Նույնականություն

Բաթումիում թուրքերի կողմից քահանային ծեծելու մասին տեղեկատվությունը չեն հաստատում ոչ ՆԳՆ, ոչ էլ այլ անկախ աղբյուր

3 Սեպտեմբեր, 2018

Օգոստոսի 15-ին, Timenews.ge և Timesnews.ge նույնական անուններով լրատվական գործակալությունները համանման  բովանդակության նյութեր տարածեցին այն մասին, իբր Թուրքիայի քաղաքացիները Բաթումիում ծեծել են ուղղափառ հոգևոր անձի: «Ինչ կատարեցին թուրքերը Բաթումիում՝ սա արդեն չափից ավելի է, նրանք քահանայի ծեծեցին» (Timenews.ge) և «Սա ներել չի կարելի: Թուրք քաղաքացիները հոգևոր անձին ֆիզիկական անպատվություն հասցրեցին» (Timesnews.ge) վերնագրերով հոդվածները հավաստում են, որ միջադեպը մի քանի օր առաջ տեղ է գտել Քութաիսի փողոցի վրա և պատահարի վայր նույնիսկ ոստիկան չի գնացել:

Թուրքերի կողմից քահանային ծեծելու մասին տարածված տեղեկատվությունը սուտ է, որը հաստատում են միայն միմյանց հետ կապված գաղտնի կայքերը և ուլտրանացիոնալիստական ֆեյսբուկ էջը: ՆԳՆ չի հաստատում Բաթումիում, Քութաիսի փողոցի վրա քահանային ծեծելու փաստի մասին հաղորդագրություն ստանալը, իսկ նման ապալրատվություն սոցիալական ցանցերում տարածվեց նաև 2012 և 2016 թվականներին:

1.Տեղեկատվության միակ աղբյուրը միմյանց հետ կապված գաղտնի կայքերը և ուլտրանացիոնալիստական ֆեյսբուկ էջն է:  Timenews.ge-ի տեղեկատվության միակ աղբյուրը Timesnews.geն է, իսկ, իր հերթին, Timesnews.ge որպես տեղեկատվության աղբյուր դիմում է ուլտրանացիոնալիստական Դիմադրություն/Resistance” ֆեյսբուկ-էջին: Նշված կայք-էջերի մասին տեղեկատվություն գտնելը դժվար է, ինչը աղբյուրի վստահելիությունը կասկածի տակ է դնում: 

Timenews.ge-ի կայք-էջի վրա կոնտակտային տեղեկատվություն նշված չէ, այդպիսով տեղեկատվությունը ստուգելու նպատակով չկարողացանք կապվել խմբագրության հետ: Timesnews.ge–ի նշած քաղաքային հեռախոսահամարին պատասխանեցին, որ ուրիշ տեղ ենք ընկել, իսկ նշված բջջային համարի վրա չհաղորդեցին տեղեկատվություն ոչ լրատվության հեղինակի և ոչ էլ ծեծված քահանայի մասին:  "

2.Ծեծված քահանայի ով լինելը անհայտ է, ականատեսի մեկնաբանությունը, ով կհաստատեր տեղի ունեցածը, տեղեկատվության մեջ ներկայացված չէ:   Նյութի մեջ ո՝չ ծեծված քահանայի ով լինելն է նշված, ո՝չ էլ այն, թե որ եկեղեցում է ծառայում նա: Տեղեկատվության մեջ ո՝չ էլ ականատեսի մեկնաբանությունն է ներկայացված, ով միջադեպը կդարձներ հավաստի:

3. Քահանային ծեծելու փաստը ՆԳՆ չի հաստատում: Հոդվածում նշված է, որ Բաթումիում տեղի ունեցած հակասության վայրում ոստիկան ներկայացել է: «Առասպելների դետեկտորը» քահանային ծեծելու փաստի մասին տեղեկատվությունը ստուգելու նպատակով կապվեց Ներքին Գործերի նախարարության հետ: ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, օգոստոսի 10-15-ի ժամանակաշրջանում Քութաիսի փողոցից ոչ ոստիկանությունում և ոչ էլ քրեական ոստիկանությունում  ոչ մի  հաղորդագրություն չի ստացվել:

4. Բաթումիում Ուղղափառ հոգևոր անձի նկատմամբ թուրքերի կողմից բռնության մասին նույնական ֆաբուլան նաև 2012 և 2016 թվականներին տարածում էին առանձին ակտորներ : 2012 թվականին լրատվամիջոցները հրապարակում էին հոդվածներ՝ «Բաթումիի որոշ փողոցներով թուրքերը քահանաներին անցնել թույլ չեն տալիս» ( for.ge; Ախալի թաոբա ), վերնագրով, որը ենթադրում էր Քութաիսի փողոցով քահանային անցնել թույլ չտալու մասին, ինչը 2018 թվականի օգոստոսի 15-ին timenews.ge-ի կողմից հրապարակված հոդվածի բովանդակությանը նույնական է: 2012 թվականին տարածված տեղեկատվության աղբյուրը լրագրող Լալի Մորոշկինան էր: 2016 թվականին GEWORLD.GE-ի կողմից հրապարակված  հոդվածում փոխանորդ Մելիքսեդեկը (Էլիզբար Դիակոնիձե), նույնպես հայտարարում էր, որ Բաթումիում, Քութաիսի փողոցով անցնել քահանային չեն թողել:

Ապալրատվության աղբյուրներ. Գաղտնի կայք-էջեր և ուլտրանացիոնալիստական հարթակներ

Բռնություն հաճախ հրահրում են հատուկ ստեղծված կայքերը և ֆեյսբուկ էջերը, որոնք աչքի են ընկնում ուլտրա-նացիոնալիստական գաղափարախոսությամբ: Հիմնականում առանձնանում են երկու տեսակի օնլայն հարթակներ՝ բացահայտ բռնություն հրահրող կայք և ֆեյսբուկ էջեր և գաղտնի կայքեր (cloaked websites): Ջ.Դենիելսի պարզաբանությամբ, այսպիսի կայքերը ստեղծում են  անհատները կամ խմբերը, ովքեր սեփական ով լինելը չեն բարձրաձայնում և քաղաքական օրակարգ ունեն: