Գաղթականներ

«Ալտ-ինֆոն» և Breitbart-ը եվրաբարոմետրի հետազոտության արդյունքները կեղծեցին

14 Մայիս, 2018

2018 թվականի մայիսի 2-ին, ուլտրանացիոնալ օնլայն հրատարակություն «Ալտ-ինֆո» -ն տարածեց տեղեկատվություն «Հարցման համաձայն, Եվրամիության բնակչության առավելագույն մասը համարում է, որ գաղթականների ինտեգրման գործընթացը անհաջող է» վերնագրով: Ըստ նյութի, Եվրահանձնաժողովի կողմից անցկացված հարցման համաձայն, Եվրամիության բնակչության 55% գտնում է, որ իրենց երկրներում բնակվող գաղթականների մեծամասնության ինտեգրման գործընթացը անհաջող է:

Նյութը հենվում է ուլտրաաջ պորտալ Breitbart-ի հոդվածի վրա և նշում է, որ այն երկրներում, որտեղ ներգաղթման բարձր մասշտաբներ են, առանձնապես մեծ է այն մարդկանց թվաքանակը, ովքեր համարում են, որ ինտեգրումը անհաջող է ընթանում: Որպես օրինակ բերվել են Շվեդիայի (73%), Ֆրանսիայի (64%) և Գերմանիայի (63%) վիճակագրական տվյալները:
"

Ալտ-ինֆոն և Breitbart-ը Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված հետազոտության տվյալները կեղծեցին: Իրականում, հետազոտության համաձայն, գաղթականների ինտեգրման գործընթացը ռեսպոդենտների 54 % համարում է հաջող, ինչը Ալտ-ինֆո-ի նյութում ընդհանրապես նշված չէ, իսկ 40%՝ անհաջող, ինչը Ալտ-ինֆո-ի տարբերակին գերազանցում է 15 %-ով: Համապատասխանաբար, Ալտ-ինֆո-ի ապացույցը, իբր Եվրամիության բնակչության առավելագույն մասը գաղթականների ինտեգրման գործընթացը համարում է անհաջող, ճիշտ չէ:

Կեղծված վիճակագրություն

Աղբյուր, որին հենվում են Ալտ-Ինֆո-ն և Breitbart-ը, Եվրահանձնաժողովի կողմից 2018 թվականի ապրիլին հրապարակված Եվրաբարոմետրի հետազոտությունն է, «Ներգաղթածների ինտեգրումը Եվրամիությունում» անվանումով:

Հետազոտության տվյալների համաձայն, հարցում արված ռեսպոնդենտների 54%-ի կարծիքով, գաղթականների ինտեգրումն իրենց երկրում հաջող է, 40% գտնում է, որ անհաջող է, իսկ 6%-ը չգիտի, որքանով հաջող է: «Ալտ-ինֆո-ի» տարբերակում գիտակցաբար բաց են թողնված այն հարցում արվածների (54%) տվյալները, որոնք ինտեգրումը հաջող են համարում, իսկ դժգոհողների թիվը 15%-ով ավելացված է:

Ստորև տրված ինֆոգրաֆիկա #1-ում ցույց է տրված տարբերությունը Ալտ-ինֆո-ի կողմից տարածված տվյալների և Եվրաբարոմետրի հետազոտության արդյունքների միջև:"

Բացի գումարային տվյալից, «Ալտ-ինֆո»-ն խեղաթյուրել և ուռճացրել է Շվեդիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում անցկացված հարցման արդյունքները, ինչը բերում է այն մանիպուլյացիոն ապացույցը հաստատելու համար, իբր ներգաղթի բարձր մասշտաբներ ունեցող երկրներում հարցում արվածների քանակը, ովքեր համարում են, որ ինտեգրումը անհաջող է ընթանում, առանձնահատուկ բարձր է:

Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված հետազոտության համաձայն, Շվեդիայում գաղթականների ինտեգրման գործընթացը անհաջող է գտնում հարցում արվածների 52%, իսկ «Ալտ-ինֆո»-ն մատնացույց է անում 73%: Համանմանորեն, Ֆրանսիայում ամրագրված իրատեսական ցուցանիշը 46% է, իսկ Ալտ-ինֆո-ի տարբերակով՝ 64%, Գերմանիայում ռեսպոնդենտների 48% գտնում է ինտեգրման գործընթացը անհաջող, ինչը Ալտ-ինֆո-ի տարբերակից 15%-ով պակաս է (տես՝ ինֆոգրաֆիկա #2 ):

"

Սխալմունք առաջացնող վերնագիր

«Ալտ-ինֆո»-ի նյութի վերնագրի տեքստը ընթերցողին հավաստիացնում է, որ Եվրամիության բնակչության առավելագույն մասը գաղթականների ինտեգրման գործընթացը անհաջող է համարում, ինչը ճիշտ չէ: Ինչպես վերևում նշվեց, հետազոտության համաձայն, հարցում արված ռեսպոնդենտների կեսից ավելին (54%) ընդհակառակն, գտնում է, որ ինտեգրման գործընթացը հաջող է ընթանում: «Ալտ-ինֆո»-ի նման մանիպուլյացիոն վերնագիր ապրիլի 30-ին ուներ նաև նյութի սկզբնաղբյուրը, ուլտրաաջ հրատարակություն Breitbart-ի տարածած նյութը:


"

"

«Ալտ-ինֆո»-ի կողմից գաղթականների թեմայով շահարկումը և վիճակագրական տվյալների խեղաթյուրումը , առաջին դեպքը չէ:

Պորտալը պարբերաբար հրապարակում է ապատեղեկատվական նյութեր, որտեղ փորձում է գաղթականներին հանցագործությունների և ահաբեկչությունից բխող ապագա վտանգի հետ կապել (տես՝ ինֆոգրաֆիկա #3 ):

Օրինակ, 2017 թվականի փետրվարի 25-ին, պորտալը Շվեդիայի Անվտանգության ծառայության ղեկավարի բառերը կեղծեց, իբր նրա հայտարարությամբ Շվեդիայում ջիհադիստ իսլամիստների թիվը մի քանի հարյուրից հասել է հազարների: Իրականում, նշված գերատեսչության հրամանատարը, Անդերս Թորենբերգը «ջիհադիստ իսլամիստ» տերմինը ընդհանրապես չի հիշատակել: Մինչ այդ «Ալտ-ինֆո-ն Շվեդիայում բռնաբարությունների 92% վերագրեց գաղթականներին այն դեպքում, երբ Շվեդիայի հանցագործությունների կանխման ազգային խորհրդի կողմից «Առասպելների դետեկտորին» տված մեկնաբանությամբ, հանցագործների պաշտոնական վիճակագրություն ըստ նրանց ծագման և ծննդյան վայրի, գոյություն չունի:

"


Պատրաստեց՝ Լանա Կապանաձեն
Առասպելների դետեկտորի լաբորատորիա