Նույնականություն

Ապատեղեկատվություն, իբր սևամորթ ռասսան գալիս է Նոյի որդի Քամից

29 Մայիս, 2018

«Ասավալ-Դասավալ» թերթի ապրիլի 30-մայիսի 6-ի թողարկման մեջ ավագ քահանա Դավիթ Իսակաձեն հայտարարեց, որ Աստվածաշնչի համաձայն, սևամորթ ռասսան սկիզբ է առնում նախագուշակ Նոյի որդի Քամից, ում համար սև մաշկը եղել է պատիժ կոնկրետ արարքի պատճառով: Կարծիքն այն մասին, որ սև մաշկը միանշանակ «պատիժ է», 2011 թվականին տարածում էր նաև քահանա Թեոդորե Գիգնաձեն, ով Դավիթ Իսակաձեի նման ասում էր, որ սևամորթությունը մեղքերի արդյունք է և «քամականների դատապարման» հետ է կապված:

Որոշ հոգևոր անձի ռասիստական ապացույցները մաշկի գույնի և Աստվածաշնչյան պատժի միջև փոխադարձ կապի մասին, անհիմն են: Հին Կտակարանում գրված չէ, որ Նոյի որդի, Քամի համար սև մաշկը եղել է պատիժ: Դրա հետ միասին Նոյը անեծք արտահայտել է ոչ թե Քամի, այլ Քանանի նկատմամբ:

      1. Նոյը պատժել է Քանանին և ոչ թե Քամին

Հին Կտակարանի Առաջին Գրքի, Ծննդյան իններորդ գրքում գրված է, որ Նոյը երեք որդի ուներ Սեմ, Քամ (Քանանի հայրը) և Հաբեթ, որոնցից էլ ամբողջ Երկրագունդը բնակեցվեց: Նոյը սկսեց հողագործությամբ զբաղվել և խաղողի այգի ստեղծեց: Գինի խմեց, հարբեց և մերկացավ իր վրանում: Նոյի որդին՝ Քամը հոր մերկությունը տեսավ և այդ մասին տեղեկացրեց իր երկու եղբայրներին: Սեմը և Հաբեթը վերցրեցին հագուստեղեն և ետընթաց քայլով գնացին Նոյի մոտ և ծածկեցին նրա մերկությունը: Գինուց զգաստանալուց հետո Նոյը հասկացավ, թե ինչպես վարվեց իր հետ փոքր տղան և ասաց.

«Անիծված լինի Քանանը: Իր եղբայրների ծառաների ծառան լինի» (Ծննդ. 10:25)

Նշված դրվագից երևում է, որ Նոյը անիծել է ոչ թե Քամին, այլ Քանանին:

    2. Քանան Հին Կտակարանի համաձայն, Քամի որդու անունն էր, այս անունով հիշատակվում է նաև Փյունիկը:

Քանանի անունով Աստվածաշնչում հիշատակվում է Փյունիկը (Պաղեստինի հին անվանումը մինչև Հորդանան գետը): Այն բանից հետո, ինչին մինչև Աբրահամը հասավ Քանանը, այն Իսրայելի ժողովրդի Ավետյաց երկրի վերածվեց: (Ծննդ. 13:12-17): Դրա հետ միասին, Ծննդյան գրքի տասներորդ Գլխի համաձայն, Քանան էր կոչվում Քամի որդիներից մեկը, Նոյի թոռը:

“Քամի որդիներ. Քուշ, Մեստրաիմ, Փութ և Քանան» (Ծննդ. 10:6)

Ռասիստական ենթատեքստ

Որոշակի կրոնական խմբերում ժամանակի ընթացքում տարածվեց սուտ ուսմունք այն մասին, որ Քամը Նոյի կողմից անիծված էր և այդ պատճառով ուներ սև մաշկ: Նշված ուսմունքը կիրառվում էր ամբողջ աշխարհում սևամորթների նկատմամբ ռասիզմը և ստրկությունը արդարացնելու նպատակով:

Աստվածաշունչը Նոյին և նրա ընտանիքին ռասսայական տեսանկյունից չի քննարկում, թերևս դարերի ընթացքում, Իսլամ, քրիստոնեություն և հուդդայականություն սովորողների կողմից Ծննդյան իններորդ Գլխում նկարագրված պատմության մեկնաբանությունը տարբեր կերպ էր տեղի ունենում: Քամին կապում են սև մաշկի, ստրկության և ռասսայական հիերարխիայի գաղափարի հետ: Տասնիններորդ դարում, պատմաբանների մի մասը համաձայնում էր այն բանի հետ, որ աֆրո-ամերիկացիներին որպես Քամի սերունդ քննարկելը եղել է հիմնական փաստարկը հարավային քրիստոնյանների շրջանում ստրկությունը արդարացնելու համար:


Պատրաստեց Ակակի Մեսաբլիշվիլին
Առասպելների դետեկտորի լաբորատորիա