Գաղթականներ

Դիմիտրի Լորթքիփանիձեի սուտը այցեկարգի ազատականացման մասին

11 Հոկտեմբեր, 2018

Հոկտեմբերի 4-ին, Պրիմակովի անվան վրաց-ռուսական հասարակական կենտրոնի տնօրեն Դիմիտրի Լորթքիփանիձեն «Վրաստանը և աշխարհը» օնլայն հարթակին տված  ինտերվյուում  հայտարարեց, իբր Վրաստանից բնակչության արտահոսքի ներկայի թափը կապվում է Եվրամիություն այցեկարգի ազատականացման հետ:  

Դիմիտրի Լորթքիփանիձե, Պրիմակովի անվան վրաց-ռուսական հասարակական կենտրոն. «Երկիրը, որ գլխներիս փուլ է գալիս և հատկապես այս այցեկարգի ազատականացումից հետո ժողովուրդը փախչելու վրա է, ո՞ր բարության մասին ենք խոսում: Ընդհանրապես,  այցեկարգի այս ազատականացումը մեզ համար, արդեն երկար ժամանակ է, միանշանակ գլուխկոտրուկ դարձավ այն տեսակյունից, որ բնակչության արտահոսքի այսպիսի բարձր թափը, ինչպիսին այսօր է, երբեք չի եղել»:  

Դիմիտրի Լորթքիփանիձեի հայտարարությունը ճշմարտությանը չի համապատասխանում, քանզի Եվրամիության հետ առանց այցեհրավերի  կարգը միայն կարճատև, զբոսաշրջային այցեր է նախատեսում և չի ենթադրում աշխատանքային կամ երկարաժամկետ այցերով ուղևորություններ: Հետևաբար, այն չի կարող խթանել Շենգենյան  գոտու երկրում բնակության մնալու քաղաքացու ցանկությունը:

Եվրամիության հետ առանց այցեհրավերի մուտքից օգտվել կարող են  զբոսաշրջիկները, ընտանիքի անդամների/հարազատների հետ տեսակցության, բիզնես-հանդիպումներին, կարճատև ուսումնական և փոխանակման ծրագրերին, մշակութային կամ գիտական միջոցառումներին մասնակցության, բուժման մոտիվով:

Վրաստանի 2017 թվականի գաղթի  պրոֆիլին համապատասխան, Վրաստանում արտագաղթի ցուցանիշը վերջին տասնամյակի ընթացքում աճող է, ինչը նշանակում է, որ այն մինչև առանց այցեհրավիրային  ռեժիմի գործարկումը նույնպես ակտուալ էր:

Համապատասխանաբար, Լորթքիփանիձեի կողմից գաղթի բնական գործընթացը այցեկարգի ազատականացման հետ կապելը արհեստական և մանիպուլյացիոն է և ծառայում է այն առասպելի արմատավորմանը, իբր առանց այցեհրավերի մուտք ու ելքի գործարկումը երկրին ստեղծում է  ժողովրդագրական վտանգ:


Գվանցա Դեվիձե