Այլք

Geworld: Ռուսաստանում թմրանյութերի օգտագործումը համարվում է վատ արտահայտչականություն, Վիճակագրություն. Ռուսաստանում թմրանյութերից կախվածությունը եվրոպական երկրներից բարձր է

20 Հուլիս, 2018

2018 թվականի հունիսի 21-ին «Վրաստանը և աշխարհը» օնլայն հրատարակչությունը հրապարակեց «Երբ ի հեճուկս Ռուսաստանի, Սաուդյան Արաբիային եք երկրպագում՝  մեկ անգամ գոնե աչքի անցկացրեք պատմությունը» վերնագրով  հոդված : Հրապարակման հեղինակը Ռուսաստանի առավելությունները դեռահասների ճիշտ դաստիարակությամբ և ընդհանուր արժեքներով է  հիմնավորում, որի ժամանակ էլ կատարում է հոմոֆոբիական և այլատյաց գնահատումներ: Միևնույն ժամանակ որպես օրինակ բերում է թմրանյութերի հետ կապված Ռուսաստանում գոյություն ունեցող դաստիարակչական կախվածությունը.

Իրականում Եվրամիության երկրների համեմատությամբ, Ռուսաստանում թմրանյութերից կախվածությունը, այդ թվում երիտասարդների շրջանում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Ոչարդյունավետ թմրանյութային քաղաքականության պատճառով Ռուսաստանը թմրանյութերի օգտագործման պատճառով առողջության խախտումների հետևանքով մահացության ցուցանիշով աշխարհում առաջին տեղում է:

Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնությունում ճշգրիտ վիճակագրության սակավություն է, ինչը չի ընձեռում լիարժեք  համեմատության հիմք, թերևս գոյություն ունեցող ճիշտ տվյալները նույնպես բավականին թախծալի պատկեր են ստեղծում:   

ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործություննների հետ պայքարի բյուրոյի հաշվետվության, համաձայն, 2009 թվականի տվյալներով, թմրանյութ օգտագործողների  80% Ռուսատանում պատկանում է 18–30 տարեկան տարիքային կատեգորիային:

Եվրասիայի վնասի կրճատման ցանցի 2012 թվականի հաշվետվության համաձայն, թմրանյութ օգտագործողների ամենամեծ քանակությունը Ռուսաստանում է, ինչը  առաջացել է ոչարդյունավետ քաղաքականությամբ:

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի միջազգային թմրանյութերի վերահսկողության ռազմավարության 2018 թվականին հրապարակված  հաշվետվությունում  նշված է, որ վերջին տարիներին թմրանյութեր օգտագործողների թիվը Ռուսաստանում 7.3–ից հասավ մինչև 8.5 միլիոնի: Թմրանյութերից կախվածության «ամենահամապատասխան թերապիան» «կրոնն է»: Սրա արդյունքում թմրանյութերից կախվածության բուժումը  հոգեվարքային և հակահոգեվարքային գործակալների փոխարեն, հակահոգեբանական միջոցներով է կատարվում, որը նշանակվում է սովորական շեզոֆրենիան բուժելու համար:

Ռուսաստանում գոյություն չունի վերականգնողական արդյունավետ ծրագիր:Ռուսաստանի Դաշնային թմրամոլության վերահսկման ծառայությունը նույնպես խոստովանեց, որ հիվանդների 90%–ից ավելին մեկ տարվա ընթացքում կրկին վերադառնում է օգտագործման:Կառավարության ոչարդյունավետ մոտեցման պատճառով, թմրադեղեր օգտագործողների թիվը ցավալի է, միաժամանակ ՄԻԱՎ և ՁԻԱՀ-ի մասին գիտակցության բարձրացում գործնականում գոյություն չի ունեցել, իսկ կազմակերպությունները, որոնք փորձում են վնասը կրճատել, կիրառում են տարբեր ռազմավարություններ, ինչպիսիք են մաքուր սրսկիչների և պահպանակների տարածումը, պետության կողմից դրանց գործունեությունը սահմանափակվում է:

Թմրանյութերի օգտագործման կապակցությամբ առողջության հիմնախնդիրների պատճառով վախճանվածների ցուցանիշով Ռուսաստանը զգալիորեն առաջ է անցնում Եվրոպայի երկրներից: Յուրաքանչյուր 100 000 անհատի հաշվով այս թիվը 10.2 է: Համեմատության համար, Նիդեռլանդներում այս ցուցանիշը  0.9 է:

 

"

Ռուսաստանը աշխարհում առաջին տեղում է նաև ալկոհոլիզմից կախվածության մարդկանց մասով:

"
Նիդեռլանդներ

Հետաքրքիր է, որ Նիդեռլանդների բաց մոտեցումը, որը պրագմատիկ է և վնասը կրճատելու  վրա է կողմնորոշված, համեմատաբար ավելի լավատեսական արդյունքներ բերող հայտնվեց, քան շատ այլ երկրների կողմից գործարկվող սահմանափակման քաղաքականությունը: Նիդեռլանդներում թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածման շատ ցածր մակարդակ է, հերոինի օգտագործումն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել, իսկ կանեփի օգտագործումը երիտասարդների շրջանում համապատասխանում է Եվրոպայի միջինին  և համեմատաբար նվազ է, քան այն երկրներում, որտեղ սահմանափակման քաղաքականություն է:

Հիմնադրույթային օգտագործողների քանակը և կախվածության բուժման ծրագրին ընդգրկված անձինք

"
Աղբյուր: Բաց հասարակություն հիմնադրամ

Պորտուգալիա

Պորտուգալիան, որտեղ թմրանյութերից կախվածությանը մոտենում են որպես բժշկական հարցի և ոչ թե հանցագործության, 2001 թվականին դարձավ առաջին երկիրը, որը կատարեց ամեն տեսակ նյութի օգտագործման և տիրապետման  ապաքրեականացում: 

Քրեական իրավական  հետապնդման փոխարեն, մարդկանց տրվեցին անձնական նախազգուշացումներ, տուգանք, կատարվում էր նրանց տեղական հանձնաժողովի հետ համագործակցության խրախուսում, որի կազմում մտնում էին բժիշկ, իրավաբան և սոցիալական աշխատակից՝ նրանց  մատչելի էին բուժման աջակցության տարբեր սերվիսները:

Պորտուգալական մոտեցումը ոչ թե ինքը թմրանյութն էր ընկալում որպես հիմնախնդիր, այլ դրանցից մարդկանց կախվածությունը: Արմատական թմրանյութերի քաղաքականության փոփոխություններից շուտով, օպիումային ճգնաժամը կայունացավ և հաջորդ տարիներին հիմնադրույթային թմրանյութերի օգտագործումը, HIV–ի և հեպատիտի մակարդակները, չափաբաժնի գերակշռությամբ վրա հասած մահը, թմրանյութերի  կապակցությամբ հանցագործությունները դրամատիկորեն կրճատվեցին: Օրինակ, եթե HIV-ի ախտորոշման ցուցանիշը 1 միլիոն մարդու հաշվով 104.2 դեպք էր,  2015 թվականին այս թիվը իջավ մինչև 4.2: