Այլք

Geworld-ի ապալրատվությունը, իբր Նիդեռլանդներում հոմոֆոբ ծնողներից երեխաներին խլում են

19 Դեկտեմբեր, 2018

Նոյեմբերի 21-ին «Վրաստանը և աշխարհը» (Geworld) կայք-հարթակը հրապարակեց հոդված, «Եվրոպական սարսափելիություն. Երեխաներին ծնողներից խլում են և դաստիարակության համար ուղարկում են արտակարգ ճամբարներ» վերնագրով: Հոդվածը հաստատում է, որ Նիդեռլանդներում ընդունված է օրենք, որի համաձայն ԼԳԲՏ թեմի նկատմամբ ոչներողամիտ վերաբերմունքի պատճառով մարդկանց տուգանում են և զրկում ծնողական իրավունքից:

Հոդվածում նշված է, որ ոստիկանությունը օրենքի գործարկման առաջին իսկ օրը ընտանիքներից խլեց ութ երեխա: Հոդվածին կցված են Նիդեռլանդների թագավորությունում երեխաների իրավունքների պաշտպան Աստեր – Մարիա Յակոբսի հայտարարությունը և լուսանկարը, որտեղ երևում է, որ ոստիկանության աշխատակիցը երեխաներին փակում է ոստիկանության ավտոմեքենայում: Geworld-ը հոդվածում չի նշում սկզբնաղբուրը:

Geworld.ge-ի կողմից հրապարակված տեղեկատվությունը ճշմարտությանը չի համապատասխանում, քանզի այն երգիծական օնլայն հրատարակության կողմից հորինված պատմություն է և այն որոնվում է միայն ռուսական աղբյուրներում: Բացի դրանից, ներկայացված լուսանկարը իրականում Նիդեռլանդների փոխարեն նկարահանված է Լեհաստանում:

Հաղորդագրությունն այն մասին, իբր Նիդեռլանդներում ԼԳԲՏ-համայնքի նկատմամբ ոչներողամիտ վերաբերմունքի պատճառով սկսել են զրկել ծնողական իրավունքից, առաջին անգամ հոկտեմբերի 19-ին տարածվեց panorama.pub կայքի վրա, որտեղ որպես լրատվության պատկերում կիրառվել է համանման լուսանկար: Կայքի նկարագրությունում նշված է, որ այն հրապարակում է հորինված և երգիծական հաղորդագրություններ: Հորինված է նաև Նիդեռլանդներում երեխաների իրավունքների պաշտպանի անունը՝ Աստեր-Մարիա Յակոբս, իրականում այդ պաշտոնը զբաղեցնում է Մարգարետ Կալվերբոյեվը:

"

Լուսանկարը, որը լրատվությունը պատկերազարդելու համար կիրառեց panorama.pub երգիծական հրատարակությունը, և այնուհետև «Վրաստանը և աշխարհը», իրականում ոչ թե Նիդեռլանդներում, այլ Լեհաստանում է նկարահանվել, ինչի մասին վկայում է ոստիկանի համազգեստի գրությունը:


"

Նման հաղորդագրություն որոնվում է նաև ռուսերեն նորությունների հարթակների վրա, այդ թվում nk.org.ua, conf.7ya.ru, 123ru.net, vesti.bb.lv.

Երգիծական հումորային հրատարակությունները որպես իրատեսական հաղորդագրություն ներկայացնելը հակաարևմտյան հրատարակությունների քարոզչության մեթոդներից մեկն է: Հորինված պատմությունները որպես իրատեսական հաղորդագրություններ լուսաբանելով, քարոզչական հրատարակությունները փորձում են ներկայացնել, իբր Եվրոպայում ԼԳԲՏ –համայնքի նկատմամբ ոչներողամիտ վերաբերմունքի պատճառով ձեռնարկվում են արմատական միջոցներ են և ընտանիքներից խլում են զավակներին: