Առասպելն այն մասին, որ կնոջ տեղը Ուղղափառ ուսմունքի համաձայն, տունն է, սխալ է, մոլորեցնող

11 Նոյեմբեր, 2015

Թաթա Ցոփուրաշվիլի

Ներկայիս վրաց հոգևորականությունը շատ է խոսում կնոջ մասին, թերևս ոչ այն կանանց մասին, ովքեր մեր երկրում մշտապես դառնում են ընտանեկան բռնության զոհ: Հոգևոր անձինք և Պատրիարքը հաճախ հիշեցնում են, որ կինը պարտավոր է ամուսնուն հնազանդվել և նրա «ոտքերը լվանալ», իսկ որպես ինքնադրսևորման տեղ տունը նրան ոչ թե նահապետական մշակույթն է տվել, այլ ինքն Աստված է շնորհել: Նմանօրինակ ճառով հոգևոր հայրերը, որպես օրենք, իրենց գաղափարախոսությունը հիմնում են Պողոս առաքյալի կոնկրետ նամակների վրա, որոնց ձևափոխությունն էլ ներկայացնում են այն քարոզչությունները, որոնք մենք այսօր այնպես հաճախ լսում ենք ամբիոնից: Խոսքը Պողոս առաքյալի հետևյալ բառերի մասին է. «Յուրաքանչյուր տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ ամուսինը և Քրիստոսի գլուխը՝ Աստված» (1.խմբ. 11, 3): Դրա հետ միասին կնոջ սոցիալական դերը և գործառույթը սահմանելիս՝ հոգևոր անձինք փաստորեն կրկնում են Պողոս առաքյալի կողմից Տիմոթէոսին ուղղված թղթում ձևակերպած փաստարկը, որի համաձայն կնոջ փրկության և հոգին բացելու միակ ուղին երեխաների ծնունդն է. «Առաջինն Ադամը ստեղծվեց և հետո Եվան: Իսկ Ադամը չի սխալվել, այլ կին արարածը սխալվեց և հանցանք գործեց: Թերևս կփրկվի երեխաների ծնունդով, եթե կանգնի հավատքին, սիրուն և սրբությանը ողջամտությամբ»: (1Տիմոթէոս, 3, 12/15). Սակայն նմանօրինակ դատողության ժամանակ հոգևորականությունը մոռանում է քրիստոնեական Աստվածաբանության այն անկյունաքարը, որ Քրիստոսը ճիշտ այս առաջին մեղքից որպես փրկագին տառապեց մարդկանց ցեղի համար, իսկ յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում յոթ սրբազան խորհուրդների շրջանում գլխավորի միջոցով, մկրտության խորհրդով իրականանում է մարդու փրկությունն առաջնային մեղքից: Այդ պատճառով քրիստոնեական բարոյագիտությունը անհատական է և ոչ թե կոլեկտիվ մեղքը խոստովանելու բարոյագիտություն: Հատկանշական է, որ սա նույնպես Պողոս առաքյալի կողմից բանաձևված է հռոմեացիներին ուղղված նամակում. «Մեզանից յուրաքանչյուրը սեփական գլխի համար հաշվետու է լինելու Աստծու առաջ»:(Հռոմ. 14, 12):

Քրիստոնեական աշխարհընկալման նմանօրինակ միակողմանի մեկնաբանության ժամանակ վրաց հոգևորականության և դրանց հեղինակությունների տեսողությունից վրիպում է ոչ միայն Պողոս առաքյալի ձևակերպած հիշատակվածանհատական բարոյախոսության հիմնադիր թեզը, այլ այն համապարփակ ենթատեքստը, որով հագեցած է գալիլեացիներին ուղղված նամակը, որտեղ Պողոսը խոսում է քրիստոնյաների միասնության մասին, առանց խտրականության նրանց էթնոսի, սոցիալական պատկանելության և սեռի. «Այժմ արդեն գոյություն չունի ոչ հուդդայացի և ոչ էլ հույն, ոչ գերի և ոչ էլ ազատ, ոչ արու և ոչ էլ էգ, քանզի դուք բոլորդ մեկն եք Քրիստոսի մեջ» (Գալ.. 4, 28).: Գալիլեացիներին ուղղված նամակում հաղորդված այս հավասարության թեզը, որը քրիստոնեության գրկից իջավ, այսօր օրենսդրական տարածքի մակարդակով հաստատված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

Նամակներն ուշադիր ընթերցելուց հետո առաջանում է օրինական կասկած, որ մեր եկեղեցական հիերարխները Պողոսի տեքստերը միակողմանի են ընթերցում՝ քսանմեկերորդ դարի Վրաստանի այն գաղափարախոսական նկարագրությունը ստեղծելու համար, որը հասարակության մեջ կնոջ նահապետական և ճնշմանը կողմնորոշված սոցիալական կարգուկանոնի հիմքն է դնում, իսկ անձամբ կնոջ առաջնային պարտականությունն անվանում են նրա ընտանեկան կյանքը: Նմանօրինակ աշխարհայացք հիմնադրելիս՝ նրանք մոռանում են այն պատմական փաստը, որ անձամբ Պողոս առաքյալն ուղարկում էր կնոջը առաքելական գործունեության, ինչը հաստատված է նրա կողմից հռոմեացիներին ուղղված թղթի մեջ. «Ահա, պատկերացրեք մեր քույր Ֆիբեին, որը կողոսացիների եկեղեցու սպասավոր է, որպեսզի ընդունեք նրան Երկնքի արքայությունում, ինչպես սրբերին է պատշաճ» (հռոմ. 16, 1):Դրա հետ միասին, որքան էլ տարօրինակ չպետք է լինի, եկեղեցական գործերում կնոջը միայն միանձնուհու կարգավիճակ շնորհելով, մեր հոգևորականությունը անտեսում է անձամբ Վրաստանի եկեղեցու պատմության մեջ Սուրբ Նինոյի դերը, որի քարոզչությամբ, իրականացրած Աստծու ծառայությունից և միսիոներական գործունեությունից է սկիզբ առնում քրիստոնեությունը մեր երկրում: Ցավալի է, որ այսպիսի տվյալներով ոչ միայն նվազեցնում ենք Վրաստանը քրիստոնեացնող կնոջ դերը, այլև մոռացության ենք մատնում նաև անցած դարի պատմությունը, երբ փորձ արվեց վերանայելու կնոջ տեղը վրացական եկեղեցում. 1917 թվականի սեպտեմբերի 15-ին վրաց հասարակական գործիչ Մարիամ Դադիանի-Անչաբաձեն ելույթ ունեցավ Սիոնի եպիսկոպոսաց ժողովում, որտեղ հայտարարեց. « Քրիստոսի ցեղը սովորեցնում էր սա (կնոջ հավասարությունը): Դրա համար մենք՝կանայք անշուշտ պահանջում ենք համապատասխան տեղ գրավել հավատքի գործում, հոգևոր հիմնարկությունում, և ես անձամբ, որպես սուխումցի վրացի կանանց ընկերության նախագահ, անկասկած պաշտպանում եմ հավասարության սկզբունքը և պահանջում եմ, որ սոցիալական հիմնարկությունում կանանց շնորհվի ոչ միայն դավիթնեություն (քարոզչական ընթերցանություն), այլև տրվի եկեղեցում քարոզչություն և հրապարակային միսիոներական պարտականություն կատարելու իրավունք»:

«Վրացի կնոջ ձայնը» թերթի խմբագրությունը, որի 24-րդ համարում հրապարակվեց արտասանած խոսքի լրիվ տեքստը, նշում է, որ «Եկեղեցական ժողովն այս խոսքը մեծ ուշադրությամբ ունկնդրեց և հաստատեց: Այս նույն առարկայի մասին խոսեց նաև Ալավերդիի թեմի ներկայացուցիչ Ալ. Գիուրջիձե-Ցիցիշվիլին»:

Մեր ավադույթի և մշակութային ընդհատման արտահայտություն է այն, որ Մարիամ Դադիանի-Անչաբաձեի խոսքերը այսօրվա Վրաստանում Սինոդի ժողովի առջև կրկնել ոչ-ոք չէր համարձակվի:

Աղբյուր.

Էլիզբար Դիակոնիձե, սարկավագ. «Կնոջը Աստված ամենալավ տեղը սահմանեց: Մեզ մոտ էլ կանայքհետևում են հոգևոր ճանապարհին, սակայն նրանք որպես միանձնուհի են մնում, նրանց չի հանձնարարվածուրիշի հոգիների փրկությունը: Երբ կինը մայր պետք է դառնա, դա ամենամեծ շնորհն է: Դուք ինչ եք կարծում, իրավամբ խնձորը Եվա՞ն կծեց: Կարող է պատահի դա այն թույնն էր, որի նշանակությունը նրան պարգևով զորացրեց»: Այս մասին մտածեք: Խնձորը ուղղակի իմաստով եթե լիներ հիշատակված, ապա այն պահքի պտուղ չէր լինի»: (Geworld.ge, 2ապրիլի,2014):