Քաղաքականություն

9-օրյա բլոգի ապալրատվությունը Վրաստանի հետ գործընկերությունը դադարեցնելու Բոլտոնի կողմից սպառնանքի մասին

15 Նոյեմբեր, 2018

Հոկտեմբերի 31-ին ReportBlogs կայք-պորտալը տարածեց հաղորդագրություն այն մասին, իբր ԱՄՆ-ի Անվտանգության հարցերով խորհրդականը, Վրաստան կատարած այցի ժամանակ, Վրաստանի կողմից ձեռք բերված պաշտպանական սպառազինության կապակցությամբ զայրույթ արտահայտեց և Վրաստանին սպառնաց գործընկերությունը դադարեցնել: Հրատարակության տեղեկությամբ, Ամերիկայի կառավարության կողմից Վրաստանին այսպիսի սպառնանքը պայմանավորված էր ձեռք բերված «ջավելինները» Ռուսաստանին փոխանցելու հնարավորությամբ:

Տեղեկատվությունն այն մասին, որ Ջոն Բոլտոնը Վրաստանի կառավարությանը գործընկերությունը դադարեցնելով սպառնաց, սուտ է, իսկ անգլերեն լեզվով կայք-էջը, որը այս տեղեկատվությունը տարածեց, ստեղծվել է հաղորդագրությունը տարածելուց 9 օր առաջ:

Նշված հաղորդագրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպանությունը բացարձակ սուտ և  կեղծ գնահատեց: Սոցիալական ցանցով տարածված դեսպանության  հայտարարությունում  նշված է.

«Կասկածելի մասնավոր  բլոգից ապալրատվության տարածումը դասական փորձ է ստվեր գցելու Վրաստան-Ամերիկա ռազմավարական գործընկերության վրա, որը առանձնապես վերջին տարիներին անչափ դրական է զարգանում և երկկողմ հարաբերությունների ամենաբարձր նշանակետի վրա է: Դեսպան Բոլտոնի այցը Վրաստան անսահման հաջողակ էր և այս այցի հետքերով մեր երկկողմ ռազմավարական գործընկերությունը նոր մասշտաբներ ձեռք կբերի, այդ թվում պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության տեսանկյունից»:

Անգլերեն լեզվով ReportBlogs կայք-պորտալը գրանցվել է նյութը հրապարակելուց 9 օր առաջ:  

"

Scamadviser.com-ի համաձայն, որպես գրանցման վայր նշված է  Ամերիկայի Միացյալ Նահանգները, թեև այնտեղ ևեթ նշված է, որ դրա իրատեսական սեփականատերը հնարավոր է ով լինելը թաքցնի:

"

Նշված սայտը նույնպես աչքի է ընկնում վստահության ցածր աստիճանով:  

"


Քարոզչության մեթոդը

Քարոզչական հարթակները ապալրատվություն տարածելիս հաճախ են կիրառում դեֆլեկցիոն, այսինքն՝ աղբյուրից խուսափելու մոդելը: Դեֆլեկցիոն մոդելը ենթադրում է սկզբնաղբյուրը թաքցնել, որի արդյունքում հաղորդագրություն ստացողը տեղեկատվությունը ուղղակիորեն որպես այն մեդիումից  ստացած է ընկալում, որտեղ ճանաչում է հաղորդագրությունը և այն չի կապում դրա սկզբնական աղբյուրի հետ: Նպատակն է թաքցնել հաղորդագրության ակզբնաղբյուրը, ստեղծել բարձր որակի վստահություն ինչպես հաղորդագրության, այնպես էլ այն աղբյուրի նկատմամբ, որով տարածվում է հաղորդագրությունը: Մեդիայի զարգացման հիմնադրամի «Հակաարևմտյան քարոզչություն» հետազոտության համաձայն, 2017 թվականին նշված մեթոդը տարբեր Կրեմլյան և էթնոնացիոնալիստական լրատվամիջոցների կողմից էր  կիրառվում: