Նույնականություն

Alpha Dominant-ի ֆոտոմանիպուլացիան Արևմուտքի դպրոցներում տղաներին զգեստ հագնելու իրավունք տալու մասին

10 Հուլիս, 2018

Հունիսի 14 –ին Political Memes  Facebook էջը հրապարկեց տեսանյութ: «Լիբերալիզմը տղամարդկանց մենտալային կաստրացիա  է» վերնագրով, որտեղ հեղինակը՝  Alpha Dominant  վիդեո բլոգերը, քննադատում է լիբերալ գաղափարախոսությունը: Նրա խոսքով, լիբերալիզմի հավասարության գաղափարը հակասության մեջ է հոգեբանա-ֆիզիոլոգիական բնության հետ, ում բնորոշ է սուր, ագրեսիվ մրցակությունը և սոցիալական հաղթանակի գաղափարը:  

Լիբերալ համակարգը կանանց և «գենդերասեքսուալ փոքրամասնությունների համար» հարմարավետություն ստեղծելու նպատակով ձգտում է «տղամարդությունը ծալել», մեղմություն և կանացի «ձև տալ»: Նշված գործընթացի արտահայտություններից մեկը՝ Alpha Dominant-ը Արևմուտքի որոշ դպրոցներում տղաներին զգեստներ հագնելու իրավունք տալն է անվանում, որի որպես նկարազարդում տեսանյութում զգեստներով զուգված դպրոցի աշակերտների լուսանկարներն է  բերում: Տեսանյութը սոցիալական ցանցում ունի շուրջ 55 հազար դիտում և 1.4 հազար կիսում (19 հունիսի տվյալներով):

"

Alpha Dominant-ի տեսանյութում կիրառված լուսանկարի վրա իրականում արտացոլված է Բրիտանիայի մի դպրոցի աշակերտների  բողոքի գործողությունը: 2017 թվականի հունիսին, Էքսետեր քաղաքում Isca Academy-ի աշակերտները հասակակից աղջիկներից փոխ առած զգեստներ հագան և դպրոց գնացին: Այս ձևով նրանք ամռան  շոգ օրերին տաբատներով (կարճ շորտերով) զբոսնել թույլ չտալու համար բողոքեցին դպրոցի վարչության դեմ:

2017 թվականի հունիսին, երբ Դեվոնի կոմսության քաղաք Էքսետերում օդի ջերմաստիճանը 32 աստիճանի հասավ, ըստ Ցելսիուսի, Isca Academy-ի միջնակարգ դպրոցի աշակերտները դպրոցի տնօրինությանը անդրավարտիքների փոխարեն կարճ  տաբատներ (շորտեր) հագնելու իրավունք խնդրեցին, ինչը վարչությունը մերժեց: Աշակերտներից մեկի ծնողի խոսքով, նրա 14 տարեկան տղան ցանկանում էր տաբատ  հագնել, ինչին դպրոցի ղեկավարութունը հեգնանքով պատասխանեց, որ եթե ցանկություն կունենան, կարող են զգեստ հագնել:

Հունիսի 21-22-ին, շուրջ 60 տղա աշակերտ դպրոց ներկայացավ զգեստներով, որոնք խնդրել էին քույրերից, ընկերուհիներից: Այս ձևով աշակերտները դպրոցի միասնական համազգեստի քաղաքականությունը բողոքարկեցին, որը, նրանց խոսքով, անարդարացի է, քանզի աղջիկները «հով են իրենց զգում», իսկ իրենք անդրավարտիքների վերևից ստիպված են նաև պիջակներ  կրել:

"
Լուսանկար. The Times

Աշակերտների բողոքից հետո դպրոցի ղեկավարը հայտարարեց, որ անցած մի քանի օրը իրավամբ առանձնահատուկ շոգ էր, իսկ դպրոցի տնօրինությունը ամեն ինչ անում էր աշակերտների և աշխատակիցների համար հարմարավետ միջավայր ստեղծել: Նրա խոսքով, գալիք տարվա համար վարչությունը դպրոցական միասնական համազգեստում տաբատներ թույլ տալու կարգը կքննարկի:  

Տղաների բողոքի գործողությունը շուտով ավարտվեց, քանզի հաջորդ օրերին ջերմասստիճանը զգալիորեն նվազեց:

Alpha Dominant վիդեո բլոգեր է, որը սեքսիստական և խտրականության բովանդակության տեսանյութեր է  տարածում:Ըստ Alpha Dominant-ի, Facebook էջը  19,345 ( հունիսի 19-ի տվյալներով), բաժանորդ ունի և դրա վրա տեղադրված տեղեկատվության համաձայն, փակ ֆեյսբուկ խմբերին կառավարում են հակալիբերալները և "Alpha Dominant"-ի խումբը: 

"


Պատրաստեց՝ Անի Խոշտարիան
Առասպելների դետեկտորի լաբորատորիա