Քաղաքականություն

Ապալրատվություն, իբր Ռուսաստանին սահմանված Ամերիկայի սանկցիաները Վրաստանին չեն վերաբերում

15 Նոյեմբեր, 2018

«Ասավալ-դասավալի» թերթի հոկտեմբերի 29-ը նոյեմբերի 4-ի հրատարակությունում տպագրված ինտերվյուում քաղաքագետ Համլետ Ճիպաշվիլին հայտարարեց, իբր Ուկրաինայի պատճառով Ռուսաստանին սահմանված սանկցիաները Վրաստանին չեն վերաբերում: Հոկտեմբերի 29-ին նույնական հաղորդագրություն տարածեց նաև օնլայն հրատարակություն «Սաքինֆորմը», որտեղ նույն հրատարակության խմբագիր Առնո Խիդիրբեգաշվիլիի հետ  ինտերվյուում սանկցիաների հարցից բացի, կատարվոււմ է ՆԱՏՕ-ին անդամագրությանն ուղղված Ամերիկայի պաշտոնական դիրքորոշման նկատմամբ թերահավատության հրահրում:

Ջոն Բոլտոնի այցի մեկնաբանությունները  «Ասավալ դասավալ»-ում և «Սաքինֆորմ»-ում ապալրատվական են: Միացյալ Նահանգների Անվտանգության խորհրդի քարտուղարը և Ազգային Անվտանգության հարցերում Դոնալդ Թրամփի խորհրդականը Թբիլիսի կատարած այցի ժամանակ նշեց, որ Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի  բռնագրավման պատճառով Ռուսաստանին սանկցիաներ են սահմանված և մեկ անգամ կրկին հաստատեց Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրության նկատմամբ ԱՄՆ-ի աջակցությունը:

Սանկցիաներ. Բոլտոնը Թբիլիսիում, հոկտեմբերի 26-ին անցկացրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի դեմ արդեն սահմանված են մի շարք սանկցիաներ: Սանցիաների մի մասը սահմանված է 2008 թվականի Ռուսաստան-Վրաստանի պատերազմից հետո, երբ կատարվեց Վրաստանի տարածքներ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի բռնագրավումը:

Հատկանշական է, որ Ռուսաստանի դեմ սահմանված ԱՄՆ-ի սանկցիաների փաթեթում, որը ուժի մեջ մտավ 2017 թվականին, անվանված է Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումով Վրաստանի տարածքներ Աբխազիայի և այսպես կոչված, Հարավային Օսեթիայի  բռնագրավումը: Սանկցիաներ սահմանելու համար մշակված օրինագծում նշված է, որ Վրաստանը, այլ երկրների հետ միասին կստանա ԱՄՆ-ի օգնությունը, Ռուսաստանի ագրեսիան և նրա կողմից հասցրած վնասը հաղթահարելու համար:

ՆԱՏՕ-ին ինտեգրում. Ջոն Բոլտոնը ևս մեկ անգամ արտահայտեց Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրմանն ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը և նշեց, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման նկատմամբ անփոփոխ է: Նրա խոսքով, ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության խորացումը հնարավոր է բազմաթիվ ուղղություններով:

Վրաստանում Ջոն Բոլտոնի այցի կապակցությամբ ակտիվորեն տարածվում են ապալրատվություններ: «Ասավալ-դասավալ»-ից և «Սաքինֆորմ»-ից բացի, հոկտեմբերի 31-ին ReportBlogs կասկածելի կայք-պորտալը տարածեց  ապալրատվություն, իբր ԱՄՆ-ի Անվտանգության խորհրդականը Վրաստան այցի ժամանակ  Վրաստանի կողմից ձեռք բերված պաշտպանական սպառազինության կապակցությամբ զայրույթ  արտահայտեց և Վրաստանին սպառնաց գործընկերությունը դադարեցնելով: Կայք-պորտալը մինչև հոդվածի  հրապարակումը սոսկ 9 օր առաջ է գրանցվել: