Մեդիա

Geworld-ը Եվրոպայում նեկրոֆիլիայի և զոոֆիլիայի օրինականացման մասին տարածում է ռուսական տրոլների գործարանի լրատվությունը

3 Սեպտեմբեր, 2018

Հուլիսի 25-ին, «Վրաստանը և աշխարհը»  (Geworld) կայք-պորտալը հրապարակեց «ԼԳԲՏ-ին ավելացրած մեկ տառ և խաչված ուղղափառություն» վերնագրով  հոդված, Հրապարակումը հաստատում է, որ նեկրոֆիլիան և զոոֆիլիան Շվեդիայում, Գերմանիայում և Դանիայում ընդունված նորմա է, քրեականացված չէ և հնարավոր է նաև շուտով տեղի ունենա դրանց օրինականացում: Դրա հետ միասին հեղինակը պեդոֆիլիան և զոոֆիլիան համահավասարեցնում է հոմոսեքսուալիզմի հետ:

Նույնական բովանդակության  նյութ, «На гей-параде в Софии топтали РФ и призывали любить Британию нетрадиционными способами. Колонка Владимира Тулина“ վերնագրով, 2018 թվականի հունիսի 14-ին հրապարակեց նաև ФАН  լրատվական գործակալությունը:  

Գերմանիայում, Շվեդիայում և Դանիայում նեկրոֆիլիայի և զոոֆիլիայի իրավական հոդվածի մասին Geworld-ի հրապարակումը կեղծ է: Իրականում նեկրոֆիլիան և զոոֆիլիան վերոնշյալ երկրներում նախատեսում են իրավական պատասխանատվություն: Geworld-ի կեղծ տեղեկատվության աղբյուրը Ռուսաստանի Դաշնային  ФАН գործակալությունն է, որն իր հերթին, հայտնի ռուսական տրոլների գործարանի նախագծերից մեկն է:

Սուտ1. Շվեդիայում պլանավորում են նեկրոֆիլիայի օրինականացում

Ճշմարտություն.  Շվեդիայի պատժա-կատարողական օրենսգրքի 16-րդ գլխի համաձայն, նեկրոֆիլիան որպես դիակի անպատվություն, քրեական հանցագործություն է և նախատեսում է տուգանք կամ ազատազրկում:  

Սուտ 2. Գերմանիայում ընթանում է գիտական հետազոտություն հավաստելու այն, որ մարդկանց հետ սեռական ակտի հաստատումը կենդանիներին պատճառում է մեծ հաճույք:

Ճշմարտություն. Նման հետազոտության մասին տեղեկատվություն չի որոնվում: Ինչ վերաբերում է Գերմանիայի իշխանության պաշտոնական քաղաքականությանը, զոոֆիլիան 2012 թվականից, կենդանիների պաշտպանության ակտի համաձայն, պատժելի է և նախատեսում է 25 հազար եվրոյի չափով տուգանք:

Սուտ 3. Դանիայում դատարանը արդարացրեց զոոֆիլի, ինչը նշանակում է այն, որ այս երկրում զոոֆիլիան փաստորեն օրինականացված է:

Ճշմարտություն. Դանիայում զոոֆիլիան 2015 թվականից քրեականացված է  և պատժվում է բանտարկությամբ կամ տուգանքով:

Հատկանշական է, որ, ի տարբերություն եվրոպական երկրների, նեկրոֆիլիան և զոոֆիլիան Ռուսաստանում օրենսդրական կարգավորումների ենթակա չեն:

ФАН-ի և ռուսական  տրոլների գործարանի մասին

ФАН լրատվական գործակալությունը  համարվում է ռուսական տրոլների գործարանի նախագծերից մեկը: 2017 թվականի ապրիլին ռուսական  «РБК» հրատարակությունը հրապարակեց լրագրողական հետաքննության արդյունքները որոնց համաձայն, «ռուսական տրոլների գործարանի» ակտիվները ծածկում են նաև  Կրեմլի քաղաքականությանը աջակցող 16 լրատվամիջոցներ: Լրատվամիջոցները մտնում են հոլդինգ Федерального агентства новостей (ФАН)-ի  կազմի մեջ և մշտապես տարածում են միմյանց նյութերը: ФАН-ի մասին «Առասպելների դետեկտորը», նախկինում նույնպես  գրել է,  հենվելով  EU vs. Disinfo-ի վրա:

""

Պետերբուրգի տրոլների  գործարան

Սանկտ-Պետերբուրգում գոյություն ունեցող համացանցի հետազոտության գործակալությունում, նույն «ռուսական տրոլների գործարանում» շուրջ 400 աշխատակից էր աշխատում և Կրեմլի մեսիջները տեղադրում էր սոցիալական ցանցում և համացանցի կայքերի վրա: «Ռուսական տրոլներ գործարանի» սեփականատերը բիսզնեսմեն և միլիարդատեր Եվգենի Պրիգոժինն է, ում հիշատակում են նաև որպես «Պուտինի շեֆ», որովհետև Պրիգոժինը Կրեմլի և տարբեր ռուսական կառավարական հիմնարկությունների համար ապահովում է ռեստորանային ծառայություն: 2016 թվականին ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտը Եվգենի Պրիգոժինին, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ռազմական բռնագրավմանը ցուցաբերած ֆինանսական աջակցության պատճառով, մտցրեց սանկցիաներ ունեցող անձնավորությունների ցուցակում:

"

Պետերբուրգի տրոլների գործարանի խնդիրներից մեկը ներկայացնում էր ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդեցություն գործելը: Ամերիկացի  դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության արդյունքների  համաձայն, տրոլների գործարանի «Լախտա»  անունով հայտնի նախագծի գործողությունը, որի նպատակն էր միջամտել 2016 թվականի նախագահական ընտրություններին, սկսվեց 2014 թվականից, դրանում ընդգրկված էին 80 աշխատակիցներ և դրա ամսական բյուջեն կազմում էր  $1.25 միլիոն:

"


Պատրաստեցին Աննա Չիտալաձեն և Նատա Տուղուշին
Առասպելների դետեկտորի լաբորատորիա