարհով, գյուղաղատնտեսության աջակցությունը, գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումը, արտադրության շահութաբերության աճը և ազգային էկոնոմիկայի զարգացումը: Գործակալությունում ընդհանուր առմամբ 1121 համայնատիրություն է  գրանցված:

Փաստ 2.  2013 թվականի տվյալներով, Վրաստանի արտաքին պարտքը  4,202,026 դոլար էր կազմում

«Վրաստանը և աշխարհը» կայքի վրա Ալեքսանդրե Ճաճիայի մի քանի ինտերվյու է հրապարակված, որոնցում նա Վրաստանի արտաքին պարտքի չափի մասին տարբեր տեղեկատվություն է տարածում: Միայն 2013 թվականի ինտերվյուում նա այս թիվը երկու անգամ փոփոխեց. 2013 թվականի հուլիսի 4-ին Ճաճիան հայտարարեց, որ Վրաստանի պարտքը կազմում էր 2 միլիարդ, մոտավորապես երկու ամսում, 2013 թվականի սեպտեմբերի 18-ի ինտերվյուում նա այս թիվը մեծացրեց մինչև 13-14 միլիարդ դոլար:

ალექსანდრე ჭაჭია ივლისი 4, 2013: ,,ჩვენ ვიცით, რომ საქართველოს აქვს 2-მილიარდიანი ვალი, რაც იმას ნიშნავს, რომ, საქართველოში ეკონომიკური აღმასვლაც რომ დაიწყოს, ჩვენ ამ ვალის გადახდას, სულ მცირე, 30 წელი მაინც მოვუნდებით. ისინი კი, ვინც ჩვენ ეს ვალი მოგვცა, გვეუბნებიან: _ შენ ამ ობიექტს მიჰყიდი ამას ამ ფასად, ანუ პირდაპირი მითითებები კეთდება უკვე”

ალექსანდრე ჭაჭია სექტემბერი 18, 2013 წელი: ,,დღეს საქართველოს საგარეო ვალი, თუ არ ვცდები, 13 თუ 14 მილიარდი დოლარია. საკუთარი ეკონომიკის არარსებობის პირობებში, ამ ვალის მხოლოდ პროცენტების გადასახდელად ახალ–ახალი კრედიტები უნდა ავიღოთ.”

Վրաստանի կառավարության արտաքին պարտքը Վրաստանի ֆինանսների նախարարության  տվյալների համաձայն, 2013 թվականին  4,202,026 դոլար էր, իսկ 2017 թվականի դրությամբ՝ 5,177,390 դոլար էր կազմում:

Ալեքսանդրե Ճաճիայի նշված ինտերվյուն Geworld.ge-ն երեք անգամ հրապարակեց, դրանցից յուրաքանչյուրում անփոփոխ է մնում մեջբերումը, որտեղ նա խոսում է արևմտյան նեդրումների գոյություն չունենալու և արտաքին պարտքի մասին:


Ալեքսանդրե Ճաճիայի մասին

Ալեքսանդրե Ճաճիան Մոսկվայում գործող վրացի քաղաքագետ է, ում 2014 թվականի փետրվարի 13-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Բարեկամության ամրապնդման և Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության, գիտական և մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար» պարգևատրեց Պատվո շքանշանով:

Ճաճիան նաև «Պատմական ժառանգություն» հիմնադրամի վարչության նախագահն է: Այս հիմնադրամի ստեղծմանը ողջունել է Ռուսաստանի նախկին նախագահ Դիմիտրի Մեդվեդևը: «Պատմական ժառանգությունը «Վրաստանը և աշխարհը» թերթի հիմնադիրն է:

Ալեքսանդրե Ճաճիան և «Վրաստանը և աշխարհը» հաճախ են հանդես գալիս մեդիայի զարգացման հիմնադրամի հետազոտություններում, որպես հակաարևմտյան քարոզչության աղբյուր:


Քարոզչության մեթոդ

Ad nauseam-ի տեխնիկան ի նկատի ունի միևնույն գաղափարի անընդհատ կրկնություն: Դա կարող է լինել գաղափար, կամ պարզ կարգախոս, որը այնքան հաճախ է կրկնվում, որ մարդիկ դրան հավատում են


Պատրաստեց Գվանցա Դեվիձեն