Քաղաքականություն

«Ասավալ-դասավալի» թերթը երանի է տալիս Բելառուսին և հաստատում է, որ Եվրոպան Մինսկին՝ մարդու իրավունքների խախտման մեջ ավելի սակավ է մեղադրում

18 Հոկտեմբեր, 2018

«Ասավալ-դասավալ» թերթի հոկտեմբերի 1-7 համարում լրագրող Զազա Դավիթաիան գրում է, որ Բելառուսը ընդօրինակելի երկիր է, քանզի նա կարողացավ Ռուսաստանի հետ պահպանել բարեկամական կապերը և միևնույն ժամանակ Եվրոպայի հետ  հաստատել գործընկերային հարաբերություններ: «Ասավալ-դասավալին» ապացուցում է նաև այն, որ մարդու իրավունքների խախտման մեջ Եվրոպան Բելառուսին համեմատաբար հազվադեպ է մեղադրում, քան Վրաստանին:

Զազա Դավիթաիա, Ասավալ-դասավալի. «Այս երկիրը կարողացավ Ռուսաստանի հետ պահպանել բարեկամական կապերը և միևնույն ժամանակ գործընկերային հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ: Սրտի ցավով, Վրաստանում ստեղծված իրավիճակը հիշեցի, երբ լիբերալները ճնշում էին բնակչությանը, իսկ Եվրոպայի ռեակցիոն շրջանները՝ ընդհակառակն՝ մեղադրում էին վրաց ժողովրդին: Բելառուսից տպավորություններով և մելանխոլիկ տրամադրություններով ուղևորվեցի: Անկեղծորեն նախանձեցի նրանց, որովհետև սա երկիր է, որտեղ իշխանությունները բնակչության մասին անկեղծորեն հոգում են, որտեղ մարդկանց չեն մտահոգում լիբերալների ելույթները...ոչկառավարական կազմակերպությունների շրջված հայտարարությունները...Բելառուսին Եվրոպան համեմատաբար հազվադեպ է մեղադրում մարդու իրավունքների խախտման մեջ, քան Վրաստանին: Ոմանք այստեղ գոյություն ունեցող իրավիճակը դիկտատուրա են անվանում, թերևս ես ոչ մի տեղ չտեսա, որ իշխանությունը քաղաքացիներին նեղում է»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով երկիրը կառավարում է 1994 թվականից, հաճախ որպես Եվրոպայի վերջին բռնակալ, իսկ Բելառուսին որպես „ Բռնապետության“  ֆոր-պոստ են հիշատակում: Եվրամիությունը, ԵԱՀԿ, Եվրախորհուրդը, ՄԱԿ-ը և այլ ազդեցիկ միջազգային կազմակերպություններ Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակի մասին ամեն տարի քննադատական հաշվետվություններ և հայտարարություններ են հրապարակում: Եվրամիությունը և ԱՄՆ-ն մարդու իրավունքների խախտման պատճառով Բելառուսին սանկցիաներ սահմանեցին:  

Համապատասխանաբար «Ասավալ-դասավալի» տեղեկատվությունը, իբր Բելառուսին մարդու իրավունքների խախտման մեջ Եվրոպայից համեմատաբար հազվադեպ են մեղադրում, քան Վրաստանին, ճշմարտությանը չի համապատասխանում:

Փաստ N1: Մարդու իրավունքների խախտման պատճառով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Բելառուսին սանկցիաներ են սահմանվել:

Քաղաքական բռնաճնշումների, մարդու իրավունքների խախտման և ընտրությունները կեղծելու պատճառով Բելառուսի կառավարության տասնյակ անդամի Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից սանկցիաներ են  սահմանված:

2004թվականից երկրում ընթացող քաղաքական բռնաճնշումների պատճառով Եվրամիությունը Բելառուսին սահմանեց սանկցիաներ:  2006 թվականի մարտին ընտրական չափանիշների և մարդու իրավունքների խախտման համար, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ընդդիմության դեմ ուղղված բռնաճնշումների պատճառով  Եվրամիության սանկցիաները  կառավարության այլ անդամների հետ միասին տարածվեցին նաև նախագահ Լուկաշենկոյի վրա: Սանկցիաները նախատեսում էին սահմանափակումներ այցեհրավեր տալու վրա և ֆինանսական հաշիվների սառեցման մեջ: Նախագահական ընտրությունների ժամանակ երկրում նշված խախտումների պատճառով Եվրամիության սանկցիաների 2010 թվականի ցուցակը էլ ավելի մեծացավ:

Եվրախորհրդարանը 2018 թվականի  զեկույցում  երկրում մարդու իրավունքների իրավիճակը էլ ավելի կրիտիկական է գնահատում: Հատկանշական է, որ 2016 թվականին ժողովրդավարության և մարդու իրավունքների տեսանկյունից Բելառուսի հետ երկխոսությունը  խրախուսելու նպատակով սանկցիաները թուլացվեցին, թերևս կառավարության որոշ անդամի համար սահմանված այցեհրավերային սահմանափակումները և զենքի վրա էմբարգոն մինչև օրս ուժի մեջ են:

2004-2017 թվականներին ԱՄՆ-ն Բելառուսին  17-անգամ  սանկցիա  սահմանեց, որոնցից 5 ուղղակիորեն մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների  խախտումներին էր վերաբերում: Բելառուսի նկատմամբ սանկցիաները մինչև օրս  ուժի մեջ են:

Փաստ N2: Եվրամիության գնահատմամբ, Արևելյան գործընկերության երկրների շրջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության տեսանկյունից Բելառուսը ամենավատ ցուցանիշն ունի, ինչը ուղղակիորեն կարտացոլվի Եվրաինտեգրման  հեռանկարի վրա: "

Աղբյուր: Eastern Partnership Index

Փաստ N3: Մարդու իրավունքների խախտման պատճառով Բելառուսին չընդունեցին Եվրախորհրդի մեջ

Բելառուսը Եվրոպայի մայրցամաքի միակ երկիրն է, որը Եվրախորհրդի անդամ չէ: Եվրոպայի խորհրդի վեհաժողովի որոշման հիման վրա 1997 թվականին Բելառուսին դադարեցվեց առանձնահատուկ հյուրի կարգավիճակը, ինչը ներկայացնում է  կազմակերպությանը անդամագրվելու գործիքներից մեկը: Եվրախորհրդի որոշման պատճառը 1996 թվականին երկրում անցկացված անօրեն հանրաքվեն էր: Հանրաքվեի արդյունքում իրավասությունը կենտրոնացվեց նախագահ Լուկաշենկոյի ձեռքում  և երկրում մարդու իրավունքների տեսանկյունից իրավիճակը էլ ավելի վատացավ:

Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակի գնահատում ՄԱԿ-ի կողմից

Բելառուսի մասին ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը սեփական  զեկույցում 2007 թվականին նշեց, որ «Բելառուսի քաղաքական համակարգը մարդու իրավունքների պաշտպանության հետ անհամատեղելի է»:

ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված հատուկ զեկուցողի  մարդու իրավունքների իրավիճակը Բելառուսում 2017 թվականի զեկույցի մեջ  նշված է, որ մարդու իրավունքների տեսանկյունից իրավիճակը վատթարացել է:

Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակի գնահատում ԵԱՀԿ-ի կողմից

ԵԱՀԿ-ի 2017 թվականի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը ընդգծում է Բելառուսում մեդիայի ազատության պակասը, լրագրողների անպատվության դեպքերի աճը, հաղորդումների և համացանցի ազատությունը սահմանափակող օրենսդրությունը, ինչպես նաև անկախ լրագրողների հետապնդումը: ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը Բելառուսին բոլոր քաղաքական բանտարկյալներին անհապաղ ազատելու կոչ է անում:
2015 թվականին Բելառուսի նախագահական ընտրությունները ԵԱՀԿ-ն բացասական գնահատեց  և  ընդգծեց ընտրությունների կեղծումը և միջազգային չափանիշների հետ  ընտրական միջավայրի անհապատասխանությունը:  

Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակի գնահատումը  Amnesty International-ի,   Freedom House-ի և  Human Rights Watch-ի կողմից

Քաղաքական բանտարկյալներ, բռնաճնշումներ, խոսքի և արտահայտության ազատության սահմանափակում, մահապատժի պրակտիկայի շարունակում – Բելառուսում մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր իրավիճակը Amnesty International--ի և Freedom House-ի 2017 թվականի զեկույցներում այսպես է  գնահատված:

Freedom House-ի համաձայն, այն Ռուսաստանի և Ադրբեջանի հետ միասին միակ ոչազատ երկիրն է Եվրոպայում: Նույն պատկերն է մամուլի ազատությունը Reporters without Border-ի 2018 թվականի  զեկույցի  համաձայն:

Human Rights Watch-ի գնահատմամբ, Բելառուսիայում մարդու իրավունքների տեսանկյունից իրավիճակը չի բարելավվի: Այն միակ եվրոպական երկիրն է, որտեղ մահապատիժը ընդունված պրակտիկա է և ընդդիմության և քաղաքացիական սեկտորի նկատմամբ իրականացվում են լայնամասշտաբ բռնաճնշումներ:

"

Աղբյուր.  Freedom House

Հատկանշական է, որ Պուտինի Ռուսաստանի գործընկեր Բելառուսում նախագահը լրիվությամբ վերահսկում է Անվտանգության ծառայությանը և Դատական համակարգերին, ինչի համար 1996 և 2004 թվականներին Սահմանադրությունում փոփոխություններ  իրականացվեցին. Բելառուսի օրենսդրությունը չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին, իսկ  երկրում անցկացված ընտրությունները միջազգային դիտորդների կողմից մշտապես արժանանում են քննադատության: Լուկաշենկոյի ռեժիմը ընդդիմության նկատմամբ տասնամյակների ընթացքում իրականացնում է բռնաճնշումներ և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը երկրում ապահովված չէ:


Պատրաստեցին Աննա Չիտալաձեն և Մարիամ Ավագովան
Առասպելների դետեկտորի լաբորատորիա