Առասպելը, իբր Եվրատլանտյան ինտեգրումը Վրաստանը կվերածի Թուրքիայի ռազմակայանի, սխալ է, մոլորեցնող

xoshtaria
37
VIEWS

ՆԱՏՕ-ին անդամագրվելու դեպքում Վրաստանում չեն տեղադրվի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմակայանները, այդ թվում չի տեղադրվի նաև Թուրքիայի ռազմակայանը: ՆԱՏՕ-ի գործունեությունը, դրա ընթացակարգերը և կառուցվածքը չեն նախատեսում ռազմակայանների տեղադրում անդամ-պետությունների տարածքների վրա:

Առաջին հերթին հատկանշական է, որ ՆԱՏՕ-ի զորք՝ որպես այդպիսի ռազմական կառուցվածք, գոյություն չունի: ՆԱՏՕ-ն բաղկացած է ռազմական կառավարման կառուցվածքից և ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողություններից, որը սկսում է գործել կարիքի դեպքում և սահմանված ընթացակարգերի համաձայն:

Խաղաղ ժամանակ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-պետությունների զինված ուժերը գտնվում են իրենց պետությունների և ոչ թե՝ ՆԱՏՕ-ի կառավարման ներքո: Համապատասխանաբար, ՆԱՏՕ-ին անդամագրվելու դեպքում երկրին, ՆԱՏՕ-ի անդամներին՝ ինքնիշխան (թեկուզև ՆԱՏՕ-ի անդամ) պետություն մտնելու ոչ մի լրացուցիչ իրավունքներ չեն տրվում: Ավելին, երկրների ազատության և ինքնիշխանության հարգումը և պաշտպանությունը հանդիսանում են ՆԱՏՕ-ի հիմնադիր սկզբունքը և արժեք:

ՆԱՏՕ-ի կառավարման ներքո ռազմական գործողությունները, զորքերի տեղափոխությունը և այլ պետություն մտնելը ունեն խստորեն հրահանգված ընթացակարգեր և ուղղված են անդամ պետության պաշտպանությանը կամ խաղաղարար գործողությունների անցկացմանը: ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններ սկսելու հիմք է հանդիսանում ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածը, որը ենթադրում է, որ մեկ անդամ պետության դեմ հարձակումը նշանակում է ՆԱՏՕ-ի դեմ հարձակում և այս դեպքում տեղի է ունենում այս պետության պաշտպանություն:Հատկանշական է, որ ամեն մի ռազմական գործողություն սկսելու համար (ՆԱՏՕ-ի հիմնադիր փաստաթղթի՝ Վաշինգտոնի Պայմանագրի հինգերորդ հոդվածի գործարկում) հարկավոր է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համաձայնությունը (կոնսենսուսի սկզբունք):

ՆԱՏՕ-ի պատմության մեջ հինգերորդ հոդվածը կիրարկվել է միայն մեկ անգամ, երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ-ի վրա իրականացվեց ահաբեկչական հարձակում: Հարձակումից հետո հավաքվեց դաշինքը և որոշեց , որ ԱՄՆ-ի վրա, որպես ՆԱՏՕ-ի անդամ-պետության դեմ հարձակումը նշանակում է հարձակում ամբողջությամբ ՆԱՏՕ-ի դեմ և ի պատասխան դրա սկսեց ռազմական գործողություն: Ռազմական գործողություն սկսելու մասին որոշումից հետո սկսվում են խորհրդատվություններն այն մասին, թե որ երկիրը, ինչ կոնտրիբուցիա կարող է մտցնել գործողության մեջ:

ՆԱՏՕ-ի ռազմական կարողությունների կիրառումը կատարվում է միայն պաշտպանական նպատակով՝ անդամ պետության ինքնիշխանության նկատմամբ վտանգի դեպքում, այս սպառնալիքից երկիրը պաշտպանելու համար: Բալթյան պետությունների ՆԱՏՕ-ին անդամագրվելուց հետո, այս պետությունների պահանջի հիման վրա, ՆԱՏՕ-ն սկսեց Բալթյայի օդային տարածքի պաշտպանություն օդային տարածության պարեկության ուղիով: Այսպիսի որոշում ընդունվեց, քանզի Բալթյան պետությունները չունեին սեփական օդային պաշտպանության միջոցներ: Այս գործողությունը նշանակում է ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից Բալթյայի երկնքի 24-ժամյա պարեկություն: Այս գործողությանը, ռոտացիայի հիման վրա, մասնակցում են տարբեր պետություններ:

Վերը նշվածից ելնելով.

  1. ՆԱՏՕ-ն ունի ռազմական կառուցվածք և ռազմական կարողություններ և ոչ թե «զորք»,
  2. ՆԱՏՕ-ին անդամագրությունը ինքնաբերաբար առաջ չի բերում երկիր զորքերի մտցնում,
  3. ՆԱՏՕ-ի զորքերը տեղաշարժվում և մտնում են երկիր միայն վտանգի առկայության դեպքում և կրում են միայն պաշտպանական բնույթ,
  4. Բոլոր նման որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով՝ բոլոր անդամ-պետությունների համաձայնության դեպքում:

Առասպելի աղբյուր.

Սաքինֆորմ, 19 մարտի

«Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու դեպքում, նրա տարածքում հնարավոր է տեղադրվի թուրքական զորք,-նշում է «Պանորաման» (հայկական Ինտերնետ հրատարակություն):

http://saqinform.ge/index.php?option=com_content&view=article&id=18206%3A2014-03-19-08-12-15&catid=98%3Apolitics&Itemid=457#ixzz2wahUPi00

Geworld.ge, 26 մարտի

Ալեքսանդր Աբդալաձե, հայագետ. «Եթե այս Եվրատլանտյան ինտեգրումը ամեն ինչի հետ միասին, խոստանում է նաև վերածում Թուրքիայի ռազմակայանի, ես էլ բոլոր առողջ դատող վրացիների նման, բնական է, ամեն տեսակ ինտեգրման դեմ եմ»:

http://geworld.ge/View.php?ArtId=5757

დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
ქვეყანა/ორგანიზაცია: ՆԱՏՕ
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist