Նույնականություն

Ֆոտոշոպի միջոցով մշակված տեղեկատվություն այն մասին, իբր Գիորգի Կանդելակին «երազում է» Պատրիարքին տաճարից «դուրս քշելու» մասին

3 Դեկտեմբեր, 2018

Նոյեմբերի 7-ին  “ Մայրաքաղաք ”ֆեյսբուկ-էջը հրապարակեց պոստ, որի վրա դրված էր «Եվրոպական Վրաստան»-ի անդամ և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կանդելակիի այն ինտերվյուից մեջբերում,  որը սոցիալական ցանցի էջի համաձայն, 2015 թվականին Կանդելակին տվել էր գերմանական «Վոլտ» հրատարակությանը: Ըստ նշված մեջբերման, Կանդելակին Վրաստանի Պատրիարքին դատելու և նրա նկատմամբ ժողովրդի հաշվեհարդարի մասին էր խոսում: Լուսանկարին կցված էր “Ինտերպրեսնյուս»  (ipn) տեղեկատվական գործակալության խորհրդանշանը՝ լոգոն, ինչը ստեղծում է այն տպավորությունը, որ նշված հաղորդագրությունը վրաց լեզվով տարածել էր «Ինտերպրեսնյուսը»: Պոստին կցված է «Մայրաքաղաքի» մեկնաբանությունն այն մասին, որ սորոսցի Կանդելակին պայքարում է Պատրիարքի դեմ:
"

«Մայրաքաղաքի» կողմից տարածված հաղորդագրությունը կեղծ է, իսկ «Մայրաքաղաքի» կողմից հրապարակված լուսանկարը՝ ֆոտոշոպում մշակված: Գերմանական  «Վոլտ» հրատարակություն գոյություն չունի: Նման անվանումով գերմանական հրատարակություն է “Die Welt”, որի կայք-էջի վրա Կանդելակիի հետ ինտերվյու ընդհանրապես չի որոնվում: Նման հաղորդագրություն ոչ էլ «Ինտերպրեսնյուսն» է  հրապարակել: Կեղծված մեջբերման նպատակն է հասարակությանը սխալմունքի մեջ մտցնել, իբր Վրաց Ուղղափառ Եկեղեցուն հակադրվում են Ջորջ Սորոսը և Եվրոպական Վրաստանը:

Ֆոտո մանիպուլյացիա

«Ինտերպրեսնյուսը»  հայտարարում է,որ IPN-ի խորհրդանշանով սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրությունը, դասական Ֆեյք նյուս է, քանզի նման ինտերվյու նրանց կայք-էջի վրա չի տեղադրվել: Հաղորդագրության, այսպես կոչված, «սքրինը» ֆոտոշոպում է մշակված և այն հասարակությանը սխալմունքի մեջ է մտցնում, քանզի ստեղծում է տպավորություն, իբր Գիորգի Կանդելակիի ինտերվյուն վրաց լեզվով ճիշտ «Ինտերպրեսնյուսն» է տարածել:

Կեղծ հաղորդագրություն

Գերմանական հրատարակություն «Վոլտ» գոյություն չունի: Թերևս գոյություն ունի “Die Welt” հրատարակությունը, որի կայք-էջի վրա Գիորգի Կանդելակիի ինտերվյու չի որոնվում: Անձամբ Կանդելակիի ասելով, վերջին տարիների ընթացքում նա ընդհանրապես ոչ մի գերմանական ամսագրի ինտերվյու չի տվել:

"

«Մայրաքաղաք» ֆեյսբուկ էջի մասին

«Մայրաքաղաք» ֆեյսբուկ էջը ուլտրա-աջ բովանդակության հաղորդագրություն և «Վրացական երթի» կոչերն է հրապարակում: Այս էջը աչքի է ընկնում ուլտրա-նացիոնալիստական և հակա-լիբերալական բովանդակության նյութերով: